Հայերեն


Ինչ է սպասվում ձեզ երկուշաբթի․ աստղագուշակ

Հասարակություն
 

Խոյ: Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց արժանվույնս վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝ մոռանալով հնարավոր ծանր հետևանքների մասին: Սպորտով զբաղվելիս, կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ մի մոռացեք չափի զգացումի մասին: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է:

Ցուլ: Անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն ներկայացուցիչներին, իսկ որոշ Ցուլեր էլ ուրախ կլինեն այդ առթիվ, հնարավորություն կունենան փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Ինքնազգացողության հետ խնդիրներ չեն լինի: Լավ գիտեք, թե ինչն է օգտակար ձեր օրգանիզմին, իսկ ինչը՝ հակացուցված: Երբ խոսքը գնում է վնասակար հաճույքների մասին, չափի զգացումը չեք կորցնում: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Երկվորյակ: Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ Երկվորյակներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար, կօգտագործեն առաջիկա երկու, երեք ամիսները:

Հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Այսօր առավել զգույշ ու շրջահայաց եք: Հեշտությամբ չեք վստահում մարդկանց, նրանց հետ շփումներում ճիշտ եք կողմնորոշվում և պատրանքների գիրկը չեք ընկնում: Չնախատեսված գնումներ կատարեք միայն օրվա երկրորդ կեսին:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: կարող եք ինքնուրույն աշխատել, նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել , նոր ուսումնասիրություններ կատարել:

Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ, սկայն, հիմանակնում, դրանց բուն պատճառը ֆինանսական դժվարություններն են: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի են հոդերի քրոնիկ հիվանդութամբ տառապող Խեցգետինները: Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:

Առյուծ: Օրվա առաջին կեսին նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Բախումը ցավոտ կլինի: Ու թեև հաղթանակը հեշտ չի տրվում, մի՛ շտապք զենքերը վայր դնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Ճիշտ է , ընթացքում հնարավոր են փոքր անհաջողություններ, սկայն դրանց պատճառով առանձնապես չեք անհանգստանա: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կույս: Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ:
Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:Կենսական ներուժը բարձր է: Առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:

Կշեռք: Ֆինասական տեսակյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել, քանզի այդ քննարկումները կարող են վերաճել լուրջ կոնֆլիկտների: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք:

Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել: Ուղևորություններ ծրագրեք օրվա երկրորդ կեսին:

Կարիճ: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն, լավատեսորեն են տրամադրված, ինչպես նաև հմտորեն օգտվում են իրենց բնատուր հմայքից:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ: Ամեն դեպքում, հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի, լուն ուղտ չեք սարքի, կանեք հնարավոր և անհնար ամեն բան իրավիճակը հարթելու համար:

Աղեղնավոր: Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Շատ Աղեղնավորներ նոր մտահաղացումներ կունենան և կկարողանան, մոտ ապագայում, կյանքի կոչել դրանք՝ ընկերների և հարազատների օգնությամբ: Կենսական ներուժը բարձր է:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ծագած խնդիրների պատճառով՝ կհետաձգեք բոլոր ծրագրերը: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է հին ծրագրերն իրակաացնելու, նաև նոր նախագծեր քննարկելու համար: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում:

Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել: Խուսափեք խոշոր գնումներից, զվարճանքների վրա մեծ գումարներ վատնելուց:

Ջրհոս: Կստանաք լուրեր, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ ու մտահոգվել: Հնարավոր են որոշ տհաճ միջադեպեր: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա, գործերում հաջողություններ կունենաք: Ընտանիքում հարաբերությունները ջերմ են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ընկերների շրջանակը ընդլայնելու, որևէ նոր բան սովորելու հնարավորությունները ձեռքից բաց չեք թողնի:

Ձկներ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Ձկների փոփոխական տրամադրությունը հաճախ վատ է անդրադառնում սեփական ինքնազգացողության վրա: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի:
Հնարավորինս խուսափեք Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, նաև գնումներ կատարելուց: Ընտրության հարցում սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատել:

 
Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված