Հայերեն


Ամեն ինչ՝ առեղծվածային ծլիկի մասին

Ամենաընթերցված

Cosmo.ru / Ծլիկի չափսի և հնարավորությունների մասին նոր հայտնագործությունները խոստանում են, որ խենթացնող հաճույքն ավելի քան հասանելի է:
Եթե որևէ մեկը խնդրեր քեզ բացատրել ծլիկի կոնկրետ դիրքն օրգանիզմում, ի՞նչ կպատասխանեիր: Հավանաբար կասեիր, որ այն հեշտոցի վերևում գտնվող կոճականման կետ է: Իսկ ինչպե՞ս կվերաբերվես «Ծլիկը բազմաթիվ մասերից բաղկացած ներքին կառույց է, որը շրջապատում է V օրգանը բոլոր կողմերից» բացատրությանը: Անսպասելի է, այնպես չէ՞:
Վերջին նկարագրությունն այն է, ինչ կա իրականում, սակայն դու, թերևս, չէիր լսել այն մինչ այդ: Չնայած բժշկության ժամանակակից նվաճումներին, այս օրգանի մասին շատ քիչ է հայտնի (այո՛, ծլիկը օրգան է): Բարեբախտաբար, վերջին տարիներին մասնագետները սկսել են արժանի ուշադրություն ցուցաբերել մեր մարմնի այս հատվածին` պարզելով, որ այն, ինչ մենք սովորաբար անվանում ենք ծլիկ, ընդամենը սառցաբեկորի վերին, փոքրիկ մասն է, և ըստ էության, հաճույք վայելելու մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան կարծում էինք: Իրոք որ, հիանալի նորություն է:
Լայն հնարավորություններ
Փոքրիկ կոճակը, որը երկար տարիներ համարվում էր ծլիկ, իրականում այդ օրգանի գլխիկն է և ավելի մեծ ներքին կառուցվածքի տեսանելի մասը: «Գլխիկն ունի մոտ 6000-8000 նյարդաթել,- նշում է գիտությունների դոկտոր, «Մատչելի սեքս» գրքի հեղինակ Դեբի Հերբենիքը: - Տղամարդկանց առնանդամի գլխիկը պարունակում է գրեթե նույն քանակությամբ նյարդաթելեր, սակայն ծլիկի գլխիկը շատ ավելի փոքր է, և նյարդաթելերը կենտրոնացած են ավելի սահմանափակ մակերեսի վրա: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ ծլիկը շատ ավելի զգայուն է, քան առնանդամը»:
Տարիներ շարունակ ձևավորված կարծիք կար, որ ծլիկը բաղկացած է ընդամենը այդ տեսանելի հատվածից և, քանի որ այն չէր դիտարկվում որպես գործառութային օրգան և չէր մասնակցում վերարտադրողական պրոցեսին, գիտնականներն այնքան էլ հետաքրքրված չէին կանացի օրգանիզմի այդ հատվածի ուսումնասիրությամբ: Ամեն ինչ փոխվեց 1990-ականներից հետո, երբ առաջադեմ սարքավորումների միջոցով հնարավոր դարձավ ավելի ընդարձակ հետազոտություններ անցկացնել: Այդ ժամանակ էլ հայտնաբերվեց, որ ծլիկի հիմնական հատվածը լիովին ներքին կառուցվածք ունի:
Կառուցվածքը
Գլխիկը միացած է ծլիկի խորշանման մարմնին (գիտական անվանումը` corpora covernosa), որը երկու կողմից շրջապատում է հեշտոցային ուղին և միզածորանը: Խորշանման մարմինը հենված է երկու ոտիկների վրա (գիտական անվանումը` crura), որոնք ունեն մոտ 8 սմ երկարություն և տեղավորված են հեշտոցային շուրթերին զուգահեռ: Ծլիկի գլխիկը, խորշանման մարմինը և ոտիկները պարունակում են գրեթե նույն քանակությամբ լարվող հյուսվածքներ, ինչ քանակությամբ առնանդամը: Պատկերացնո՞ւմ ես, մենք նույնպես օժտված ենք կանգուն հյուսվածքով: Երբ կինը գրգռվում է, ծլիկը լցվում է արյունով և պնդանում: Հենց այդ պահին էլ կինը պատրաստ է ուժգին օրգազմի:
Փոքրիկ ուսումնասիրություն
Այսպիսով, ինչպես կարող ես օգտագործել այս ինֆորմացիան սեռական կյանքը բարելավելու համար: Նախ և առաջ, զուտ ծլիկի աշխատանքը հասկանալն արդեն պոտենցիալ հաճույքը բազմապատկելու հնարավորություն է տալիս: «Երբ ես պատմում եմ կանանց ներքին ծլիկի մասին, նրանք ոչ միայն շոկի մեջ են ընկնում այն փաստից, որ իրենք գաղափար իսկ չունեն այդ մասին, այլև նոր բացահայտումներ են անում իրենց համար»,- ասում է դոկտոր Հերբենիքը:
Բացի այդ, սա ևս մեկ անգամ հաստատում է նախնական փաղաքշանքների կարևորությունը: «Վաղուց հայտնի է, որ կանայք նախաբանի կարիք ունեն,- ասում է դոտկոր Հերբենիքը,- սակայն այս նոր բացահայտումը պարտադիր է դարձնում նախնական շոյանքների առկայությունը, որպեսզի բուն սեքսին անցնելուց առաջ V օրգանը լիովին պատրաստ լինի առնանդամի ներթափանցմանը»:
Գիտնականները բոլորովին վերջերս են սկսել ծլիկի կառուցվածքային ուսումնասիրությունը և դեռևս չկան հիմնավոր ապացույցներ, որ կարելի է գրգռել ներքին հատվածները` արտաքին հատվածներին հպվելով: Սակայն ապացույցների բացակայությունն ամենևին չի նշանակում, որ դա անհնար է:«Մենք գիտենք, որ ծլիկի ոտիկները գտնվում են արտաքին շուրթերին զուգահեռ,- նշում է դոկտոր Հերբենիքը,- ուստի խնդրիր ընկերոջդ կենտրոնացնել իր հպումները հենց շուրթերի հատվածում և ձեռքի ափով մերսումներ անել՝ պարզապես մեկ-երկու մատով գխլիկի վրա կենտրոնանալու փոխարեն»: Համոզված ենք, որ քեզ սպասում են նոր փորձառություն ու անսպասելի զգացողություններ: Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=6232&l=am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված