Հայերեն


Նավալնին կալանավորվեց

Աշխարհ

Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի դատավոր Խիզիր Մուսաքաևը 20 օրով կալանավորել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին զանգվածային ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար:

Ուշագրավ է, որ այս անգամ Նավալնին կալանավորվել է ոչ թե չարտոնված հանրահավաք անցկացնելու, այլ ընդամենը դրա մասին սոցիալական ցանցերում իրազեկելու համար: Ակնհայտ է, որ դատարանի վճռի մոտիվացիան առնվազն ծիծաղելի է և տվյալ պարագայում իշխանություններին առիթ է պետք եղել Նավալնիին գոնե ժամանակավորապես մեկուսացնելու համար:

Բանն այն է, որ չնայած իշխանությունների բազմաթիվ պնդումներին, թե Նավալնին չի կարող մասնակցել նախագահական առաջիկա ընտրություններին` չմարված դատվածության պատճառով, վերջինս սկսել էր իր ընտրական կամպանիան` Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացնելով հանրահավաքներ, որոնք ամենազանգվածայինն են վերջին մի քանի տարիներին: Հիմնականում հակակոռուպցիոն օրակարգով անցկացվող այդ հանրահավաքները էապես հարվածում են Պուտինի իշխանության հեղինակությանը և Նավալնիի շուրջ կոնսոլիդացնում երիտասարդ, ակտիվ էլեկտորատի, մի բան, որ մինչ այս պահը չէր հաջողվում Ռուսաստանի ոչ մի ընդդիմադիր կուսակցության:

Երեկվա դատավճռով իշխանությունները փորձում են կասեցնել այս գործընթացի զարգացումը` թեև Նավալնիի շարժման թափը չկոտրվեց անգամ այս տարվա մարտ, հունիս ամիսներին, երբ ընդդիմության առաջնորդը երկու անգամ ենթարկվեց վարչական կալանքի:

Սակայն երեկ Մոսկվայի Սիմոնովսկի դատարանն ունեցել է մեկ այլ, գուցե և գլխավոր շարժառիթ, որը նրան ստիպել է Նավալնիին ոչ թե տուգանել, այլ քսան օրով զրկել ազատությունից:

Բանն այն է, որ իշխանությունների համար կենսական խնդիր էր, որպեսզի տապալվի հոկտեմբերի 7-ին Նավալնիի նախաձեռնած մեծ երթը Սանկտ Պետերբուրգում: Բացի այն հանգամանքը, որ Պիտերում ուժեղ են ընդդիմադիր տրամադրություններն և այդ երթը կարող էր բեկումնային լինել Ռուսաստանի քաղաքական կյանքում` Նավալնին Պետերբուրգի ակցիան, թերևս` հատուկ, նշանակել էր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, ով, որպես կանոն, իր հոբելյանը գերադասում է նշել հայրենի քաղաքում` ընկերների և հարազատների նեղ միջավայրում:

Երեկ դատարանն, ըստ էության, նվեր է մատուցել Պուտինին` ծննդյան օրն ապահովելով նրա ցարական կոմֆորտը: Կասկած չկա, որ դատարանի երեկվա վճիռը թելադրվել է հենց Կրեմլի կողմից և բացահայտում է` մի կողմից, Պուտինի քաղաքական նենգությունը, մյուս կողմից` ռուսական արդարադատության թշվառությունը:

Աներկբա է նաև, որ երեկվա դատավճռի պատճառով Ռուսաստանը հերթական անգամ խնդիրներ է ունենալու Ստրասբուրգում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Պուտինի այս տարվա ծնունդը շատ թանկ է նստելու ռուսաստանցիների վրա, որոնց վճարած հարկերից պետությունը հարկադրված է լինելու փոխհատուցել Նավալնուն` որպես վնասի փոխհատուցում: Ռուսաստանը բոլոր առումներով սկսել է շատ թանկ վճարել Պուտինը քաղաքական արկածախնդրությունները, անձնական քմահաճույքները հանդուրժելու համար: Միևնույն ժամանակ` Նավալնիի դեմ երեկվա դատավճիռը բացահայտում է, թե ինչքան է Պուտինին վախեցնում ժողովրդական ընդվզման հեռանկարը:

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)
Ամենադիտված