Հայերեն


«Հանուն ինչ-որ կեղտոտ նյութի՝ դղյակներ կառուցեցիր»․ Պավլիկ Մանուկյանը դիմել է Մովսես Հակոբյանին եւ ժողովրդին

Հասարակություն

Անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը նամակ է հղել  հայ ժողովրդին եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։

Նամակը՝ «Հրապարակ»-ից, ստորեւ․

Սիրելի իմ հայ ժողովուրդ, դեպքերի սրընթաց զարգացումը ի վնաս մեզ, որին ես հետևում եմ առայժմ բանտից, պարտադրում է ինձ նորից խոսել: Այս անգամ դիմում եմ հայությանը խնդրանքով, եթե կընդունեք, ապա հաջորդիվ կներկայացնեմ իմ կողմից առաջարկվելիք կարճ ուղեցույցը:

Սեպտեմբերի 21 –ի «անկախության» շոուին ականատես եղանք բոլորս: Ամենաողբերգականը Եռաբլուր սրբավայրինն էր: Չծավալվելու համար ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ միայն Մովսես Հակոբյանի հարցազրույցին: Այդ նույն բառերի համար դեռ 2004թ-ին ես նրան շնորհել էի Կավե գլուխ գեներալ կոչումը: Ինչպես տեսաք ոչինչ չի փոխվել․ «Եթե քաղաքական վերնախավը որոշի, ապա ես…»: Մոտավորապես այս կարգի , ինչպես ասում են ոչ էգն երևաց, ոչ որձը:

Մոսի, ո՞ւմ համար որ հերոսացել ես մեր ազատամարտում, նրանից արդեն մեկուսացվել ես, նույնիսկ ավելին` նրա դեմ ես կռվում արդեն: Հանուն ինչ որ կեղտոտ նյութի, սեփական ժողովրդիդ և բանակը կեղեքելու հաշվին, դղյակներ կառուցեցիր, սարսափելի թանկ գներով վաճառեցիր բանակի վրա և հետո այն, իբր «նվեր»` խայծ, ստացար: Տասնյակ հազարավոր բանակի վառելիքը յուրացրեցիր, իհարկե դրանից շատ չնչին մասն էր քոնը, իսկ մնացածը` հիմնականը Ս.Ս-ին գնաց։ Հարցն էլ իբրև փակված է` հարյուրավոր չարդարացված զոհերի արյունը խղճիդ վրա: Միթե կարելի է այս չափ նսեմանալ: Հիշում ես 2006-ի աշնանը` մեր հաշտեցան օրը ես ինչ եմ ասել քեզ․ «Մոսի մի հատ կով ունեմ, 14 հատ էլ հավ, տալիս եմ քեզ, բայց էլ երբեք չասես, որ Արցախից գեթ մեկ թիզ հող ունենք տալու»:

Եթե դու փորձես այս իրողությունը ժխտել, հիշիր, որ մեզանից զատ ևս երկու մարդ կային ականատես: Նրանցից մեկն էլ ուղղակի բերանդ փակեց, իսկ մյուսը իմ խոսքերից սարսափած սուրբ խաչի մորթվող ուլի պես հևիհև հետևում էր մեզ: Հիշում ես, որ ես ասացի՝ այս սենյակի մեջ ինչ անվանակոչեմ ձեզ, անվանելու եմ ամեն տեղ: Հետո կոնյակով կիսով չափ լի մեր գավաթները գրկախառնվեցին իրար զրնգալով, և ես ասացի՝ պարոն գեներալ, մենք այսուհետ մի շարքում ենք: Մոսի այդ շարքից միայն ես եմ մնացել շարքում: Հիշում ես քո լկտի պատասխանը ինձ 2013թ. աշնանը․ « Հունց կոզինք դի կինի», երբ բռնել էիր իմ ամենախոցելի տեղը, հիմա իմ այդ «խոցն» էլ է իմ հետ, իմ շարքում:

Սիրելի իմ հայ ժողովուրդ նկատի ունեմ որդուս` Արամին, հայրենիքի հանդեպ իր սրբազան պարտքը կատարելու ընթաքում: Մոսի չթվարկեմ բազմաթիվ հանցանքներդ և մեղքերդ, ավելորդ էջեր չլցնեմ, դրա համար չէ որ ես այսօր գրիչ եմ վերցրել ձեռքս, ընդհակառակը ես գրիչ եմ վերցրել, որ քեզ գրեմ. «Մոսի ես քեզ ներում եմ, միայն թե վերադարձիր սրբազան շարք, դեմքով շրջվիր դեպի հարազատ ժողովուրդդ և ծնկի եկ նրա առաջ` ներում հայցելով`  «անառակ որդու վերադարձով» և նա քեզ կների, չէ որ նա մեր գթասիրտ և աստվածային ժողովուրդն է»:

Մոսի, եղբայր դու ենիչերի չես, դու էդ Ս.Ս-ի պես հարազատ հոտիդ վրա գայլ կանչող շուն չես, ընդհակառակը դու հոտապահ գամփռ ես: Ես դա տեսել եմ: Դու մեծ ավանդ ունես հայ ժողովրդին մատուցած: Իսկ միթե կա աշխարհում ավելի մեծ հարստություն, քան սեփական ժողովրդի հերոսը լինելը: Խնդրում եմ ուսիցդ դեն նետիր մրմուռի այդ ծանր ուսապարկը և շարք վերադարձիր: Հայրենիքը օրհասական վիճակում է: Այն քո կարիգը ունի: Դրանով դու մի շառաչյուն ապտակ կհասցնես մեր ոխերիմ թրքաբորոտ թշնամուն` Ս.Ս-ին, որը քեզ այդ օրվան հասցրեց, իսկ ինձ` այս:

Մոսի, դու ինձ համար Մնացական Բիչախչյան չես, դու հայ ժողովրդի օրինավոր զավակն ես: Մոսի, եղբայր այս տողերը գրելիս ես արդեն ոչ կով ունեմ, ոչ էլ հավ, հայրենիք մը ունիմ թշվառ: Սիրելի և պաշտելի իմ հայ ժողովուրդ, որ չներենք այս շվարած մոլորյալին, նրան շուտով քարշ կտան զոհասեղան և տեղը կբերեն մի ռուսական` Ս.Ս-ի նման տխպած, եղնած, ոտքի փաթաթանի «պարտյանկա» ու կփաթաթեն վզներիս, ոչ թե նրա համար, որ Մոսին հանցանքներ ունի գործած, այլ նրա համար, որ Մոսին հող հանձնող չի:

Մոսի, եղբայր, գնա Գեղարդավանք, մի զույգ մոմ վառիր մեր պապերի այդ հրաշք անձեռակերտ կոթող վանքի մեջ, մի զույգ էլ իմ փոխարեն վառիր, սպասիր, որ մոմերը վառվեն մինչև վերջ, հետո իջիր ազատ գետի ափին, հանիր ուսիցդ այդ մրմուռի ուսապարկը, քանդիր և թող որ Ազատը տանի, արցունքներդ խառնիր այդ ազատության գետին և ազատիր քեզ հոգիդ կրծող այդ կապանքներից, հետո կտեսնես թե ինչպես է գեղարդը կողիցդ դուրս գալիս: Խնդրում եմ կատարես խնդրանքս, իսկ եթե հրաժարվես այդ շնորհից, ապա խորհուրդ կտամ վերցրու Աշոտ Ներսիսյանի «Կարո Սասունի» գիրքը և կարդա Կարսի անկման տեսարանը: Քեզ համար ուզում եմ մեջբերում անել, իհարկե ոչ բառացի. «Երբ Կարսից տասնյակ հազարավոր գաղթականներ տկլոր ու մերկ, անօգնական ու անոթի, թշվառ հայացքով հեռանում էին, այդ շարքին զուգահեռ գաղթում էր նաև գեներալ Պողոս Բեկ-Փիրումյանի նախիրը և ոչխարի հոտերը, որն իր քանակով մի քանի անգամ գերազանցում էր գաղթականներին: Հետո դեռ տարին չբոլորած այդ նուն Պողոսին ոտաբոբիկ ձյան հաստ շերտը ճեղքել տալով իր «եղբայր» բոլշևիկները տարան Բաքու: Այնտեղ ամիսներ շարունակ ստորացրեցին և պատվազրկեցին, հետո տարան Ռյազան և այնտեղ «թույլ տվեցին» մի փայտաշեն արտաքնոցի մեջ սեփական գոտիով «կախվել»:

Խորհուրդ կտամ քեզ՝ գնալուցդ հետդ վերցրու Բալայան Վարդանի կաշվե գեներալական ընդարձակ գոտին, որպեսզի կախվելուց շատ նեղություն չքաշես:

Սիրելի իմ հայ ժողովուրդ, ակնկալում եմ քո համընդհանուր արձագանքը իմ այս խնդրանքին: Ձեր հավանությունը իմ այս խնդրանքիս ես կհամարեմ ներում շնորհել մոլորյալ զավակիդ` մեր մարտական ընկեր Մովսես Հակոբյանին: Կարող եք չներել և քարկոծել, այդ էլ ես կընդունեմ ինձ վրա, բայց ձեր ներումի քանակը պետք է գերազանցի հազարները, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք պարտադրել Մոսիին արտասվել և իր արցունքները խառնել Ազատի մեղրանուշ ալիքներին և ոչ միայն Մոսին, ես վստահ եմ շատերն են հաջորդելու նրան: Մեր բոլոր դժբախտությունները առաջացել են ներելին և աններելին իրարից չզանազանելու պատճառով: Իմ կարծիքով՝ այսօր սա մեր հայրենիքի պահանջն է: Առատաձեռնությունը սրտեր է նվաճում:

Սիրելի իմ որդեկորույս մայրեր, հատուկ խոնարհումս Ձեր առաջ: Գուցե արարքս ձեզ համար անհասկանալի և անընդունելի թվա, բայց եթե ձեզանից յուրքանչյուրը կորցրել է մեկ արծիվ, ապա ես կորցրել եմ երամն արծիվների, եթե ձեզանից յուրաքանչյուրն կորցրել է մեկ ադամանդ, ապա ես կորցրել եմ լեռն ադամանդների, եթե ձեզանից յուրաքանչյուրդ կորցրել եք մեկ տան ճրագ, ապա ես ձեր և ձեր ճրագների սիրուց կորցրել եմ լույսն արեգակի: Ինչ քաջ ծանոթ է Ձեր վիշտն ու ցավը, չէ որ ես էլ ամեն ընկնող զինվորի հետ ընկել եմ, ամեն ողբացող ծնողի հետ սգացել` անգին կորստի համար: Բայց իմ համոզմամբ միայն այսպես կարող ենք կանխել մեր արծիվների կորուստը և հաղթել խավարը` հասնելով ճրագալույսին:

Ձեր խոնարհապաշտ ֆիդայի զինվոր, ձեր Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան

Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=157142&l=am/

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված