Հայերեն


Կարծիքներ. ինչու՞ չի կարելի տրվել տղային ժամանակից շուտ

Հասարակություն

«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին:

Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդինՍիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» հանդիսանում է բարոյականության յուրահատուկ ցուցիչ: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ,ապա ինչու՞ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:

Այնուամենայնիվ ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում…

Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ

«Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման հիմքը դա չէ, որ պետք է լինի»:

Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ

«Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:

Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ

«Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին, 2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամնեևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:

Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին

Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ

«Կարծում եմ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումնրի մեջ: Ինձ թվում է զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությու՞ն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:

Սեդա Ավագյան, 22տ., ուսանող

«Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց , որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ այն, որ նա ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է` երբ դուստրս մեծանա, չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:

Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ

«Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար, նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ‎ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»:

Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին


Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ

«Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա, և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում: Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի արարողությունը կորցնում է իր խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ, դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների մեջ ու, կարծում եմ, այն ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է, կամ շահում ես, կամ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:

Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար

«Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, որեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:


Ինչպես ասում են որքան մարդ, այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չե կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնանացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է. - Հրեշը մնացել է, բայց տակինը կորել:

Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ:

Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ, և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.

Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին«Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է, երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»:

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված