Հայերեն


«Էդ ի՞նչ արեցիր, այ անասուն». «դոձիկ» բառի շուրջ ուսանողների վեճն ավարտվել է սպանությամբ

Հասարակություն

1in.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև Դավիթը, Հասմիկը, Լիլիթը, Վահեն ու գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Ընկերություն են արել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:

Դասընկերները համալսարան ընդունվելուց հետո էլ շարունակել են հանդիպել ու ընկերություն անել:

Միաժամանակ նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:

Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է «Բուկինիստ» գրախանութի նվեր-քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:

Այս մրցանակի ստացումից հետո, երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները նորից հանդիպել են պետհամալսարանում, սկսել են կատակել Մարտիրոսյանի ստացած մրցանակի վերաբերյալ, նա էլ ասել է մոտավորապես հետևյալը՝ ձեր կուրսեցի դոդիկները թող առնեն քարտը, իրենք գրքերը վերցնեն, ինձ գումարը տան:

Հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողներից ինչ-որ մեկը հասցրել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անող տղայից:

Կարեն Չատիկյանը նախ համակուրսեցի Հասմիկից փորձել է ճշտել Ռաֆիի հեռախոսահամարը, իսկ երբ աղջիկը համարը չի տվել, Չատիկյանն ու համակուրսեցի մի քանի տղաներ ցանկություն են հայտնել անձամբ հանդիպելու Ռաֆի Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ում հասցեին է նա ասել «դոդիկներ»:

Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:

Ռաֆի Մարտիրոսյանին զանգել ու հանդիպման մասին տեղեկացրել են Դավիթն ու Վահե Մուրադյանը:

Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:

Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:

Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Դատարանը հարցաքննեց վկաների:

Լիլիթ Կ.-ն տուժողների հետ սովորել է ֆիզմաթ դպրոցում, ապա ընդունվել է պետհամալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Ամբաստանյալ Կարեն Չատիկյանը վկա Լիլիթի համակուրսեցին է եղել:

Լիլիթն ասաց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին իրենք՝ համադասարանցիներով հանդիպել են համալսարանում, ամեն մեկն իր ֆակուլտետում քննության էր, հանդիպել են քննություններից հետո: Ինքն իմացել է, որ Ռաֆին օլիմպիադայի է մասնակցել ու «Բուկինիստի» նվեր-քարտ է ստացել: Ռաֆին հարցրել է՝ համադասարանցիները կամ նրանց ծանոթներից ո՞վ կցանկանա ձեռք բերել, գնել նվեր-քարտը: «Ես ընկերներիս շոկոլադ էի հյուրասիրում ու չեմ լսել՝ երբ և ում կողմից է ասվել «դոդիկ» բառը»,- ասաց Լիլիթը:

2017 թվականի հունվարի 11-ին Լիլիթը գնացել էր համալսարան՝ քննության արդյունքներն իմանալու: Երբ նա կանգնած էր Հասմիկի հետ, նրանց է մոտեցել Կարեն Չատիկյանն ու հարցրել է իրենց կուրսեցիներին «դոդիկ» ասողի հեռախոսի համարը: Նա աղջիկներին ասել է, թե նրանց համադասարանցիներից մեկը իրենց կուրսի «էրեխեքին» «դոդիկ» է անվանել, ինքը ցանկանում է պարզել, թե ով և ինչու է ասել:

Երբ աղջիկները հեռախոսի համար չեն տվել, Կարենը նույն պահին հիշել է, որ ինքն ունի Վահե Մուրադյանի հեռախոսահամարը: Նա առանձնացել ու զանգել է Վահեին: Դա կլիներ ժամը 14-ի սահմաններում: Երեկոյան Լիլիթը լուրերից է իմացել, որ Վահե Մուրադյանը սպանվել է Կարենի կողմից, իսկ Ռաֆին վնասվածքներ է ստացել…

Վկա Լևոն Մ.-ն նույնպես Կարեն Չատիկյանի կուրսից էր: Նա տուժողներ Վահեին ու Ռաֆիին չի ճանաչել, բայց «դոդիկ» արտահայտությունն անելու պահին ներկա է գտնվել:

2016 թվականի դեկտեմբերի 28-ին Լևոնը իր կուրսեցիներ Լիլիթի ու Հասմիկի հետ դուրս էր եկել քննությունից: Համալսարանում հանդիպել են աղջիկների համադասարանցիներին, ովքեր սովորում էին այլ ֆակուլտետներում:

Լևոնը լսել է, որ աղջիկների համադասրանցի Ռաֆին մասնակցել է օլիմպիադայի ու շահել է «Բուկինիստի» նվեր-քարտ: Վկան լսել է, որ Ռաֆին ցանկանում է կես գնով՝ 5 հազար կանխիկ դրամով վաճառել 10 հազար դրամանոց նվեր-քարտը: Ռաֆին սկզբում քարտն առաջարկել է Հասմիկին ու Լիլիթին, աղջիկները չեն ցանկացել այն գնել: Ռաֆին Հասմիկին ասել է՝ ձեր խմբի դոդիկներին առաջարկի, տես՝ ով կուզի: Հասմիկն էլ «կես-կատակ, կես-լուրջ» Լևոնին ասել է. «Քաջիկին առաջարկի»:

Լևոնին դուր չի եկել Հասմիկի ասածը Քաջիկի վերաբերյալ: Այդ պահին, սակայն, Լևոնը չի ընդվզել, ոչինչ չի ասել, պարզապես թողել-այդ ընկերախմբի մոտից հեռացել է. «Ես էդ հարցին լուրջ չեմ վերաբերվել»,- ասաց Լևոնը:

Այնուհետև Լևոնի կուրսից ոմանք «Ֆեյսբուքով» սկսել են քննարկել 2017 թվականի հունվարի 12-ին խնջույք կազմակերպելու հարցը: Տղաներից մեկն առաջարկել է, որ տղաները վճարեն նաև աղջիկների համար: Լևոնը այդ ֆեյսբուքյան խոսակցության ժամանակ հրաժարվել է Հասմիկի համար վճարելուց՝ ընկերներին ներկայացնելով օրեր առաջ տեղի ունեցած խոսակցությունը, Ռաֆիի ասածը՝ դոդիկների ու Հասմիկի ասածը՝ Քաջիկի մասին:

Որոշ ժամանակ անց Կարենը «Ֆեյսբուքով» Լևոնին խնդրել է ավելի կոնկրետ պատմել՝ ո՞ւմ են ասել «դոդիկ»: Լևոնը Կարենին պատմել է մանրամասները:

Հունվարի 11-ին, երբ գնացել են համալսարան՝ քննության արդյունքներն իմանալու, Կարենն ասել է, թե պետք է տեսնեն իրենց կուրսի տղաներին «դոդիկ» անվանած տղային: Կարենն ասել է, թե արդեն զանգել ու պայմանավորվել է, պիտի գնան Գնունի փողոց:

Լևոնը, Էդուարդը, Կարենը, Գևորգն ու Քաջիկը գնացել են Գնունի փողոց: Պայմանավորված վայրին դեռ չմոտեցած՝ Կարենը պահանջել է, որ տղաներից երկուսը՝ Լևոնն ու Էդուարդը, մնան «Արևիկ» խանութի մոտ. «Շատով պետք չի որ գնանք»,- ասել է Կարենը:

Պայմանավորված վայր գնացել են Կարենը, Քաջիկն ու Գևորգը:

Լևոնն ու Էդուարդը մոտ կես ժամ սպասել, ապա սկսել են զանգել Կարենին ու Քաջիկին, բայց նրանք չեն պատասխանել:

Տղաները մի քիչ առաջ են գնացել՝ մինչև բակի կամարամուտքը: Հանկարծ տեսել են, որ Կարենը, Քաջիկն ու Գևորգը վազելով մոտենում են: Նրանք տղաների մոտ չեն կանգնել, շարունակել են փախչել: Լևոնը վազել է նրանց հետևից, որ իմանա, թե ինչ է եղել: Վազելու ընթացքում Լևոնը տեսել է, որ Գևորգը մի պահ կանգ առավ ու Կարենին հարցրեց. «Ի՞նչ ես արել, արա՛»: Կարենը պատասխանել է. «Դանակով եմ խփել»: Գևորգը զայրացել ու վիրավորել է Կարենին. «Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն»:

«Դոդիկ» բառի պարզաբանումը պահանջող Կարենը «անասուն» բառի համար պարզաբանում չի պահանջել համակուրսեցուց, տղաները փախել են…

Վկա Լևոնն ասաց նաև, որ մինչև Գնունի՝ պարզաբանման գնալը Կարենն իրեն ասել է, որ մոտը դանակ կա: Ըստ Լևոնի՝ ինքը Կարենին առաջարկել է դանակն իրեն տալ, բայց Կարենը չի տվել, ասել է՝ լուրջ խոսակցություն չի լինելու…

«Ես չէի սպասում, որ սենց բան կլինի»,- ասաց Լևոնը:

Վկա Քաջիկ Հ.-ն Կարենի հետ պարզաբանման վայրում է եղել: Նա հայտնեց, որ երբ Գնունի փողոցում՝ «Արևիկ» խանութի մոտ թողել են իրենց երկու ընկերներին ու մի քիչ առաջ են գնացել, իրենց մոտեցել են Վահե Մուրադյանն ու ևս մի տղա՝ Անրի անունով: Նրանք իրենց ուղեկցել են բակի տաղավար: Նրանք նստել են մի կողմում, իրենք՝ մյուս կողմում:

Քաջիկը նստել է ամենածայրին: Նա լսել է, որ խոսակցությունը սկսել է Կարենը՝ հարցնելով, թե ո՞վ է «դոդիկ» բառով արտահայտությունն արել: Նրան պատասխանել են Ռաֆին ու Անրին: Վահեն, ըստ Քաջիկի, չի էլ խոսել:

Ռաֆին ու Անրին բացատրել են, որ «դոդիկ» բառը կոնկրետ մեկին չի ասվել, հարցրել են՝ ձեր կուրսում դոդիկ կա՞: Երբ Կարենն ասել է՝ չէ, նրանք էլ ասել են՝ ուրեմն ձեր կուրսի մասին չի եղել խոսքը:

Քաջիկը հայտնեց, որ այդ խոսակցությունից իրեն վատ էր զգում, իր համար տհաճ խոսակցությունը չէր լսում, այլ մտածում էր՝ ե՞րբ է ամեն բան վերջանալու:

Քաջիկը լսել է, որ խոսողների տոնը սկսեց բարձրանալ, անցել են վիճաբանության: Այդ ժամանակ նրան է մոտեցել հակառակորդ կողմից մի տղա ու քաշել-դուրս է բերել տաղավարից:

Ըստ Քաջիկի՝ ինքն ու այդ տղան իրար չեն հարվածել, ինքը տաղավարից դուրս գալով՝ մեջքով է կանգնել դեպի տաղավարը: Հանկարծ տեսել է, որ Կարենն ու Գևորգը իր կողքով փախան: Ինքն էլ է փախել: Քաջիկը պնդեց, թե տաղավարի ներսը չի նայել, չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Իր հետի տղաները փախել են, ինքն էլ է փախել, ինքը տաղավարի ներսում չէր ու չի մասնակցել ընդհանուր իրարանցմանը: Իսկ երբ փախչում էին, Կարենն իրեն ասել է, թե դանակով խփել է ինչ-որ մեկի ոտքին… Երեկոյան Քաջիկը լուրերի թողարկման ժամանակ տեսել է, որ իրեն ծանոթ բակն են ցույց տալիս, տաղավարը: Լսելով, որ Վահեն սպանվել է, զանգել է հայրիկին, պատմել է կատարվածը, ապա հայրիկի հետ ներկայացել է ոստիկանություն:

Դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 9-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:

 

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված