Հայերեն


Ռուսական պրոպագանդային չի հաջողվում հասնել իրենց նպատակին

Աշխարհ

Լրագիր / Վրացական լրատվամիջոցների համար ռուսական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությա դեմն առնելու ուղղությամբ մշտական աշխատանք է տարվում: Վրաց լրագրողներն ու ոլորտի մասնագետները նշում են, որ հատկապես վերջին տարիներին ավելացել են ռուսական ապատեղեկատվության դեպքերը: Վրաստանում փորձում են դրա դեմն առնել հիմնականում ռուսալեզու կայքերի միջոցով:
Մեդիա փորձագետ Նատա Ձվելիշվիլին Թբիլիսիում ընթացող Տեղեկությունների ստուգման աշնանային դպրոցի շրջանակներում անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ ռուսական ԶԼՄ-ներն առիթը բաց չեն թողնում Վրաստանի մասին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար: Պաբերաբար ռուսական ԶԼՄ-ներում տարածվում են Վրաստանի մասին տեսանյութեր կամ լուսանկարներ, որոնք մեկնաբանվում են ռուսական կողմին հարմար տարբերակով:
Օրինակ, երբ նախորդ տարի Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին անցկացվում Վրաստանի և ռուսական “Գազպրոմի” միջև գազային բանակցությունների դեմ, ռուսական ԶԼՄ-ներում հայտնվել էին վառելափայտով բեռնված մեքենայի ու փայտ գնող քաղաքացիների լուսանկարները: Ռուսական ԶԼՄ-ները այն մեկնաբանել էին, թե Վրաստանում գազի խնդիր կա, մարդիկ վառելափայտ են գնում, բայց չգիտես ինչու դեմ են ռուսական գազին:
Մեկ այլ դեպքում, երբ Թբիլիսիի կենտրոնում քաղաքացին լոգանք էր ընդունել, ռուսական ԶԼՄ-ները տարածել էին այդ տեսանյութն ու մեկնաբանել, թե իբր Թբիլիսիում մարդիկ օրերով գազ ու ջուր չունեն, այդ քայլերով իրենց բողոքն են հայտնում: Այնինչ, իրականում, ըստ վրաց լրագրողների, սաստիկ շոգի պատճառով քաղաքացին որոշել էր նման մեթոդի դիմել:
“Իրականում շատ հեշտ է պարզել ապատեղեկատվությունը, և ռուսական ԶԼՄ-ներին չի հաջողվում հասնել իրենց նպատակին, այն է՝ վարկաբեկել Վրաստանը”, ասում է Նատա Ձվելիշվիլին:
Վրաց լրագրողների խոսքով՝ այս փուլում ավելացել է ռուսական հակաքարոզչությունը, որն ուղղված է նաև Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացման դեմ:
“Գրում են, որ մեր երեխաները մեծանալու ու համասեռամոլ են դառնալու: Մենք փորձում ենք ռուսալեզու կայքերի միջոցով այս հակաքարոզչության դեմն առնել”,- ասում են վրաց լրագրողները:
Նրանք նկատում են նաև, որ ռուսական կողմը նման տեղեկատվություններ տարածում է հիմնականում անորակ կայքերի, տպագիր մամուլի ու հեռուստաընկերությունների միջոցով: Իսկ առավել հայտնի ռուսական ԶԼՄ-ները հիմնականում զերծ են մնում այս գործելաոճից:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված