Հայերեն


Քանի որ իշխանությունները վատն են, ես իրավունք ունեմ քեֆ անելուց պղծել մեր գետափերը

Հասարակություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Այն, որ Հայաստանի քաղաքացիները չեն սիրում իրենց իշխանություններին, դա նորմալ է՝ իշխանությունը հեչ սիրելու բան չի, եւ ոչ միայն Հայաստանում: Փոքր-ինչ ավելի տարօրինակ է, որ մենք չափազանցված պատկերացումներ ունենք «հարեւանի հարսի» մասին («ա՜յ, Վրաստանո՜ւմ»): Բայց առավել հետաքրքիր է, որ իշխանությունների հանդեպ մեր զգացմունքները տարածվում են Հայաստանում ամեն ինչի վրա, նաեւ այնպիսի երեւույթների վրա, որոնք իշխանությունների հետ բացարձակապես կապ չունեն՝ ընդհուպ մինչեւ բնությունը ու եղանակը: Այսինքն՝ մոտավորապես այսպես. քանի որ Հայաստանի իշխանությունները վատն են, ես իրավունք ունեմ «քեֆ անելուց» ապականել մեր գետերն ու դրանց ափերը: Կամ՝ քանի որ իշխանությունները վատն են, հետեւաբար մեր երկրում ամենավատ կլիմայական պայմաններն են՝ ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ: Էլ ուր մնաց, որ մենք ուրախանանք կամ հպարտանանք որեւէ հասարակական երեւույթով, օրինակ՝ մայրաքաղաքի բարեկարգմամբ: Ես, օրինակ, ուրախանում եմ, որ երբ դուրս եմ գալիս «Հանրապետության հրապարակ» մետրոյի կանգառից եւ գնում եմ դեպի Վարդան Մամիկոնյանի արձան, նախկին բոմժանոցի փոխարեն՝ տեսնում եմ գեղեցիկ պուրակ շատրվաններով, այնուհետեւ նորմալ տոնավաճառ: Երբ Լենինգրադյան փողոցից մի քանի րոպեում լավ ճանապարհով հասնում եմ օդանավակայանի ճանապարհ: Երբ «Երիտասարդական» մետրոյի կողքի անցման մեջ այլեւս քիթս չեմ փակում (հայտնի պատճառներով), այլ տեսնում եմ լուսավոր, ժամանակակից սրճարաններ եւ խանութներ: Գրեթե չեմ կասկածում, որ այս տողերը կարդացողներից շատերը թվարկածս երեւույթների մեջ նույնպես արատներ կտեսնեն կամ կխորանան այն պատճառների մեջ, թե ինչու եմ ես սա գրում (չլինի՞ մեկին գովազդում եմ): Իշխանություններին ատելու պատճառով մարդիկ չեն ուզում ընկալել, որ դա իրենց գետերն ու ափերն են, իրենց քաղաքն է, իրենց ՊՊԾ գունդը (որի վրա չի կարելի զենքով հարձակվել), իրենց բանակն է, իրենց տանկերը, իրենց հրետանին, «Իսկանդերները», իրենց շքերթն է, իրենց երկրի անկախությունը, իրենց Տոնը: Զորահանդեսի պատրաստությունն, այո, 3 օր անհարմարություններ է պատճառել մեր վարորդներին, նրանցից շատերը 1-2 ժամ մնացել են խցանումների մեջ: Բայց սեւեռվել այդ հանգամանքի վրա, այդ ժամանակավոր անհարմարությունները դարձնել խոսակցության միակ եւ գլխավոր առարկան՝ դա, ինձ թվում է, խոսում է զանգվածային հոգեբանության անառողջ երեւույթների մասին: Մարդիկ մոռանում են, թե ո՛ր իրադարձության համար է այդ զորահանդեսը: Ի վերջո, չեն կարողանում ըմբոշխնել Տոնը, որը կապ չունի ներկա, նախորդ եւ ապագա իշխանությունների հետ: …Անկախ նրանից՝ փողոցները բաց են, թե փակ, ես քաղաքի կենտրոնում գերադասում եմ տեղափոխվել մետրոյով: Ի դեպ, ես էլ մի բանից բողոքեմ. ինչո՞ւ չկան մետրոյի «մշտական» տոմսեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված