Հայերեն


Հայաստանի ուղերձը գործընկերներին. ի՞նչ կապ ունի Գեղամյանը

Քաղաքականություն

Չնայած առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում աշունը քաղաքական իմաստով դեռևս այնքան էլ չի շտապում թեժանալ՝ չհաշված, իհարկե, որոշ բացառություններ, փաստ է, սակայն, որ այն ոչ մի կերպ չի կարելի մեռած համարել: Իրականում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք թեպետ կրում են թաքնված բնույթ, սակայն շատ մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար. հիմա հիմնական պրոցեսներն ավելի շատ ընթանում են արտաքին դաշտում, քան՝ ներքին, ավելին՝ ներքաղաքական օրակարգն այսօր ձևավորվում է առավելապես արտաքին քաղաքական դաշտում ընթացող պրոցեսների կողմից:

Ինչպես հայտնի է, պետական այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխն ԱԺ-ում Հայաստանի պատգամավորների առաջ ունեցած իր ելույթում հայտարարել է, թե չեխ գործարարները Հայատանին շատ տարբեր բաներ ունեն առաջարկելու: Դրանով ըստ էության, նա ակնարկել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման պարագայում մեր երկրի ունենալիք հնարավոր օգուտների մասին: Ավելին՝ հավաստիացրել է, թե Չեխիան Բաքվին զենք չի վաճառում, քանի որ «Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա»:

Շտեխի խոսքերը, պետք է նկատել, է՛լ ավելի արտահայտիչ են դառնում հատկապես Երևանում, հոկտեմբերի 4-ին մեկնարկած Արևելյան գործընկերության հինգերորդ հանդիպման ֆոնին. այս պարագայում, փաստորեն, պետք է համարել, որ ԱԺ բարձր ամբիոնից բարբառում է ոչ թե Չեխիան, այլ Եվրամիությունը՝ փորձելով Հայաստանին իրեն մատուցել որպես իրական այլընտրանք: Թե որքանով է Շտեխին դա հաջողվել, քննարկման մի փոքր այլ թեմա է, բայց այն, որ հնչած ուղերձները շատ կոնկրետ ուղղվածություն ունեն, կասկածից վեր է:

Սրան գումարած պակաս ուշագրավ չստացվեց նաև ԱԺ-ում տեղի ունեցած քվերակությունը «Ելքի» նախագծի շուրջ. ԵԱՏՄ-ից դուրս գալու կասկածելի նախաձեռնությունը շռնդալից կերպով տապալվեց ու ձայների բացարձակ մեծամասնությամբ ԱԺ-ն դեմ քվեարկեց Փաշինյանի նախաձեռնությանը: Բայց քվեարկությունն առանց անակնկալների չանցավ. Արտաշես Գեղամյանը, որին հազիվ թե հնարավոր լինի մեղադրել արևմտամետության մեջ, պարզվում է, կողմ է քվերակել «Ելքի» նախաձեռնությանը՝ կամա-ակամա իր նպաստը բերելով Փաշինյանի նախաձեռնությանը:

Հարց է առաջանում. Գեղամյանի շփոթմունքն իրո՞ք պատահաբար է եղել, թե՞, այնուամենայնիվ, լավ պլանավորված բնույթ է կրել՝ հաշվի առնելով ինչ-ինչ նյուանսներ: Ու եթե, այնուամենայնիվ, Գեղամյանի սայթաքումն ամենևին էլ պատահական չի եղել, ապա ինչպես պետք է հասկանալ նրա այդ բեմադրված քայլը: Հետևությունն այս պարագայում կարող է միայն մեկը լինել. փորձ է արվում ոմանց հասկացնել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի հավատարմությունն իր գինն ունի, ու եթե սպասելիքները չարդարացվեն, ապա կարող է տեղի ունենալ անսպասելին:

Որքանո՞վ է այսօր Հայաստանը կարիք զգում ուղերձ հղելու համապատասխան ուղղություններով, քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն այն, որ քաղաքականության մեջ պատահականություններ գործնականում չեն լինում, անհերքելի ճշմարտություն է. մնում է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը…

Էռնեստ Ջանփոլադյան, vesti.am

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված