Հայերեն


Քո գաղտնի փուլերը (աղջիկների համար)

Life

Ներկայացնում է «Լինա» ամսագրի «Վարագույրից այն կողմ» խորագիրը

Քո գաղտնի փուլերը (կանանց համար)Երեկ դու պատրաստ էիր ամեն րոպե քո սիրելիի գիրկն ընկնել, նրան համբույրներով ծածկել, մի խոսքով, կրքերդ գագաթնակետին էին հասել, սակայն երեկվա հրաբխից այսօր նշույլ իսկ չի մնացել, այն դեպքում, երբ քո սիրելին նույնքան գեղեցիկ ու հմայիչ է, որքան երեկ, դու էլ գիշերը լավ քնել ես, հանգստացել, գլուխդ չի ցավում, բայց ուզում ես պարզապես ընթերցանությամբ զբաղվել: Ի՞նչ է պատահել: «Կանանց բնորոշ բաներ են»,- ձեռքն է թափ տալիս զուգընկերդ, և նա, կարելի է ասել, չի սխալվում:

Իրականում անբացատրելի ոչինչ էլ չկա: Ի տարբերություն տղամարդկանց, ում հորմոնները ամբողջ ամսվա օնթացքում նույն մակարդակի վրա են մնում, կանանց օրգանիզմն անդադար հորմոնային տատանումների է ենթարկվում: Դրանից էլ մեծապես կախված են կնոջ տրամադրությունը, արտաքին տեսքը և, իհարկե, սեքսուալ ցանկությունները: Յուրաքանչյուր կին իր «տաք» և «սառը» օրերն ունի:

Սեռական ցանկության վերելքի և անկման ժամանակահատվածները սերտորեն կապված են դաշտանային փուլի հետ: Դիտարկենք դաշտանային միջին վիճակագրական փուլը, որը իդեալական է համարվում և կազմում է 28 օր: Կոպիտ հաշվարկով կարելի է ասել, որ այդ փուլի վերջին և առաջին շաբաթներն անվտանգ են համարվում, իսկ միջին հատվածում տեղի է ունենում օվուլյացիան, որի ժամանակ հնարավոր է հղիանալ: Մոտավորապես նույն կերպ փոփոխվում է սեռական ցանկությունը. առաջին և վերջին շաբաթներին կրքերը համեմատաբար հանդարտ են, իսկ օվուլյացիայի ժամանակ դրանք հասնում են գագաթնակետին: Սակայն չի կարելի ասել, որ սխեման այդքան պարզունակ է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է և հետաքրքիր:

Խաղաղություն փոթորկից առաջ

1-5-րդ օրերը Ամսափուլի հենց սկզբում՝ «կրիտիկական օրերին», քո հորմոնները բավականին պասիվ են, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանք խորը քնած են: Երբեմն այդ օրերին նույնպես լինում են կրքի բռնկումներ, քանի որ կնոջ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում, քան դաշտանի նախօրեին, և նա հենց այդ պատճառով կարող է ավելի ինքնամոռաց տրվել հաճույքին: Սակայն կանանց մեծամասնության համար այդ օրերին սեռական հարաբերությունները միանշանակ անընդունելի են: Կան նաև այնպիսիք, ովքեր գտնում են, որ այդ օրերին վայելած հաճույքն առանձնահատուկ է: Երկու մոտեցումներն էլ իրենց բացատրությունն ունեն: Առաջին դեպքում կինն անհարմարություն է զգում, խուսափում ավելորդ լվացքից և, որ ամենակարևորն է, զգուշանում է վարակներից, որոնց համար այդ ժամանակ միջավայրն ավելի բարենպաստ է: Երկրորդ դեպքում ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը. այդ օրերին կարող ես ազատ լինել զգացմունքներդ դրսևորելիս, քանի որ համոզված ես, որ չես հղիանա:

6-11-րդ օրերը Քո բոլոր հորմոնները բավականին ցածր և հարաբերականորեն հաստատուն վիճակում են: Դու սեռական ցանկության թեթևակի անկում ես ապրում: Քո մարմինը զգում է, որ շուտով վրա է հասնելու բեղմնավորման համար հարմար պահը և ձգտում է մնացած ժամանակն օգտագործել առողջությունը բարելավելու և ապագա երեխայի համար իդեալական հայր գտնելու վրա: Այսինքն, սա ավելի շուտ ոչ թե սեքսի, այլ կոկետության ու էրոտիկայի դրսևորման ժամանակահատվածն է:

Իններորդ ալիքը
(օվուլյացիա)

12-13-րդ օրերը Դու կարող ես հանկարծ հայտնաբերել, որ, անկախ քեզնից, ավելորդ ամոթխածությունդ վերացել է, շատ ես կատակում և առավել հետաքրքրությամբ ես զննում տղամարդկանց, իսկ մերձեցման պահերին ինքդ ես նախաձեռնություն ցուցաբերում, պահանջում, որ «խրախճանքը» երկար շարունակվի:

Քո գաղտնի փուլերը (կանանց համար)

14-15-րդ օրերը Հենց օվուլյացիայի ժամանակ է, որ դու հասնում ես կրքի գագաթնակետին: Բանն այն է, որ քո սեռական հորմոնների մակարդակը ոչ թե պարզապես բարձրացել է, այլ ուղղակի կտրուկ թռիչք է կատարել՝ հասնելով առավելագույնին: Եվ այդ իններորդ ալիքը քեզ գլխովին խորտակել է:
Գիտնականները քո հիպերսեքսուալությունը բացատրում են բնության իմաստնությամբ: Բնությունը հոգ է տարել, որ մենք դինոզավրերի պես չանհետանանք, և որ կինը բեղմնավորման համար ամենաբարենպաստ օրերին ոչ մի դեպքում չմերժի տղամարդուն: Իսկ որպեսզի տղամարդն այդ պատասխանատու պահին ուշադրությունը չշեղի և չտրվի գարեջրից կամ ֆուտբոլից հաճույք վայելելու գայթակղությանը, բնությունը կանանց օգնել է այդ օրերին առավել գրավիչ դառնալ: Էստրոգենի մակարդակի բարձրացումը կնոջ մաշկն ավելի հարթ է դարձնում, կուրծքը ուռչում է և, ընդհանրապես, կինն ավելի սեքսուալ է դառնում: Միևնույն ժամանակ հիպոֆիզի հորմոնները քեզ ստիպում են սրբագրումներ կատարել նաև քո պահվածքում. օվուլյացիայի ժամանակ դու այլ կերպ ես սկսում նայել տղամարդկանց, աչքերդ յուրահատուկ փայլ են ստանում: Հնարավոր է, որ դու ինքդ դա չես նկատում, սակայն տղամարդը որսում է այդ ազդակները:

Փոթորկից հետո

Սա կատարյալ փլուզում է… Միանգամայն անտարբերություն սեքսի նկատմամբ: Բոլոր հորմոնների մակարդակը նույնքան կտրուկ է ընկնում, որքան որ նախօրեին վերելք էր ապրել: Խելագար փոթորկից հետո վրա է հասնում կատարյալ հանդարտությունը:

16-17-րդ օրերը Ամեն ինչ հասկանալի է. եթե երկու օր առաջ բեղմնավորում չի կատարվել, հիմա արդեն գնացքը հեռացել է: Իսկ եթե դա տեղի է ունեցել՝ առավել ևս դրա կարիքը չկա: Դու ենթագիտակցաբար հեռու ես վանում տղամարդկանց: Բայց տրամադրությունդ մի գցիր: Այդ վիճակը երկու օրից ավելի չի ձգվի: Դրանից հետո հորմոնների (հատկապես պրոգեստերոնի) մակարդակը կրկին կաճի:

18-25-րդ օրերը Այդ ժամանակ հորմոնների մակարդակը կհասնի հերթական (չնայած ոչ այնքան բարձր, որքան օվուլյացիայի ժամանակ) գագաթնակետին: Որոշ կանանց համար դա ընդգծված սեքսուալության հերթական ժամանակահատվածն է:

26-28-րդ օրերը Հորմոնների մակարդակը կտրուկ ընկնում է՝ իր հետ հեռու վանելով բոլոր ցանկություններն ու մարմնի կանչը: Իսկ հաջորդ օրը սկսվում է դաշտանը, և ամեն ինչ նորից է սկսվում:

28-օրյա փուլը բնորոշ է կանանց 70%-ին: Դա իդեալական փուլն է, որը համապատասխանում է լուսնային ամսվան, այդ պատճառով էլ դաշտանային փուլը ինչպես լիալուսինը,ամսական անունն է կրում: 10%-ի մոտ դաշտանային փուլն ավելի երկարատև է, 10%-ի մոտ՝ ավելի կարճատև, իսկ 10%-ի մոտ էլ ընդհանրապես անկանոն է: Այնպես որ սխեման պետք է վերահաշվարկել: Ավելին. եթե ամսափուլը շատ է տարբերվում միջին վիճակագրականից (անցնում է 32 օրից կամ 21 օրվա չի հասնում) կամ հաճախ են շեղումներ լինում, նշանակում է հորմոնալ լուրջ խախտումներ կան: Գուցե դուք չափից շատ եք նյարդայնացել կամ սովի եք մատնվել ու հյուծվել: Մշտական խախտումների դեպքում պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի օգնությանը:

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Ամենադիտված