Հայերեն


«Ցած կնետեք կամ կխեղդեք»․ կինը հանուն փողի պատվիրել է իր հարսի ու նրա հոր սպանությունը

Հասարակություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Սուսաննա Պապոյանի գործի դատական քննությունը:

53-ամյա Սուսաննային մեղադրանք էր առաջադրված շահադիտական դրդումներով իր հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը պատվիրելու, սպանության դրդելու, սպանության նախապատրաստական գործողություններ կատարելու՝ հանցակիցներ հավաքագրելու, նրանց նյութապես շահագրգռելու, ենթադրվող հանցագործության կատարման վայրը, տուժողների բնակության վայրը մատնացույց անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Պապոյանն իր հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինեի ու վերջինիս հոր՝ Հրանտի կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատճառված վնասի հատուցում 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված 27 միլիոն 937 հազար դրամի հայցը բավարարելու դեպքում նշված գումարի չափով գույքային պարտականությունները չկատարելու, նյութական ծախսերից խուսափելու շարժառիթով որոշել է սպանել 39-ամյա Լուսինեին ու 76-ամյա Հրանտին:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար հանցակիցներ հավաքագրելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Փարաքարում գտնվող «Նիկո» ռեստորանային համալիրում իր նախաձեռնությամբ կազմակերպել է հանդիպում իր ազգական Արմենի ու վերջինիս ընկեր Ավետիսի հետ:

Սուսաննան նրանց պատվիրել է կազմակերպել ու իրականացնել Լուսինեի ու Հրանտի սպանությունը՝ խոստանալով յուրաքանչյուր սպանվածի համար վճարել 5 հազար դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան առաջարկել է սպանությունը կատարել տուժողներին խեղդամահ անելու կամ բարձրությունից ցած գցելու եղանակով՝ խնդրելով դա իրագործել այն ժամանակ, երբ ինքը Հայաստանից կմեկնի Հունաստան:

Սպանությունների կազմակերպման կապակցությամբ 2015 թվականի հունվարին Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում Սուսաննան, ըստ մեղադրանքի, մեկ անգամ էլ է հանդիպել Արմենի ու Ավետիսի հետ, ստացել է պատվերը կատարելու համաձայնություն: Սուսաննան ասել է, թե ցույց կտա Լուսինեի ու Հրանտի բնակության վայրը, նրանց լուսանկարները:

Հաջորդ օրը Սուսաննան Արմենի ու Ավետիսի հետ, Արմենի վարած «Օպել» մեքենայով մեկնել է Վանաձոր: Ցույց է տվել, թե որտեղ են ապրում Լուսինեն ու նրա հայր Հրանտը:

Սուսաննա Պապոյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնել չի կարողացել, որովհետև Արմենն ու Ավետիսը կամովին հրաժարվել են նրա պատվերը կատարելուց:

2015 թվականի հունվարի 22-ին Արմենը նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել՝ դրանով դադարեցնելով հանցանք կատարելուն ուղղված գործողությունները:

Ամբաստանյալ Սուսաննա Պապոյանը նախաքննության ընթացքում և դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը թշնամություն չունի հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր նկատմամբ, ինքը որևէ նախապատրաստական գործողություն չի կատարել՝ նրանց սպանությունը կազմակերպելու ուղղությամբ, նման մտադրություն ինքը չի ունեցել:

Ճիշտ է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, վերաքննիչ դատարանում քաղաքացիական գործ է քննվել շուրջ երեք-չորս տարի՝ կապված իր հայրական տան հետ: Բայց դա պատճառ չէր, որ ինքը մարդկանց սպանելու պատվեր տար:

Ինքը Արմենին ճանաչել է որպես տաքսու վարորդի, ով նաև իրենց հեռավոր բարեկամն էր: Նրա տաքսիով մի քանի անգամ գնացել է Վանաձորի դատարան, Երևանում՝ վերաքննիչ դատարան: Դա եղել է 2014 թվականի աշնանից մինչև 2015 թվականի գարուն: Դրանից հետո Արմենի հետ չի շփվել: Մի անգամ Արմենը իր տուն է բերել իր հարազատ քրոջը, փորձել է հաշտեցնել իրենց՝ իրենք անհաշտ էին ֆինանսական խնդիրների պատճառով:

Մի անգամ էլ ինքը Արմենին տեսել է մի տղամարդու հետ, վերջինիս անունն անգամ ինքը չի իմացել: Հերթական դատական նիստից հետո գնացել են երեքով խաշ ուտելու:

Դատարանում Սուսաննան ասել է, թե Արմենի հետ խոսել է Լուսինեին ու Հրանտին վնասելու, նույնիսկ սպանելու մասին, բայց իրականում նման մտադրություն չի ունեցել: Պատահել է՝ պահի տակ չարացած է եղել նրանց հանդեպ, քանի որ իրեն ժառանգությունից մեկուսացնելու նպատակով իր դեմ սուտ ցուցմունքներ էին տվել, ինքը մի քանի ամիս նախնական կալանքի տակ է գտնվել: Հետո արդարացվել է: Այնուհետև Լուսինեն ու նրա հայրը անհիմն հայց են ներկայացրել իր դեմ: Միջնորդել են կալանք դնել իր գույքի վրա: Դա խանգարել է իրեն՝ ինքը ցանկանում էր Երևանի իր բնակարանը վաճառել ու իր անչափահաս երեխայի հետ մշտական բնակության մեկնել Հունաստան…

Արմենն է իրեն առաջարկել հաշվեհարդար տեսնել Լուսինեի ու Հրանտի հետ: Նա իրեն համոզել է, որ փողի դիմաց ամեն ինչ կանի: Արմենը միշտ բողոքում էր իր նյութական վիճակից: Նրա պատկերացմամբ ինքը շատ ապահովված էր: Ինքը միշտ փոխել է խոսակցության թեման, երբ Արմենն առաջարկում էր փողի դիմաց սպանել Լուսինեին ու Հրանտին: Պատահել է՝ ինքը Արմենին «հակընդդեմ պարզաբանող» հարցեր է տվել՝ ինչպե՞ս սպանել, ո՞ւմ միջոցով, ի՞նչ կարժենա: Բայց հետո ասել է, որ ինքը գումար չունի, տվել է անորորշ պատասխաններ: Ինքը պարզապես «հարցրել է՝ հարցնելու համար», միշտ «ցրել է» այդ թեմայով խոսակցությունները:

2014 թվականի դեկտեմբերին կամ 2015 թվականի հունվարին Արմենն Ավետիսի հետ եկել է իր երևանյան բնակարան, խնդրել է, որ ինքն իջնի՝ մեքենայի մեջ խոսեն: Ավոն գումար է պահանջել՝ 10 հազար դրամ՝ Լուսինեին ու Հրանտին վնասելու համար: Ինքը մերժել է, ասել է՝ պետք չի նման բան անել: Այդ ժամանակ Արմենն ու Ավետիսն իրենից 5 հազար դոլար են պահանջել: Ինքը դա էլ է մերժել: Նրանք ասել են, թե խոսակցությունը ձայնագրել են, եթե ինքը փող չտա, վատ կլինի: Ասել են, թե մյուս կողմից փող կվերցնեն այդ ձայնագրության համար: Ինքն ասել է, որ անիմաստ խաղ է, ու գնացել է տուն:

Դրանից հետո Ավետիսին չի հանդիպել, Արմենի հետ երկու անգամ գնացել է Վանաձոր՝ դատական նիստերի հետ կապված: Ինքը Լուսինեի ու Հրանտի բնակարանները ցույց չի տվել: Արմենը ոստիկանների հանձնարարությամբ իր «գլխին սարքել է»:

Սուսաննան պնդել է, թե սպանության առաջարկ անողը եղել է Արմենը, «նա վիժվածք է», ասել է՝ գումար է պետք, լաց է եղել… Ինքը մերժել է, ինքը մեղավոր չէ, հանցանք չի գործել, դատարանից ակնկալում է, որ իրեն մեղավոր չճանաչի…

Տուժող Հրանտը հայտնել է, որ դուստրը՝ Լուսինեն, 2000 թվականին ամուսնացել է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում դուստր է ունեցել:

2001 թվականին Լուսինեի ամուսնուն, որ տարադրամի փոխանակությամբ էր զբաղվում, սպանել են: Լուսինեն շարունակել է ամուսնու ծնողների հետ ապրել նրանց բնակարանում: Վերջիններիս մահից հետո դստեր ամուսնու քույր Սուսաննան վեճի մեջ է մտել իրենց հետ՝ այդ բնակարանի ժառանգության վերաբերյալ: Մինչև օրս քաղաքացիական գործեր են քննվում, ինքը Լուսինեի ներկայացուցիչն է հանդիսանում: Սուսաննա Պապոյանը բազմիցս է սպառնացել, որ սպանելու է դստերը, թոռնուհուն, քանի որ իրենք 27միլիոն դրամի հայց են ներկայացրել նրան՝ բնակարանի գույքն օտարելու պատճառով:

Հրանտը հայտնել է, թե դեպքի հետ կապված՝ ձեռք է բերել հիվանդություններ, ինսուլտ է տարել: Պահանջում է, որ Սուսաննան խստագույնս պատժվի: «Նրա տեղը կալանավայրում է… Նա չի ուղղվել ու չի ուղղվելու… Նա դաժան է, նախանձ… Մարդ չէ, չարիք է հասարակության համար…»:

Հրանտը հայտնել է, որ 5 միլիոն դրամի քաղհայց է ներկայացնում՝ որպես առողջությանը հասցված վնասի հատուցում: Վիճելի բնակարանի միակ ժառանգն իր թոռնուհին է: Սուսաննան իրենց գույքը վաճառել, կերել է… Նա հակում ունի տիրանալու, սպանելու: Իր կնոջն ասել է՝ «Թոռանդ սպանելու եմ, հետո աղջկադ եմ սպանելու, որ մղկտաս…»: Երեխային նա հարցրել է. «Գող մերդ ո՞նց ա, մեկա՝ սպանելու եմ»:

Տուժող Լուսինեն հայտնել է, որ ինքը տեղյակ է՝ Սուսաննան ծանոթին բերել է Վանաձոր, ցույց է տվել իրենց տան տեղը: Սուսաննան միշտ լարված է եղել իրենց հետ, անվանել է «սոված շներ», նա սրբություն չի ճանաչել, ինքը ստիպված դուրս է եկել ամուսնու բնակարանից: Սկեսուրը կտակ է գրել հօգուտ թոռնուհու: Դատական ակտերով երեխայի իրավունքը պահպանվել է: Ինքը մազապուրծ փախել է այդ բնակարանից, գույքը թողել է, Սուսաննան ամբողջ գույքը ծախել, ավերել է… Նրա թշնամանքն ակնհայտ էր, զանգել ու իրեն ասել է, թե սպանելու է, մորթելու է: Հիմա, որ Սուսաննան բռնված է, նոր ապահով է զգում երեխայի համար, երեխան էլ հարցնում է՝ բա որ դո՞ւրս գա…

Սուսաննան իրենից տունն էր ուզում, ամբողջն էր ուզում, նա բնակարան ունի Երևանում, Վանաձորում… Ինքը դատարանից ակնկալում է ապահովություն իր երեխայի համար, խստություն՝ ամբաստանյալի համար…

Վկա Արմենը հայտնել է, թե Սուսաննա Պապոյանն իր ազգականն է: Նա դիմել էր իրեն՝ ասելով, որ հարթի քրոջ հետ ունեցած ֆինանսական տարաձայնությունները : Դրանից հետո նա իրեն զանգել է 2014 թվականի դեկտեմբերի վերջերին: Ինքը հանդիպման է գնացել ընկերոջ՝ Ավետիսի հետ: Վերաքննիչ դատարանի մոտ Սուսաննան ցույց է տվել մոտ 70 տարեկան մի տղամարդու և ասել է. «Էս տականքն ա ինձ դատի տվել»: Նա ասել է, թե հանգուցյալ եղբոր կինն ու նրա հայրը իրեն դատի են տվել, որ տունը ձեռքից խլեն: Ինքը, Ավետիսն ու Սուսաննան գնացել են խաշ ուտելու: Սուսաննան հարցրել է՝ մարդ կա՞, որ կարող է սպանել եղբոր կնոջն ու նրա հորը: Նա Ավետիսին ասել է. «Կռված տղա ես, ծանոթներ կունենաս»: Ավետիսն ասել է, թե էդպիսի ծանոթներ չունի, բայց երբ Սուսաննան գնացել է զուգարան, Ավետիսն ասել է» «Թող սրան խոսցնեմ, տենամ ի՞նչ ա ուզում»:

Երբ Սուսաննան եկել է, Ավետիսն ասել է, թե հնարավոր է սպանություններ կատարող լինի՝ դրսից մարդ պիտի գա: Սուսաննան ասել է, թե ամեն սպանվողի համար պատրաստ է վճարել 5 հազար դոլար: Բայց սպանությունը ոչ թե զենքով պիտի կատարվի, այլ կամ պիտի խեղդեն նրանց կամ բարձր տեղից ցած գցեն: Եվ դա պետք է անել այն ժամանակ, երբ ինքը կմեկնի Հունաստան: Պայմանավորվել են, որ Ավետիսը մարդ գտնի…

2015 թվականի հունվարի սկզբին Սուսաննան զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել: Գնացել են Ջրվեժի «Անուշիկ» ռեստորան: Ավետիսն ասել է, որ «դրսից» մարդ է եկել, պետք է, որ Սուսաննան ցույց տա տուժողների լուսանկարները, բնակության վայրերը: Պայմանավորվել են հաջորդ օրը մեկնել Վանաձոր: Մեկնել են: Սուսաննան ցույց է տվել կողք կողքի երկու շենք, ասել է, թե մի շենքում Հրանտն է ապրում, մյուսում՝ Լուսինեն: Երկու օր հետո Սուսաննան իրեն կանչել է «Վստրեչ» կամրջի մոտ, բայց հանդիպման չի եկել: Իրենք բարձրացել են նրա տուն: Սուսաննան խառնված հարցրել է՝ սպանե՞լ են: Հետո իջել, նստել են մեքենա: Ավետիսը հարցրել է՝ Սուսաննան պատրա՞ստ է գումարի մի մասը տալ սպանությունից առաջ՝ «գլխանց»: Սուսաննան ասել է. «Չէ, մինչև գերեզմանները չտենամ, փող չեմ տա»:

Հասկանալով, որ Սուսաննայի մտադրությունն իրական է, իրենք որոշել են դիմել ոստիկանություն… Դրանից հետո Սուսաննան էլի է զանգել, ցանկացել է հանդիպել, բայց ինքը խուսափել է… Ինքը արդարացի է եղել, թշնամություն չի արել: Եթե ոստիկանություն չհայտնեին, Սուսաննան կարող էր ուրիշի դիմել, մարդկանց կարող էին սպանել, ինքն իր պարտքն է կատարել՝ սպանության պատվերի մասին հայտնելով…

Ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Պապոյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

Տուժողների ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության:

«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի Սարգսյան
Ամենադիտված