Հայերեն


«Լրբի շառ»․ մեծ դերասանը հիվանդանոցում է․ մանրամասներ

Բաց մի թողեք

168.am /Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Օրեր առաջ դերասանի կինը` Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, հաղորդել էր, որ Արմեն Ջիգարխանյանին առեւանգել են: Դերասանի կինը դրանում մեղադրել է ամուսնու գործընկերներ Հայրապետ Հովհանիսյանին ու Արթուր Սողոմոնյանին, ովքեր, ըստ Ջիգարխանյանի կնոջ, աչք են դրել թատրոնի վրա: Վիտալինան այս մասին հաղորդել է նաեւ ոստիկանությանը:

Հետագայում հայտնի է դառնում, որ կնոջ մասին ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ հենց ինքը` Ջիգարխանյանը: Համացանցում լուրեր են պտտվում, որ Արմեն Բորիսովիչը «վռնդել» է Վիտալինային ոչ միայն իր կյանքից, այլեւ թատրոնից:

Դերասանի քույրը, սակայն, պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ Արմեն Ջիգարխանյանը երիտասարդ չէ, եւ բավական լուրջ հիվանդություններ ունի: «Դա պետք է հաշվի առնել: Նախ՝ նրան օգնություն ցուցաբերեց շտապօգնությունը, ապա եղբորս նորից թատրոն բերեցին, իսկ հետո նորից հիվանդանոց տեղափոխեցին»,- ասաց նա:

Մարինա Ջիգարխանյանի խոսքով` այս ամենը կատարվել է նյարդային պոռթկումների պատճառով: «Ես խոսել եմ հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ: Եղբորս հետ ամեն ինչ կարգին է, նա այժմ բժիշկների հսկողության տակ է: Նրա մոտ շաքարն էր բարձրացել, իսկ երբ մարդու շաքարը բարձրանում է, նա իրեն շատ վատ է զգում եւ հաճախ ոչ ադեկվատ քայլեր է անում: Նրան արդեն օգնություն են ցուցաբերում, նա բուժվում է»,- ասել է Մարինա Ջիգարխանյանը:

Անդրադառնալով` Ջիգարխանյանի կնոջ դեմ ուղղված մեղադրանքներին եւ ոստիկանությանը տված հաղորդմանը, դերասանի քույրն ասաց, որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանություն հաղորդում չի ներկայացրել: «Կան մարդիկ, ում դուր է գալիս միջամտել ուրիշների ընտանեկան հարցերին: Ամեն բան սկսվեց նրանից, որ Արմենի մոտ եկել էին ընկերները, հետո եղբայրս իրեն վատ է զգացել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել: Արմենի ընկերները, չգիտես ինչու, այդ մասին չեն տեղեկացրել Արմենի կնոջը, եւ նա դրանից նյարդայնացել է, քանի որ միայն նա գիտեր, թե ինչ դեղեր պետք էր տալ եղբորս: Ես խոսել եմ Արմենի ընկերներից մեկի հետ եւ ասել, որ նման բան անել չի կարելի: Ամեն ինչ պետք է համաձայնեցված անել: Ես չգիտեմ, թե նրա այսպես կոչված «ընկերները» որտեղ են տարել եղբորս եւ ինչ փաստաթղթեր են ստորագրել տվել, երբ նա գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն նրանց այդ արարքը ես համարում եմ խայտառակություն»,- թղթակցի հետ զրույցում պատմել է Ջիգարխանյանի քույրը հավելելով, որ նրա «ընկերներն» Արմենի վաղեմի բարեկամներն էին, ովքեր նրան լրիվ այլ հիվանդանոց էին տեղափոխել, փոխանակ տանելու այն բուժհաստատություն, որտեղ բժիշկները ծանոթ էին իր հիվանդության պատմությանը. «Փառք Աստծո, հիմա ամեն բան կարգին է»:

Թղթակցի այն հարցին, թե ինչու Վիտալինային չեն թողնում տեսակցել ամուսնուն, Մարինա Ջիգարխանյանը պատասխանել է, որ Արմենը հիմա այնպիսի վիճակում է, որ բժիշկները արգելում են տեսակցությունները, քանի որ դա կարող է նրա համար մեծ սթրես լինել:

Ջիգարխանյանի քույրը վստահեցրել է նաեւ, որ Վիտալինան շատ լավ անձնավորություն է, եւ եթե նա չլիներ, իր եղբայրն արդեն վաղուց կենդանի չէր լինի: «Վիտալինան շատ անգամներ է եղբորս դուրս բերել անդունդի միջից: Արմենն այդ օրը ամեն ինչ արել է հիվանդության բռնկման ազդեցության տակ: Եղբայրս այսօր ողջ է միայն Վիտալինայի աղոթքների շնորհիվ»,- եզրափակել է Մարինա Ջիգարխանյանը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված