Հայերեն


Ռուսաստանն ամեն ինչ անում է իրեն կործանելու համար, իսկ մենք ինտեգրվում ենք այդ կործանմանը

Քաղաքականություն

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե ԵԱՏՄ երկրների շրջանակներում հարկավոր է միասնական արտադրություն ունենալ՝ նշելով, որ դա քիչ հավական է:

«Այն իրավիճակում, որում գտնվում է ներկայիս Ռուսաստանը, լինի դա տնտեսական, թե արտաքին քաղաքական իրավիճակը, պարոն Գլազևին պետք է պարզապես ցավակցել, որովհետև հասուն տարիքի մարդ դառնալով նա այդպես էլ չի պատկերացնում, թե ընդհանրապես ինչպես է աշխատում տնտեսությունը և քաղաքականությունը»,- ասաց նա և նշեց, որ Գլազևը դա բազմիցս է ապացուցել` հաշվի առնելով 2013 թվականի Ուկրաինայի դեպքերը:

Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխատում է երրորդ երկրների հետ համագործակցելու, ազատ առևտրի գոտիներ ստեղծելու ուղղությամբ:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ միշտ հետխորհրդային ժամանակաշրջանում Գլազևն առանձնացել է իր ֆաշիստական հայացքներով: «Այն, ինչ ասում է Գլազևը, դրան պետք է վերաբերել փիլիսոփայորեն` որպես Գլազևի հերթական հիմարություն: Մյուս կողմից` պետք է ամեն ինչ անել, որպեսզի դադարեցվի այդ ինտեգրումը ռուսական կործանման հետ: Այսինքն` Ռուսաստանն ամեն ինչ անում է իրեն կործանելու համար և մենք ինտեգրվում ենք այդ կործանմանը, ապագա աղետին: Այդ ընթացքը պետք է դադարեցվի»,- ասաց նա և նշեց, որ «ապուշ» են նրանք, ովքեր ասում են, թե այդ ամենը բխում է Հայաստանի շահերից:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Գլազևն ամեն դեպքում Ռուսաստանի նախագահի խորհրդական է և նրա ասածներն ինչ-որ միտում ունեն, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանը ղեկավարողները ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և առաջնորդվում են միայն անսահման մեծապետական շովինիզմով և կայսերապաշտությամբ, որը հարիր է 19-րդ դարին»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի` ԵԱՏՄ-ն մի սեկցիա է, և եվրասիական միության մեջ չկա ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ո՛չ տնտեսություն: «Այն, ինչ ցանկանում և ասում է Գլազևը, խելքին մոտ բան չէ, քանի որ Ռուսաստանում տիրող համակարգը նախատեսված չէ որևէ դրական գործունեության համար, այլ աղետներ բերելու և նման ցնդաբանություններ ասելու համար է ստեղծվել»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ինքը դեռ 2012 թվականին է ասել, որ Ռուսաստանի տնտեսական բացասական հետևանքները կրելու է նաև Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրները: «Նույն բանը, այն, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է մտնի ԵԱՏՄ, 2012 թ-ին իր հեղինակած հոդվածում ասել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզապես, ի տարբերություն ինձ, Տիգրան Սարգսյանը գնաց և ԵԱՏՄ-ում պաշտոն ստանձնեց, մոռացավ իր ասածների մասին, իսկ ես իմ ասածների մասին չեմ մոռանում և շարունակում եմ պնդել: Այո՛, մենք ենք կրում այդ հետևանքները, և ամենաանպատասխանատուն այն է, որ «նախիրը» կողմ է քվեարկում այն ամենին, ինչ առաջարկում է Ռուսաստանը»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի պատճառով տնտեսական բացասական հետևանքներ կրելու վտանգն արդեն թակել է Հայաստանի դուռը, և մենք այն բացել ենք: «Ռուսաստանը սովետական կարգերի վերադարձ չի ցանկանում, այլ ցանկանում է ավելի վատ բան: Սովետական կարգեր` նշանակում է, որ Ռուսաստանը վերցնում է ամեն ինչ, բայց վերցնում է նաև պատասխանատվություն, իսկ հիմա Ռուսաստանը ցանկանում է իր համար հնարավորություններ, իրավունքներ և ոչ մի պատասխանատվություն. Ավելին` նա պահանջում է անվերապահ լոյալություն»,-ասաց նա:

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված