Հայերեն


«Ախպեր կարող ա՞ բոզ եմ, իմ մոտ խի՞ չեք խոսում». Ապարանում բարձր մուզիկայի պատճառով գլուխ են ջարդել

Բաց մի թողեք

Առաջին լրատվական / Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Մ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Շավարշին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժող Մուշեղ Թ.-ն Շավարշի համագյուղացին է:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 24 –ի կեսգիշերին գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Շավարշ Մ.-ն բռունցքով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել Մուշեղին՝ պատճառելով քթի միջնապատի ծռվածություն, գանգի ոսկրերի կոտրվածքներ, գլխի արյունազեղումներ, գլխուղեղի ծանր սալջարդ: Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դատարանում Շավարշն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը ժամը 22-23-ի սահմաններում համագյուղացի Վարդանի մեքենայի մեջ նստած են եղել Վարդանը, ինքը, Սարգիսը, Սմբատը, զրուցել ու երաժշտություն են լսել:

Մոտակա տանից դուրս է եկել համագյուղացի Մուշեղը, մոտեցել, նստել է մեքենա ու պահանջել է, որ երաժշտության ձայնն իջեցնեն: Իր ու Մուշեղի միջև վեճ է առաջացել, ինքը հարվածել է Մուշեղին, իրենք իջել են մեքենայից: Այդ պահին ձայն է տվել Մուշեղի զոքանչը, ասել է, թե Մուշեղը խմած է, խնդրել է նրան տուն տանել: Իրենք մի քանի անգամ Մուշեղին տուն են տարել, բայց նա նորից դուրս է եկել: Իրենք փոխել են իրենց տեղը, ուրիշ տեղ են կանգնել, բայց Մուշեղը նկատել ու նորից է մոտեցել: Հետո Մուշեղի հետևից իրենք են գնացել, որ նրան տուն տանեն: Հասել են նրան, ինքը բռնել է, բայց նա հրել է իրեն, ասել է՝ դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ ուր գնամ: Մուշեղը հայհոյել է իրեն, ինքը հարվածել է նրա քթին կամ բերանին: Մուշեղը փախել ու ընկել է առուն: Նրան տարել են Աշտարակի հիվանդանոց, հետո տեղափոխել են Երևան:

Շավարշը պնդել է, որ մեքենայի մեջ մեկ անգամ հարվածել է Մուշեղի դոշին: Փողոցում էլ նրան խփել է մեկ անգամ: Նա հետ-հետ նայելով փախել ու ընկել է առուն: Առաջինը նրան մոտեցել է ինքը, հետո՝ մյուսները: Մուշեղին պառկեցրել են ասֆալտին, գդալով բերանը բացել են, որ լեզուն կուլ չգնա: Մինչև դեպքը ինքն ու Մուշեղը նորմալ հարաբերությունների մեջ էին, ինքը նրան հարվածել է հայհոյանքի պատճառով:

Նախաքննական ցուցմունքում Շավարշը հայտնել է՝ երբ Մուշեղը բացել է Վարդանի մեքենայի դուռն ու նստել է մեքենա, սկսել է անհասցե հայհոյանքներով խոսել: Ինքը նրան ասել է. «Ախպե՛ր, մեզ համար նստած ենք, ի՞նչ ես էկել բարձր խոսում ես, հայհոյում ես, ավելի լավ ա իջի մեքենայից, գնա տուն, խմած ես»:

Մուշեղը պատասխանել է. «Ախպե՛ր, կարող ա՞ ես բոզ եմ, իմ մոտ խի՞ չեք խոսում, տուն եք ուղարկում»:

Ինքն ասել է, թե նրան որպես «լավ տղա է ճանաչում»: Բայց Մուշեղը հայհոյանքներ է տվել, որից վիրավորված՝ ինքը մեկ անգամ աջ ձեռքով հարվածել է նրան, հարվածը նրա մարմնի որ մասին է դիպել՝ չգիտի:

Հետո փողոցում մոտեցել են Մուշեղին ու առաջարկել են, որ տուն գնա, իսկ նա նորից հայհոյել է իրեն, ինքը զայրացել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին: Մուշեղը մի քանի քայլ է արել, ընկել է բետոնե առվի մեջ ու կորցրել է գիտակցությունը:

Տուժող Մուշեղը հայտնել է, թե դեպքի օրվա երեկոյան ինքը, կինը, զոքանչը տանը հաց են կերել, ինքն ու զոքանչը խմել են իր քաշած օղուց: Ինքը խմել է հինգ բաժակ:

Ժամը 23-ի սահմաններում տանից դուրս է եկել ու տեսել է իրենց թաղի տղաներից Շավարշին, Վարդանին, Սմբատին, նրանք Վարդանի մեքենայի մեջ նստած էին:

Ինքը մեքենայի դուռը բացել, նստել ու, քանի որ մեքենայի մեջ երաժշտության ձայնը շատ բարձր էր, ասել է. «Էս ուշ ժամին ի՞նչ եք մուզիկայի ձենը բարձր միացրել մեր հայաթում, հը՞ն»: Իրենց միջև վիճաբանություն է առաջացել, Շավարշը բռունցքով հարվածել է իր դեմքին…

Տուժողը նշել է, որ իրեն վնասվածքներ պատճառել է Շավարշը, պատճառը իր հայհոյանքներն են եղել, ինքը պահի տակ ներվայնացել է: Ինքը «առայժմս» քաղհայցի պահանջ չի ներկայացնում ու չի ցանկանում, որ Շավարշը ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ իրենք հարևաններ են, միայն ցանկանում է, որ նա հոգա իր հիվանդանոցային հետագա ծախսերը:

Նախաքննության ընթացքում Մուշեղը տվել է հակասական ցուցմունքներ, ասել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Մեկ այլ ցուցմունքում նա ասել է, թե Շավարշը «աբիժնիկ» է մնացել իրենից, դրա համար հետևել է իրեն ու գյուղի հրապարակում խփել է իր քթի շրջանին, որի հետևանքով իր դեմքին սպի է մնացել:

Մուշեղը հայտնել է, թե Շավարշը հատուցել է իր հիվանդանոցային ծախսերը՝ 500 հազար դրամի չափով:

Դատարանը հաստատված է համարել, որ Մուշեղ Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել Շավարշ Մ.-ն:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալն ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են երկու մանկահասակ երեխաները՝ ծնված՝ 2015 և 2016 թվականներին, կինը, վատառողջ մայրը:

Դատարանն արձանագրել է, որ տուժողը ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ առաջ չի քաշել, բողոք չի ունեցել:

Հանցագործության կատարման հարցում դեր է խաղացել նաև տուժողի վարքագիծը:

Շավարշ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված