Հայերեն


Կուսաթաղանթի վերաբերյալ տարրական հարցեր. պատասխանում է սեքսոպաթոլոգը

Life

Kiss.am-ի «Ընթերցողների հարց բժշկին» խորագրով ուղղված հարցերին պատասխանում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գայանե/Հարց- Բարև Ձեզ, ինձ մոտ կա սեռական ցանկության պակաս: Ընդհանրապես ցանկություն չեմ ունենում, խնդրում եմ ասեք՝ դա ինչի՞ց է:

Վրեժ Շահրամանյան-Սեռական ցանկության նվազման կամ բացակայության պատճառները բազմազան են` տարիք, դեպրեսիա, սթրես, նևրոզ, անկանոն սննդակարգ, հորմոնային որոշ խանգարումներ: Սեռական ցանկության նվազումը բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին և հաճախ պայմանավորված չէ ոևէ հիմնական հիվանդությամբ: Սեռական ցանկության տևական բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նևրոտիզացիայի, ինչպես նաև տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման համար:

Վարդան/Հարց- Բարև Ձեզ: Մի քանի օր առաջ գնացի սեռավարակի համար անալիզ տվեցի,պարզվեց որ ինձ մոտ առկա է Գարդներելլա և սնկային: Երկու բժշկի մոտ գնացի. մեկը դեղեր նշանակեց, մյուսը ասաց, որ լուրջ բան չի, հենց իմունիտետդ բարձրանա կվերանան այդ հիվանդությունները: Կխնդրեի ինֆորմացիա տայիք այդ հիվանդության վերաբերյալ և արդյոք հնարավոր է առանց որևէ բուժման վերանան այդ հիվանդությունները:

Վրեժ Շահրամանյան- Գարդներելան բավական լայն տարածում գտած հիվանդություն է: Գարդներելան համարվում է կանացի հեշտոցամուտքի մանրէ, որը բավական տարածված է: Այն կարող է հայտնաբերվել մրսածության, հորմոնային խանգարման, երկարատև հակաբիոտիկոթերապիայի հետևանքով: Այս հիվանդության պատճառներից մեկն այն է, որ կնոջ հեշտոցում կան լակտոբակտերիաներ, որոնք առաջացնում են թթվային միջավայր: Այն ճնշող ազդեցություն ունի այդ մանրէների վրա: Երբ լակտոբակտերիաների ճնշող ազդեցությունը սկսում է նվազել, գարդներելայի համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Գարդներելոզի ժամանակ լինում է սպեցիֆիկ ձկան հոտ, թույլ քանակի սպիտակ, մոխրագույն արտադրությամբ: Չի բացառվում, որ գարդներելան առաջանա, ինչպես արդեն նշեցինք, անտիբիոտիկների օգտագործումից հետո` մրսածության հետեւանքով կամ, ինչպես նաեւ ներհեշտոցային լվացումներից: Իր բուժման մեխանիզմով գարդներելան ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է համարվում: Բուժումից հետո պետք է պարտադիր բարձրացվի հեշտոցի թթվայնությունը, կարգավորվի դիմադրողականությունը, իսկ դրա համար նշանակվում են անհրաժեշտ դեղամիջոցներ:

Արարատ/Հարց- Ես 22 տարեկան եմ: Ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգիստ վիճակ, մեկ-մեկ նաև ցավեր: Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո: Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում, փոքրանում է: Մեկ-երկու ամիս է ինչ կա այս խնդիրը: Ինչի հետ է դա կապված, վտանգավոր է արդյոք:

Վրեժ Շահրամանյան- Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ: Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես, ամորձիների շագանակագեղձի, սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Գոհար/Հարց- Ես շատ հազվադեպ և շատ կարճ տևողությամբ եմ զգում սեռական բավարարվածություն: Ի՞նչ անել:

Վրեժ Շահրամանյան-Օրգազմը սեռական գրգռման գագաթնակետն է, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացումով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում՝ սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Սեռական բավարարվածության խնդիրները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով՝ հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Իհարկե, այն կարելի է վերականգնել , պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պարզապես պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում խնդիրը կարգավորվի, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

Լյուսի/Հարց-Եթե կուսաթաղանթն արտաքինից փակ է, նշանակում է՝ տվյալ աղջիկը կույս է:

Վրեժ Շահրամանյան- Կուսաթաղանթը արտաքինից փակ կամ բաց չի լինում: Դա բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Երբեմն կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում:

Նելլի Գ./Հարց- Հարգելի բժիշկ: Գանգատվում եմ կանացի սեռական օրգանի արտաքին շրթունքի վրա անտանելի քորով, որը սկսվում է ամեն երեկո: Առավոտյան քորի զգացում չեմ ունենում, կամ՝ հազվադեպ, իսկ երեկոյան ուժեղ քորի զգացում: Ունեցել եմ սնկային հիվանդություն՝ բուժվել եմ: Այտուցված վիճակ՝ չկա նախքան քորը, քորից հետո այն կարմրում է և այտուցվում ցանի տեսքով: Հարց: Ինչի՞ արդյունք կարող է լինել, գուցե կա՞ ալերգիա, արդյո՞ք դա լուրջ խնդիր է: Կանխավ շնորհակալություն:

Վրեժ Շահրամանյան-Ալերգիայի տարբերակը չի բացառվում: Սակայն Ձեր նկարագրած պատկերը կարող է պայմանավորված լինել լիարժեք չբուժված կամ կրկնվող սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում, ընդ որում՝ ԵՐԿՈՒՍՈՎ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ գելեր/, օգտակար են նաև Երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Առողջ եղեք:

Արցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան 2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Հայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Վանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. ԾառուկյանՀայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան ԴումիկյանԿա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ «ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա ՍողոմոնյանԻնչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք Չալաբյան КГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս ՓաշոյանՊարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված