Հայերեն


Երջանիկ ապրելու կանոններ՝ դանիացիներից

Հասարակություն

Հյուգգեն դանիական բառ է, որը նշանակում է կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակություն: Սա հասկացություն է, որը նշանակում է հատուկ զգացողություններ, մթնոլորտ, երջանկություն:

Իսկ ինչո՞ւ են երջանկությունը հետազոտում հենց դանիացիները:

Դանիան գլխավորում է աշխարհի ամենաբարեհաջող ու բարեկեցիկ երկրների ցանկը: Բազմաթիվ սոցհարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ դանիացիներն իսկապես կարող են համարվել Եվրոպայի ամենաերջանիկ մարդիկ: Այդ պատճառով էլ աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում հյուգգեի ֆենոմենի գաղտնիքը պարզել ցանկացողները:

Դանիայում կան հատուկ հյուգգե-տուրեր՝ այգիներով, սրճարաններով, հրապարակներով և փողոցներով, ուր կարող ես ինքդ քեզ երջանիկ զգալ: Շատ երկրներում հայտնվում են հյուգգեի ոճով սրճարաններ և խանութներ, իսկ բրիտանական քոլեջներից մեկում նույնիսկ դասավանդում են դանիական հյուգգեի դասընթաց: Հյուգգեն մթնոլորտի և զգացողությունների մեջ է, տան, մտերիմ մարդկանց հետ շփման, հանգստության և առանց ցնցումների կյանքի մեջ, երբ մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ և թուլանալ: Ինչպես նշեցինք, հյուգգեն կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակությունն է: Ընդ որում, այդ դեպքում Ձեր բյուջեն կարող է և շատ համեստ լինել և անգամ պետք է համեստ լինի: Այստեղ հակառակ կապ կա: Որքան շատ է փայլն ու շքեղությունը, այնքան քիչ է հյուգգեն:

Հյուգգեի համը: Ծանոթ, դուրեկան, հանգստացնող: Եթե թեյ է, ապա՝ մեղրով, եթե թխվածքաբլիթ` համեղ գլազուրով, եթե ռագու՝ ապա գինու կամ որևէ սիրելի համեմունքի հավելմամբ:
Հյուգգեի ձայնը: Այրվող գերանների ճարճատյունը, միայն լռության մեջ լսվող աղմուկը, անձրևի կաթիլների թակոցը լուսամուտագոգին, քամու ձայնը պատուհանից այն կողմ, տերևների շրշյունը, փայտե հատակի ճռռոցը, ցանկացած ձայն, որը Դուք լսում եք` գտնվելով ապահով ու անվտանգ վայրում:
Հյուգգեի բույրը: Այն, որը քեզ անցյալ է տանում, ուր Ձեզ համար շատ լավ էր, անվտանգ ու հարմարավետ: Դա յասամանի, վանիլային թխվածքների, փայտե կահույքի, ամանորյա եղևնու ու մայրիկի օծանելիքի բույրն է:
Հյուգգեի հպումը: Փափուկ մորթուն հպվելիս առաջացած, տաք կերամիկական բաժակից եկող, հին փայտե սեղանին հպվելիս ապրվող հաճելի զգացողություններն են:
Հյուգգեն տեսնելը: Նայել մուգ բնական գույներին, հետևել բնության դանդաղ երևույթներին, օրինակ՝ կրակի պարող լեզուներին, թափվող ձյան փաթիլներին, պատուհանի ապակու վրայով սահող անձրևի կաթիլներին:
Ինչպե՞ս, այնուամենայնիվ, երջանիկ լինել:

Վառեք մոմերը և անջատեք լույսը:

Հյուգգեի բոլոր բաղադրատոմսերի կարևոր բաղկացուցիչը վառվող մոմերն են: Իզուր չէ, որ դանիերենից թարգմանաբար ողջ հաճույքը փչացնողն այն մարդն է, ով փչում, հանգցնում է մոմերը: Դանիացիների կարծիքով, արագ հյուգգե ստեղծելու համար բավական է վառել մի քանի մոմ: Հաճելի լուսավորություն ստեղծելու ևս մեկ եղանակ կա: Տարվա կեսը Դանիայում անձրևում է: Հարմարավետության և ջերմության զգացողություն ստեղծելու համար երկրի բնակիչները տան կահավորանքի մեջ մեծ տեղ են հատկացնում լույսի կղզյակներին:

Hyggekrog -ը խոհանոցի կամ հյուրասենյակի այն վայրն է, ուր կարելի է լավ ժամանակ անցկացնել: Այդպիսի վայր կա դանիացիների մեծամասնության տներում: Որոշ ռիելթորներ նույնիսկ դա որպես առավելություն են դիտարկում բնակարան վաճառելիս:

Այդպիսի վայր ստեղծելու համար կատարյալ տարբերակ է լայն լուսամուտագոգը, ուր կարելի է դնել շատ փափուկ խաղալիքներ և ծածկոցներ: Այստեղ կարելի է երեկոները համեղ թեյ խմել, հետևել ընկնող փաթիլներին, գիրք կարդալ:

 

Հանդիպեք ընկերների հետ:

Դանիական ձևով երջանկության բաղադրատոմսը շատ պարզ է: Պետք է աշխատել պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև առողջ հավասրակշռությունը: Այլ մարդկանց հետ անցկացրած ժամանակը հյուգգեի կարևոր մասն է: Դանիացիների 78%-ը շաբաթը գոնե մեկ անգամ հանդիպում է ընկերների, ընտանիքի կամ կոլեգաների հետ աշխատանքից դուրս: Ընկերների հետ հանդիպումները լցված են փոխադարձ հանգստությամբ և հոգատարությամբ: Դա իրավահավասարության թագավորություն է: Ոչ ոք իր վրա հատուկ ուշադրություն չի բևեռում, չի ձգտում լինել գլխավորը: Հյուրերը տանտիրոջն օգնում են կերակուր պատրաստել, սեղան գցել, իսկ հետո՝ տունը կարգի բերել:

Այսպիսի անբռնազբոսիկ մթնոլորտում կարելի է ամբողջությամբ թուլանալ: Ավելի մտերմիկ միջավայրի համար կարելի է ունենալ ընդհանուր հիշողություններ ու ավանդույթներ, որոնք միավորում են մարդկանց: Օրինակ, կարելի է ամեն ամսվա առաջին կիրակի օրը հավաքվել ու սեղանի խաղեր խաղալ, կամ ամռան առաջին օրը գնալ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու:

Համեղ կերեք:

Հյուգգեն և խիստ սննդակարգն անհամատեղելի են: Պետք է ինքդ քեզ երես տաս, իսկ դրա համար երբեմն պետք է նահանջել առողջ ապրելակերպի սկզբունքներից: Քաղցրեղեն, սուրճ, տաք շոկոլադ, զեֆիրով խիտ կակաո, ջեմով թխվածք. Սա հյուգգեն է: Իսկ ահա կաղամբով աղցանը՝ այնքան էլ չէ: Ողջ էությունն արգելված պտղի քաղցրության մեջ է, բայց այն թանկ չպիտի լինի: Պոպ-կորնն ու քո ձեռքով պատրաստված ռագուն ավելի շատ հյուգգե են, քան ֆուա-գրան և թանկարժեք ռեստորանի ընթրիքը: Երջանկությունը գնել հնարավոր չէ, բայց կարելի է տորթ գնել, իսկ դա գրեթե նույնն է: Համենայն դեպս, այդպես է մտածում մեր ուղեղը: Բայց նկատի ունեցեք, որ չափազանց շատ ուտելն արդեն հյուգգե չէ:

Հյուգգե-ճաշատեսակների պատրաստումը գործընթացի ոչ արագ ընթանալուց հաճույք ստանալն է: Այն, ինչ պատրաստված է քո ձեռքերով, առավելի գնահատելի է: Ցանկության դեպքում կարելի է համատեղել հյուգգեի 2 բաղկացուցիչները և ընկերների համար խոհարարական ակումբ կազմակերպել: Դուք միասին եք ընտրում բաղադրատոմսը և որոշում եք, թե ով ինչ պետք է բերի: Ապա հաճելի զրույցի և կատակների շուրջ տեղի է ունենում և կերակրատեսակի համատեղ պատրաստումը, և այն վայելելը:

Հագեք թեթև ու հարմարավետ հագուստ, առանց կաղապարների և պարտադրանքի:

Դանիացիները ոճային, բայց հարմարավետ հագուստ կրելու տաղանդ ունեն: Եվ սա նույնպես հյուգգե է: Գնեք մեծ շարֆ, վերցրեք ծավալուն վերնահագուստ, անխնամ սանրվածք արեք, սովորեք բազմաշերտ հագնվել: Ինչպես դանիացիներն են ասում, վատ եղանակ չկա, կա ոչ պատշաճ հագուստ:

10 դանիացիներից 7-ը համարում է, որ հյուգգեն ամենից առաջ ի հայտ է գալիս տանը: Բայց դրա համար պետք է ստեղծել հարմարավետություն: Բացի մեկուսի անկյունից, հյուգգե են ստեղծում բուխարին, փայտե և վինտաժային առարկաները, ծածկոցներն ու բարձերը, ճենապակին և հախճապակին: Դանիացիները դժվար ժամանակների համար հյուգգե-օգնականի հավաքածու ունեն` մոմեր, մի քիչ որակյալ համեղ շոկոլադ, սիրելի թեյ, գիրք, ֆիլմ կամ սերիալ, ջեմ, մի զույգ տաք բրդյա գուլպա, սվիտեր, գեղեցիկ նոթատետր, հարմար ծածկոց, երաժշտություն, ֆոտոալբոմ, որը Դուք սիրում եք թերթել ժամանակ առ ժամանակ: Բացի վերոբերյալից, հյուգգե զգալու համար՝

Սեղանի խաղեր խաղացեք

Հրավիրեք ընկերներին և միասին լցրեք մառանը: Թող նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան բերի, մուրաբաներ կամ թթուներ: Հետո դրանք կուտեք միասին:
Տանը սիրելի ֆիլմը կամ սերիալը դիտեք:
Ընկերների հետ ժամանակ անցկացրեք խարույկի մոտ:
Բաց երկնքի տակ, կինոթատրոնում ֆիլմ դիտեք:
Փոխանակման երեկույթ կազմակերպեք: Երբ ընկերները բերում են այն, ինչ վաղուց չեն օգտագործում:
Սահեք զառիթափից:
Հեծանիվ վարեք:
Քաղաքից դուրս պիկնիկ կազմակերպեք:
Մուրաբա եփեք:

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված