Հայերեն


Ինչքան համբերել ենք, հերիք է

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

Անկախության օրը սին խոստումներ տալու ու այդ խոստումները հմտորեն հաջորդին վերագրելո՞ւ տոնն է: 

Համենայնդեպս այդպես էր վերջին 20-25 տարիների ընթացքում, երբ անկախության նորանկախ նախագահները իրենց ուղերձներում երջանիկ, ապահով ու անկախ ապրելու հեռանկարը տեսնում էին ապագայում: Դա տեսնելն ու հասկանալը բարդ չէ: Կարդանք անկախության 5, 10, 20 և 25 տարվա կապակցությամբ հնչած նախագահական կոչերը, ուղերձները: Դրանք ինչ-որ տեղ արդարանալու, արդարացնելու ու սեփական կոշիկը հաջորդի ոտքը հագցնել փորձելու կոչեր են:

1996 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
Անկախության 5-րդ տարեդարձին նվիրված ուղերձում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, որ առաջիկայում ավելի մեծ հնարավորություն է լինելու զբաղվել տնտեսության զարգացման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների բարեկարգման, օրինականության եւ կարգուկանոնի հաստատման հարցերով։ Իր ուղերձում ՀՀ առաջին նախագահը նշում էր. « Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ, շատ ավելի ապահով, քան նախորդները։ Տարեցտարի առողջանալու է երկրի տնտեսությունը, բարելավվելու է ձեր կյանքը»:

2001 թ․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Անկախության 10 -րդ տարեդարձին նվիրված ուղերձում Ռոբերտ Քոչարյանը նույն համոզմունքն էր հայտնում. «Համընդգրկուն բարեփոխումների արդյունքում եւ մեր բոլորի ջանքերով, համոզված եմ` Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանի ամենակազմակերպված, ժամանակակից տնտեսություն ունեցող, ժողովրդավարական պետություն եւ սա մեր ազգային շահերի իրականացման ամենաարդյունավետ ուղին է»:

2011 թ․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
«Կարող է»- ների շարքը լրացնելու «եկավ» անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երրորդ ու ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նշում էր. «Համոզված եմ, որ հայոց պետականության հաջորդ տասնամյակները լինելու են առավել արդյունավետ: Այդպիսին են լինելու նաև բոլորիս աշխատանքի շնորհիվ, ողջ հայության ջանքերի մեկտեղման շնորհիվ»:

2016 թ․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան
«Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը։ Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով»:

Հ․Գ․ Ակամայից հիշեցի այս տողերը․

«...Էս երկրում բոլորը խոսում են` «պետք է», «պետք է», իսկ ո՞վ պետք է այդ պետքեները իրականացնի: Մինչև այսօր ինչքան համբերել ենք, հերիք է»։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված