Հայերեն


Ղարաբաղի մեծ կորուստը. ինչ է լինելու հետո

Հասարակություն

ԼՐԱԳԻՐ / Մոսկվայում մահացավ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը, որը դատապարտված էր ազատազրկման:
Հայրապետյանը Հայաստանի հանրությանը հայտնի էր Արցախում կատարած ներդրումներով, որոնց զգալի մասը պարզապես բարեգործական էին: Նրա ֆինանսական աջակցությամբ անցնող տարիների ընթացքում իրականացվել են տարբեր բնույթի նախագծեր, որոնք թե ենթակառուցվածքային, թե բարոյահոգեբանական օգնություն էին Արցախին, միջազգայնորեն չճանաչված հայկական այդ պետության կայացման գործին, ծնունդով որտեղից էր Հայրապետյանը:
Դրանով հանդերձ, Հայրապետյանն իհարկե հակասական կերպար էր, թե Ռուսաստանում իր տնտեսական գործունեության, թե նաեւ Արցախում իրականացրած որոշ նախագծերի այսպես ասած խորհրդանշականության մասով, երբ օրինակ դրանց թվում կարող էին լինել այնպիսիք, որոնք այսպես ասած համապատասխանում էին Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակի տառին ու ոգուն:
Միեւնույն ժամանակ, Հայրապետյանի հանդեպ իրավական հետապնդումը գործնականում նաեւ քաղաքական հետապնդում էր, հաշվի առնելով այն, որ ռուսական այսպես ասած դատաիրավական համակարգը աշխատում է ոչ թե արդարադատության սահմանադրական կանոններով, այլ այդ երկրի իշխող համակարգի կանոններով: Հայրապետյանը այն անձանցից մեկն էր, որ հետապնդվում էր Բաշնեֆտի գործով, իսկ այդ գործը անկասկած ռուսական իշխանական էլիտայի տարբեր խմբերի միջեւ կապիտալի ու իշխանության համար պայքարի գործ էր:
Հայրապետյանը չընդունեց իր մեղքը, բայց դատապարտվեց, որովհետեւ թերեւս ոչ այն կողմում էր, որտեղ այդ պահին իշխանության ուժն էր: Նա առանցքային ֆիգո՞ւր էր այդ ամենում, թե՞ պարզապես հայտնվեց այսպես ասած «քավության նոխազի» կամ «տաշեղի» դերում՝ ինչպես ռուսներն են ասում՝ «անտառ են հատում, թռչում են տաշեղները»: Հայրապետյանն անառողջ էր, հիվանդ, բայց բացառված չէ իհարկե, որ եթե չլիներ նրա հանդեպ հետապնդումը, նա կարող էր ապրել ավելի երկար:
Ի դեպ, հատկանշական է, որ Հայրապետյանի խնդրին գործնականում անհաղորդ մնացին թե Ռուսաստանի մյուս մեծահարուստ հայերը, թե նաեւ Հայաստանի իշխանությունը:
Այդուհանդերձ, մի բան թերեւս միարժեք է, որ ծնունդով արցախցի գործարարն անկեղծ մղումով եւ բարի կամքով մեծ աջակցություն է ցուցաբերել Արցախին, անկախ իր մոտեցումներից եւ պատկերացումներից, եւ նրա մահն անկասկած կորուստ է նաեւ Արցախի համար:
Այդ առումով, Հայրապետյանի մահից հետո իհարկե առկա է հարց, թե արդյոք նրա միջոցները կշարունակեն որոշակի մասով ծառայել Արցախին:
Ընդ որում, այստեղ առկա հարցը գործնականում վերաբերում է ոչ միայն Հայրապետյանի միջոցներին, այլ նաեւ ընդհանրապես ազգային բարերարների, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում Արցախին ու Հայաստանին:
Ի՞նչ է լինում այդ ամենի հետ այն բանից հետո, երբ այդ մարդիկ այլեւս չկան:
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը ահռելի օժանդակություն ցուցաբերեց Հայաստանին: Նրա մահից հետո առաջացավ կտակի խնդիր, եւ տեղեկություններ հրապարակվեցին, որ կտակված միջոցների մի մասին կարող է հավակնել Հայաստանը, եթե արդյունավետ աշխատի կտակը տնօրինելու իրավունք ունեցողների հետ:
Այդ հարցը բարձրացնում էր նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Կա՞ Հայաստանից աշխատանք Քըրքորյանի կտակած փողի մասով, որպեսզի դրա մի մասը տրամադրվի Հայաստանին եւ ներդրվի զարգացման որեւէ կարեւոր ուղղության վրա:
Տա Աստված բոլորին երկար կյանք, բայց ոչ ոք անմահ չէ, առավել եւս, որ նրանց մեծ մասը բավական տարեց է, եւ առաջանում է այդ հարցը՝ ինչ է լինելու նրանց մահից հետո: Արդյոք ինստիտուցիոնալացված է այդ ամենը, շարունակելի լինելու համար, նաեւ այն իմաստով, որ վերահսկելի լինի նաեւ նրանց նախկինում արած ներդրումներով ձեւավորված արդյունքը:
Ինստիտուցիոնալացվածությունը թերեւս հայկական ոչ միայն պետականության ու քաղաքականության, հանրային կյանքի, այլ նաեւ բարերարության առանցքային խնդիրն է, համենայն դեպս զգալի մասով: Ընդ որում, այդ խնդիրը կարեւոր է ոչ միայն բարերարի մահից հետո իրավիճակի համար: Խոշոր հաշվով, բարեգործական նախաձեռնությունների ինստիտուցիոնալ բնույթը նվազագույնը կարեւոր է դրանց այսպես ասած մանիպուլյացիոն «ներուժը» նվազեցնելու համար, երբ նյութական եւ ֆինանսական բարեգործությունը կարող է իրականում վերածվել մշակութային-հոգեբանական դիվերսիայի:

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված