Հայերեն


Իրար չզիջելու վեճը Նար-Դոսի փողոցում ավարտվել էր դանակահարությամբ ու մահով

Հասարակություն

Առաջին լրատվական / Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գուրգեն Բաբայանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

1984 թվականին ծնված Գուրգեն Բաբայանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել խուլիգանական դրդումներով կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով:

Գուրգեն Բաբայանը արգելանքի տակ է 2012 թվականի դեկտեմբերի 11-ից:

Գործը առաջին ատյանի, ապա վերաքննիչ ատյանում է արդեն չորրորդ տարին: Իսկ դեպքը կատարվել է 2007 թվականի մայիսի 20-ին: Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 11-ը Բաբայանը գտնվել է հետախուզման մեջ:

Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գուրգեն Բաբայանն իրեն պատկանող «Նիվայով» Երևանի Քաջազնունի փողոցով երթևեկելիս ձայնային ազդանշան տալու պատճառով «սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով սկսել է հետապնդել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենային: Նար-Դոսի փողոցում հանդիպելով այդ մեքենային՝ նա պարզաբանում է պահանջել իրեն ձայնային ազդանշան տալու համար»:

Վիճաբանություն է ծագել: «Գ. Բաբայանը, օգտագործելով չնչին առիթը, խուլիգանական դրդումներով տուժող Էդուարդ Ղ.-ին սպանելու դիտավորությամբ իր մոտ պահվող դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ հատվածին, վնասել է տուժողի ձախ առաջին կողաճառը, ձախ թոքի վերին բիլթը, կտրվել է ենթաանրակային զարկերակը»:

Տուժողը դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: 2007 թվականի մայիսի 20-ին, ժամը 20-ի սահմաններում տուժող Էդուարդ Ղ.-ն ընկերների՝ Վահանի, Տիգրանի, Կարենի ու Գրիգորի հետ գտնվել է Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ գործող սրճարանում:

Վահանի հայրը զանգել ու նրան տուն է կանչել: Վահանը Էդուարդին խնդրել է մեքենայով իրեն տուն տանել:

Երբ ընթացել ենՔաջազնունի փողոցով դեպի Նար-Դոսի փողոց, Էդուարդ Ղ.-ի մեքենայի դիմացից դուրս է եկել ամբաստանյալի վարած «Նիվան»: Վթարային իրավիճակում չզիջելով՝ ամբաստանյալը տուժողի մեքենայի կողքով անցել է շատ մոտիկից, տուժողը ձայնային ազդանշան է տվել: Ամբաստանյալն էլ է ազդանշան տվել ու շրջադարձ կատարելով՝ ընթացել է դեպի Նար-Դոսի փողոց:

«Գալլա» խանութին չհասած՝ Բաբայանը մեքենան կանգնեցրել է տուժողի մեքենայի մոտ: Նրա ու տուժողի միջև վեճ է սկսվել «սիգնալ տալու» պատճառով:

Ամբաստանյալի ու տուժողի միջև վեճի ընթացքում ընկերներն ու ընկերոջ հայրը տուժողին հեռացրել, տարել են նրա մեքենայի մոտ: Կարծես թե վիճաբանությունն ավարտվել է, բայց տուժողը նորից մոտեցել է ամբաստանյալին, վեճը վերսկսվել է, նորից հայհոյանքներ են հնչել, փոխադարձ հարվածներ են եղել, որի ընթացքում էլ ամբաստանյալն իր մոտ եղած դանակով հարվածել է տուժողի կրծքավանդակի ձախ կեսին: Դրանից հետո տուժողն ընկերոջ հետ նստել է մեքենա ու հեռացել է: Ճանապարհին նա վատ է զգացել, մեքենան վարել է ընկերը, նրան տարել է հիվանդանոց: Տուժողը առանց գիտակցության գալու հիվանդանոցում մահացել է…

Ամբաստանյալ Գուրգեն Բաբայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, թե տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Նա հայտնել է, թե դեպքի պահին իր «Նիվայով» ընկերոջ հետ գնում էր դեղատուն: Քաջազնունի փողոցում իր դիմաց դուրս է եկել շատ արագ ընթացող մի «07», որը մի քանի անգամ ազդանշան է տվել իրեն ու անցել է: Ինքն էլ է ազդանշան տվել:

Ընթացել է դեպի Նար-Դոսի փողոց, որ դեղատուն գնա: Երբ դեղատան մոտ ցանկացել է մեքենան կանգնեցնել, տեսել է, որ «07»-ն էլ է այնտեղ: Ինքն ազդանշան է տվել, «07»-ի վարորդը՝ Էդուարդը, դուրս է եկել մեքենայից, բացել է իր դուռն ու ասել է. «Ի՞նչ եք սիգնալ տալիս, չեք տեսնո՞ւմ՝ մարդ եմ իջացնում»: Նրա երկու ընկերները նրան հետ են քաշել:

Ինքը շրջադարձ է կատարել, կանգնել է «Գալլա» խանութի մոտ, որ գնա դեղատուն: Փողոցն անցնելու ժամանակ իրեն է մոտեցել Էդուարդը ու ասել է. «Քշում էիր մեր վրա, մի հատ էլ սիգնալ ե՞ս տալիս»: Իրենք այդ պահին խոսել են, նույնիսկ իրար ձեռք են սեղմել ու պատրաստվում էին դեպի իրենց մեքենաները գնալ, երբ Էդուարդը «մուննաթով ու ուրիշ ձևի դեմքով» ասել է. «Բա վախեցրիր էլի, հելնում էիր մեր վրա»:

Ինքն էլ ասել է. «Սա՝ իմ մեքենան, սա էլ՝ ես, նայի ու հիշի, որ մյուս անգամ չվախենաս»:

Էդուարդն ասել է. «Գիտես՝ քո տարիքի՞ն եմ, քեզ հիշեմ, ա՛յ լակոտ»: Ինքը պատասխանել է, հետո նա հարվածել է իրեն, ինքը հարվածել է նրան…

Իրենց բաժանել են: Էդուարդը հայհոյել ու ասել է, թե խփելու է: Նա վազել է դեպի իր մեքենան, բացել է բեռնախցիկը: Մի սպիտակահեր մարդ պահել է նրան, իսկ ինքը մնացել է իր մեքենայի մոտ:

Բացել է մեքենայի դուռը, որ գնա, այդ ժամանակ Էդուարդը հայհոյել է իր ծնողներին: Ինքը տեսել է, որ նա վազում է իր կողմը:

Քանի որ նա ասում էր, թե խփելու է, ձեռքն էլ հետևում էր պահած, ինքը մտածել է, թե նա մեքենայից բան է վերցրել, որով խփելու է: Դրա համար իր մեքենայից դանակ է վերցրել, կիսաբաց է արել: Այդ վիճակում էլ Էդուարդին խփել է դանակով՝ կտրելով նաև իր մատը: Մինչև դանակով խփելը ինքը ձեռքով ու ոտքով էլ է խփել Էդուարդին: Երբ խփել է դանակով, իրենց բաժանել են: Ամեն մեկը գնացել է իր մեքենայի մոտ: Ընկերոջն ինքը տարել է Քաջազնունի փողոց, հետո գնացել է իրենց բակ…

Ամբաստանյալը նշել է, որ տուժողն իրեն ագրեսիվ է պահել: Նրա ընկերները նրան հետ էին քաշում, որ չկռվի: Նա իրեն ասում էր, թե կմորթի:

Ինքը Էդուարդի մահվան մասին իմացել է հորից: Վեց տարի թաքնվել է, բայց հոգնել է թաքնվելուց և կամովին հանձնվել է ոստիկանությանը:

Դատարանը եզրահանգել է՝ «դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ ամբաստանյալը տուժողին սպանելու դիտավորություն է ունեցել կամ փորձել է սպանել նրան»:

Դատարանն արձանագրել է, որ հիվանդանոցում, ելնելով տուժողի կյանքի ցուցումներից, առաջնահերթ վիրաբուժական գործողություններ չեն կատարվել՝ ուղղված արյունահոսության դադարեցմանը, այլ միայն ձեռնարկվել են ինտենսիվ թերապիայի միջոցառումներ, ինչը բավարար չի եղել տուժողի կյանքը փրկելու համար, մասնագիտական եզրակացության համաձայն՝ «տուժողը անհապաղ պետք է տեղափոխվեր վիրահատարան… Անհրաժեշտ վիրաբուժական գործողությունների անհապաղ չիրականացումը պատճառահետևանքային կապի մեջ է տուժողի մահվան հետ…»:

Դատարանն արձանագրել է, որ առնվազն առկա է «չփարատված կասկած, որ տուժողի մահը վրա չի հասել ամբաստանյալի կողմից նրան դանակով հարվածելու հետևանքով…»:

Չփարատված կասկածը դատարանը մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալի:

Դատարանը վերաորակել է Գուրգեն Բաբայանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե խուլիգանական դրդումներով սպանության, այլ՝ տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Գուրգեն Բաբայանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի 11-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը խնդրել է բեկանել դատավճիռը` արարքի վերաորակումը համարելով չհիմնավորված ու անօրինական, Գուրգեն Բաբայանին մեղավոր ճանաչել խուլիգանական դրդումներով սպանության համար ու դատապարտել 12 տարի ազատազրկման:

Պաշտպանը խնդրել է մեղսագրված արարքում Գուրգեն Բաբայանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

 

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված