Հայերեն


Մտահոգիչ թեմա. ամուսնություն առանց սիրո

Բաց մի թողեք

Թեման արդիականներից մեկն է. խոսքն այն մասին է, թե ինչ սկզբունքով պետք է առաջնորդվել ամուսնական ընտրություն կատարելիս: Վստահել միայն սիրո զգացմունքի՞ն, հոգևոր-մարմնական այդ անբացատրելի ձգողականությա՞նը, թե՞ խնդրին մոտենալ ավելի սթափ ու սառը ուղեղով, ինչը ենթադրում է որոշակի հաշվարկ և, ինչու չէ, շահ:
Այսինքն` առաջին տեղում բացառապես գիտակից մոտեցումն է առանց հարատև սիրո ու թրթռուն հարաբերությունների մասին տեղի-անտեղի կրկնվող խոսքերի: Ի վերջո, ամուր ու երջանիկ ընտանիք ստեղծելու համար պարտադիր պայման են բուռն սերն ու կի՞րքը, թե՞ պարզապես համակրանքն էլ բավական է…

Անյուտա, 24տ.
«Ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ ամեն ինչի հիմքում ընկած է սերը: Ինչպե՞ս կարող ես ամուսնանալ և ամբողջ կյանքդ անցկացնել չսիրած մարդու կողքին: Եվ, ի վերջո, չեմ կարծում, որ դա օրհնված ամուսնություն կլինի»:

Կարինե, 28տ.
«Իսկ ես այլ կարծիքի եմ: Ինչ խոսք, զգացմունք պետք է լինի, քանզի նրա հետ պատրաստվում ես նույն հարկի տակ ապրել ողջ կյանքիդ ընթացքում: Բայց ոչ բոլորին է հաջողվում ընտանիք կազմել մեծ սիրո հիմքի վրա, հատկապես երբ հատած են լինում 30 տարեկանի սահմանը: Ոչ այն պատճառով, որ այդ տարիքում հնարավոր չէ սիրել, բնավ: Պարզապես այդ տարիքում գիտակցությամբ ես առաջնորդվում և «ռոմանտիկ տարիքից» դուրս եկած ես լինում: Համաձայնեք, որ մեր օրերում շատ են լինում դեպքեր, երբ ամուսնանում են սիրով, բայց որոշ ժամանակ անց կանգնում են բաժանման եզրին: Ոչ միշտ է սերը հաղթահարում ամեն դժվարություն և երջանկության գրավական լինում: Ըստ իս` եթե կա փոխադարձ հարգանք, ջերմություն, համակրանք, ապա չի բացառվում, որ ընթացքում ծնվի և սեր: Արդյունքում տվյալ ընտանիքը կլինի շատ ավելի երջանիկ և ամուր:
Թող տպավորություն չստեղծվի, որ ես սերը` որպես ամուսնության հիմք, էական չեմ համարում: Պարզապես, իմ կարծիքով, սերը կոկոն է, որը ոմանց մոտ ընթացքում է բացվում»:

Արտակ Քիքինյան, 32տ.
«Դեռ մեր ծնողների ժամանակ ոչ բոլորն են սիրելով ամուսնացել, բայց փաստը ցույց է տվել, որ 100-ից 80-ը երջանիկ է եղել: Կարծում եմ` այն ժամանակ ավելի ամուր է եղել օջախի սյունը: Դա կարող ենք պատճառաբանել մի քանի հանգամանքով. աշխատանք գրեթե բոլորն ունեցել են, բարեկեցիկ կյանքը հասանելի է եղել բոլորին, այսքան շատ հոգսեր չեն ունեցել… Մեր օրերում ավելի դժվար է դարձել միմյանց հավատալը: Իհարկե, սիրելով ամուսնանալը երջանկության բանալին է, բայց եկեք չբացառենք այն դեպքերը, երբ սիրով են ամուսնանում, բայց ապրելակերպը աստիճանաբար ազդում է սիրահարների վրա: Շատ են խոսում այն մասին, որ ամենակարևորը սերն է, համամիտ եմ: Բայց չմոռանանք նաև, որ իրականություն գոյություն ունի, որտեղ ֆինանսը մեծ ազդեցություն ունի հենց սիրո ու համատեղ երջանիկ կյանքի վրա»:

Նաիրա Մելքումյան, 27տ.
«Ես չեմ ընտրում այդ ճանապարհը, բայց դա չի նշանակում, որ իմ ճանապարհն ամենաճիշտն է: Մի մեղադրեք, քանզի դեպքերն ու իրավիճակները շատ տարբեր են, և միշտ չէ, որ սիրո վրա հիմնված ընտանիքն ավելի կայուն և ամուր է, քան առանց սիրո կազմվածը »:

Աննա-Մարիա, 20տ.
«Ավելի լավ է ընդհանրապես չամուսնանալ, քան ամուսնանալ առանց սիրո»:

Ժաննա, 33տ.
«Ինչպես ասում են, «Դա օրինականացված» պոռնկություն է»:

Հուսիկ, 37տ.
«Ես կարծում եմ, որ մեծ մասամբ առանց իսկական սիրո էլ ամուսնանում են. ոմանք` առաջնորդվելով «Կամուսնանա` հետո կսիրի» սկզբունքով, ենթարկվելով հասարակության ճնշմանը կամ վախենալով մենակ մնալուց, քանզի անցնում են տարիները և այլն... կամ էլ սխալմամբ որպես սեր են ընկալում փոխադարձ ֆիզիկական ու հոգեկան գրավչությունն ու կապվածությունը՝ ելնելով այդ երկուսի գեղեցիկ փաթեթավորումներից: Ես էլ չեմ պատկերացնում ոչ միայն ամուսնությունն առանց սիրո, այլև նաև կյանքն առանց սիրո...:

Վահագն, 28տ.
«Կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է: Ես գիտեմ դեպք, երբ ամուսնացել են մի օրվա ծանոթներ լինելով ու հիմա շատ կայուն ու երջանիկ ընտանիք են: Մի բան էլ կա հաստատ, որ հաշվենկատ ամուսնություններն ավելի ամուր են, քան սիրո, կրքի ազդեցության տակ ստեղծվածները: Դա իմ կարծիքը չէ,դա է վկայում վիճակագրությունը»:

Անահիտ, 29տ.
«Դե, եթե ամուր ասելով՝ նկատի ունենք ուղղակի ամուսնալուծության բացակայությունը, ապա համաձայն եմ: Եվ դա նույնիսկ զարմանալի չէ, քանի որ եթե մարդիկ ամուսնանում են իրար հետ կոնկրետ ինչ-որ բանի համար, ապա հենց այդ ինչ-որ բանն էլ նրանց միասին է պահում և կարող է մինչև կյանքի վերջ էլ պահել: Օրինակ՝ փողի համար ինչ-որ մեկի հետ ամուսնացած կինը դժվար թե ամուսնուց բաժանվի չհասկացված լինելու կամ մինչև անգամ դավաճանված լինելու պատճառով, որովհետև այդ մարդու հետ ամուսնանալիս նա պետք է որ հիանալի իմանար, թե ինչ կարելի է ակնկալել այդ մարդուց: Նրա ակնկալիքները սերն ու փոխըմբռնումը չեն եղել, որ դրանց բացակայության պատճառով ամուսնուց բաժանվի: Նա ամուսնացել է փողի համար, որը ունի, իսկ մնացածի բացակայությանը կդիմանա հանուն փողի, քանի որ իր համար առաջնայինը փողն է:
Կոնկրետ` ես, ամուր ընտանիք ասելով բոլորովին ուրիշ բան եմ հասկանում, այն է՝ փոխադարձ սիրո, վստահության, փոխըմբռնման ու համերաշխության վրա հիմնված միություն: Իսկ արհեստական պատճառներով պարզապես մի հարկի տակ երկարատև գոյատևումը ես ամուր ընտանիք համարել չեմ կարող»:

Վարդինե Խուդոյան, 31տ.
«Ամուսնություններ առանց սիրո շատ են լինում, որոնց պատճառները, իմ կարծիքով, սրանք են.
1. այն պարտադրված է
2. խեղված, կործանված կյանքն է ստիպում
3. հանուն երեխաների, եթե կինը ամուսնալուծված է,
և մի շարք այլ պատճառներ »:

Մարինա, 23տ.
«Կտրականապես դեմ եմ, քանի որ դա ինձ հակասում է: Ես երբեք չեմ կարող հարմարվել և սիրել... Սառը բանականությամբ ու հաշվենկատությամբ ամուսնացողների շատ եմ հանդիպել… հիմնականում` շրջապատի կամ ընտանիքի ճնշման տակ:
Մենակությունն, իհարկե, ահավոր է, բայց ես կընտրեմ մենակությունը, այլ ոչ թե մարդուն, ում չեմ սիրի, ում հետ չեմ կարողանա լիովին բացվել: Ես էլի ինչ-որ առումով միայնակ կլինեմ»:

Հակոբ, 27տ
«Լավ է ուշ ամուսնանալ, քան էնքան որ… «տանը չմնալու համար» ապրել չսիրած մարդու հետ, չճաշակել խենթ սիրո գերագույն պահերը»:

Գայանե, 27տ.
«Կան մարդիկ, ովքեր ամուսնանում են առանց սիրելու, բայց տարիների ընթացքում կապվում են, դառնում ավելի հարազատ և ստեղծում երջանիկ ընտանիք: Մարդիկ էլ կան, որ տարիներով ճանաչում, սիրում են իրար, բայց համատեղ կյանքը մի քանի տարի էլ չի տևում:
Ամուսնությունը սիրուց միանգամայն տարբեր մի բան է: Այն լավ գաղափար է, սակայն իմ կարծիքով համատեղ կյանքի ապագան շատ առումներով կախված է հենց անձնավորությունից, ում հետ ամուսնանում եք: Չկա առհասարակ լավ կամ վատ ամուսին. կա միայն լավ ամուսին կոնկրետ որևէ կնոջ և լավ կին կոնկրետ այսինչ տղամարդու համար: Եթե դյուրահավատ մի կին ամուսնանա հիվանդագին ստախոսի հետ, նրանք երջանիկ կապրեն մինչև իրենց կյանքի վերջը. մեկը ստեր ասելով, մյուսը հավատալով: Այն տղամարդը, ով չի կարող ապրել առանց իր նկատմամբ մշտական հիացմունքի, պիտի ամուսնանա «Աստված իմ, դու հրաշք ես» տիպի կնոջ հետ: Իսկ այն տղամարդը, ով դժվարությամբ է որոշումներ կայացնում, ճիշտ կանի, եթե ամուսնանա բռնապետուհու հետ: Ամուսնության մեջ մեկ բռնապետ կարող է բարգավաճել. երկուսը շատ են:

Դեպի ամուսնական երջանկություն տանող ճանապարհը ոչ ոքի առաջ փակ չէ: Ամբողջը ընտրության խնդիր է: Պետք է ոչ թե կատարելություն որոնել, այլ մի խիստ անկատար կեսի պակասող կեսը: Կատարելություն փնտրող բազմաթիվ տղամարդիկ, օրինակ, ովքեր շատ են սիրում իրենց ստամոքսը, ամուսնանում են անթերի խոհարարական հմտություններ ունեցող մի կնոջ հետ և հետո մեղադրում նրան Ժորժ Սանդի փայլուն խելքն ու սրամտությունը չունենալու մեջ: Կամ` մի մարդ կարող է մտահոգված լինել իր կնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը ցուցադրելով, ամուսնանալ մանեքենուհու հետ և զարմանալ` վեց ամիս անց պարզելով, որ նա տարրական գաղափար չունի երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից:
Մեկ ուրիշն ամուսնանում է մի աղջկա հետ միմիայն նրա համար, որ նա 18 տարեկան է, և շատ է զարմանում` մի քանի տարի անց հայտնաբերելով, որ նա այլևս 18 տարեկան չէ: Կամ` եթե ամուսնանում եք «գիրք կրծողի» հետ, որն ամեն ինչ գիտի ոսկու ստանդարտի, մոլորակային շարժման Պրաքսիտելեսի և Կեպլերի օրենքների մասին, չպետք է մեղադրեք նրան փոքր-ինչ պակաս գեղեցիկ լինելու և պակաս կրակոտ խառնվածք ունենալու համար:
Նույն կերպ եթե կանայք ամուսնանում են «պաշտոնի» կամ «բանկային հաշվի» հետ, ապա չպետք է մեղադրեն իրենց ամուսիններին Ջորջ Քլունիի տիպի ռոմանտիկ հերոսներ չլինելու համար:

Գոհար, 22տ.
«Ինձ համար ամեն ինչն էլ նշանակություն ունի: Այ օրինակ` եթե ես սիրեի մեկին, բայց զգայի, որ նա ապագայում ընտանիք չի կարող պահել, այսինքն՝ ձգտում չունի դեպի աշխատանքը, չունի պատասխանատվություն … (և այլն), հանուն սիրո նրա հետ երբեք չէի ամուսնանա:
Նույնն էլ փողի հարցում. եթե այդ անձնավորությանը ընդհարապես չեմ համակրում ու միայն փողի համար պետք է ամուսնանամ, էլի չեմ ամուսնանա:
Իսկ եթե չսիրեի, բայց համակրեի այն անձնավորությանը, ով արդեն հասուն անհատ է, պատրաստ է ընտանիք պահելու, ունի պատասխանատվության զգացում և աշխատասեր է, ինչու՞ ոչ, այդ դեպքում կամուսնանայի»:

Արսեն, 39տ.
«Հաշվենկատությամբ առաջնորդվող մարդկանց կուզեի մի հարցադրում անել. եթե պատկերացնենք, որ արդեն ամուսնացել են, սիրում են իրար ու հարգում, լավ էլ աշխատում են ու բարեկեցիկ ապրում: Բայց որոշ ժամանակ անց ամուսինը հիվանդանում է ու չի կարողանում նույն նվիրվածությամբ աշխատել և վաստակել… Նշանակում է` կինը պետք է ասի` «Դե, հաջողություն, դու էլ ինձ անհրաժեշտ չե՞ս...»: Ինձ թվում է` լավ կլինի մեկ անգամ էլ հիշենք, թե եկեղեցում ինչ է ասում նորապսակ զույգերին միացնող հոգևորականը:
Ես չեմ պատկերացնում ամուսնություն առանց սիրո, իսկական ու մեծ սիրո: Իսկ սերը այդպես մտքի աշխատանքի, հաշվարկի շնորհիվ չի առաջանում, այն ասես կայծակի նման առկայծում է մարդու կյանքում ու լուսավորում, և միայն կարճ ժամանակ հետո ենք լսում ամպրոպի ձայնը: 

շարունակությունը՝ այստեղ

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով
Ամենադիտված