Հայերեն


Ինչպես ձեր կյանքն ավելի ջերմ դարձնել․ կարևոր խորհուրդներ նորապսակներին

Life

Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն:


Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա:

Սեքս

Համատեղ կյանքի առաջին տարիներին ամուսինների սեքսն ավելի հախուռն ու անկրկնելի է լինում, իսկ տարիքի հետ կանայք սկսում են «գլուխ պահել»: Արդեն ավելի դժվար է լինում, ինչպես երիտասարդ ժամանակ էր, չքնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան վարդից էլ թարմ տեսք ունենալ: Դուք ավելի ու ավելի հաճախ եք ամուսնուց ակնարկներ կամ ուղղակի դիտողություններ լսում ավելորդ կիլոգրամների մասին, ինչի արդյունքում որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս: Ընտանեկան հոգսերը ձեզ այնպես են հոգնեցնում, որ այդ պահին ձեր աչքին ոչ թե սեքսն է գալիս, այլ գոնե մի քանի ժամվա հանգստացնող քունը:

Հիշեք, որ սեռական բավարարվածությունից է կախված ձեր բավարարվածությունը ամուսնական կյանքից: Եթե դուք գոհ եք ձեր ինտիմ հարաբերություններից, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի նաև մյուս ոլորտներում: Իսկ եթե առօրյայում կարողանում եք ներդաշնակ շփվել, ապա սեքսի հարցում էլ ոչ մի խնդիր չի լինի:

«Երես տվեք» իրար

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին:

Հիշեք, թե ինչպես էիք ժամերով զբոսնում այգիներում ու համբուրվում լուսնի տակ, ինչ սիրով էիք սուրճ մատուցում անկողնում… Այն կանայք, ովքեր չեն զլանում քնքշություն և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, անկողնում կրքի թուլացման խնդիր չեն ունենում: Ինչքան շատ նրբություն և քնքշանք նվիրեք միմյանց, այնքան սիրառատ կլինեն ձեր հարաբերությունները:

Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք

Շատ հաճախ է ստացվում այնպես, որ ամուսիններից մեկը հոգնած է լինում և չի ցանկանում սիրով զբաղվել: Նման դեպքերում պետք չէ բռնանալ ինքներդ ձեզ և սիրով զբաղվել միայն սիրելիին չնեղացնելու համար: Փորձեք սիրաշահել նրան և ընդհանուր հայտարարի գալ, խոստացեք, որ հենց գալիք հանգստյան օրերին կկազմակերպեք այնպես, որ բոլորովին մենակ կլինեք և կվայելեք իրար մինչև վերջ: Հիշեք, որ կարևորը ոչ թե սեքսի քանակն է, այլ որակը:

Աշխատանքային խնդիրները տուն մի' բերեք

Ոչ մի դեպքում աշխատանքի հետ կապված խնդիրները մի10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար տարածեք տան մթնոլորտի վրա: Խուսափեք գործերը տանը շարունակելու սովորությունից: Հետաձգեք ընկերուհու հետ հեռախոսազրույցները, որոնք ժամից ավելի են տևում: Իսկ եթե շտապ գործեր կան, և այլ ելք չունեք, քան դրանք տանն ավարտելը, ապա այդ օրը ինտիմ ոչինչ մի պլանավորեք, քանի որ կիսատ թողած անելիքները թույլ չեն տա ձեզ լիարժեք լիցքաթափվել:

Ակնարկեք սիրելիին ձեր ցանկության մասին

10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարՉարժե ուղղակիորեն ասել ամուսնուն, որ պատրաստվում եք այսօր սիրով զբաղվել նրա հետ: Աշխատեք հաճելիորեն տրամադրել նրան և ակնարկեք, որ իրեն գիշերը անակնկալ է սպասվում: Այդ կերպ դուք ձեր լավ տրամադրությունը կփոխանցեք ամուսնուն, ինչը նա, անկասկած, անմիջապես կզգա:

Փորձե'ք միշտ տարբեր լինել

Հաճախ, սեքսով զբաղվելիս, կանայք կիառում են փաղաքշանքի, հպումների միևնույն ձևերը, որոնք ըստ նրանց, հարյուր տոկոսանոց արդյունք են տալիս: Պետք է մտածել, որ հնարավոր է` եթե մարդուն ամեն օր կերակրեն միևնույն կերակուրով, այն հոգնեցնի: Այդպես և սեքսի մեջ է… Փորձեք միշտ տարբեր լինել, բազմազանություն մտցրեք ձեր սեռական կյանքի մեջ: Ձեր «մենյուն» թող միշտ նորացված լինի:

Ամուսնուն ընկերուհու մի' վերածեք

Հիշեք, որ ամուսինը չպետք է լինի ձեր ընկերուհին, քանի որ նա առաջին հերթին տղամարդ է, ում անհրաժեշտ է գայթակղել և անվերջ հմայել: Չարժե պատմել նրան, օրինակ, թե ինչ կրեմ եք գնել կամ քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել: Մի սպասեք, թե նա կսկսի պնդել, թե հիանալի տեսք ունեք. սովորաբար նման դեպքերում տղամարդիկ լռում են: Նրանք հավատում են ձեր խոսքերին և արդյունքում միգուցե ավելի մարած ձգտումով պառկեն ձեր կողքին: Հիշեք, չէ՞ որ երբ նոր էիք ծանոթացել, դուք նրան ամեն ինչ չէիք պատմում: Ուրեմն` նույնը արեք և հիմա:

Հումոր մտցրեք հարաբերություններում

Նախկին կիրքը վերադարձնելու համար դուք պետք է ծիծաղեք: Օրինակ` տանը աշխատելու կամ թերթ կարդալու նրա խորացած պահին անսպասելի հայտնվեք մերկ կամ կիսամերկ: Պատկերացրեք` ինչպես նա կզարմանա ու կսկսի ծիծաղել, քանի որ նման բան ընդհանրապես չէր սպասում: Եթե ձեր ամուսինն ունի հումորի զգացում, մի վախեցեք նմանատիպ ինչ որ «խաղեր տալ»:

Ընդհանուր հիշողություններ

10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարԵթե զգում եք, որ որոշակի սառնություն է մտել ձեր միջև, պարզապես հանեք համատեղ հին լուսանկարները: Սկսեք հիշել այն ամենալավը, որ ապրել եք միասին: Դրանք նայելիս` դուք անպայման կժպտաք և կծիծաղեք: Եվ հենց այդ պահերին կկարողանաք զգալ միմյանց սերը նախնական ջերմությամբ: Ակամա կհիշեք ձեր առաջին անմոռանալի գիշերներն ու անհագ կիրքը: Եվ հենց այդ հիշողությունների շնորհիվ դուք կսկսեք նորովի սիրել ձեր ամուսնուն:

Ֆլիրտ (սիրախաղ)

Բոլոր կանայք կարողանում են ֆլիրտի մեջ մտնել անծանոթ տղամարդկանց հետ: Բայց շատ ավելի դժվար է անել դա սեփական տղամարդու հետ: Առօրեական հոգսերի արդյունքում դուք հաճախ մոռանում եք, որ ԿԻՆ եք: Աշխատեք սեքսուալ լինել, չէ որ դուք կարողանում եք դա… Ինչ-որ տեղ հյուր գնալուց առաջ նրա ականջին կրքոտ շշնջացեք, թե ինչպիսի գիշեր է սպասում նրան ավելի ուշ: Սեղանի շուրջ նստած ժամանակ երբեմն-երբեմն անտես հպվեք նրա ոտքերին: Ծիծաղեք նրա կատակների վրա, բոլորից աննկատ «չարաճճի» համբուրեք նրա ականջի բլթակը, հաճելի խոսքեր ասեք… Դուք կգիտակցեք, որ ձեր կիրքն ու զգացմունքները ոչ մի տեղ էլ չեն կորել: Պարզապես մոռացել էիք, որ նա այն նույն տղամարդն է, իսկ դուք կին եք:
Հուսով ենք` այս 10 խորհուրդների շնորհիվ դուք ավելի կթարմացնեք ձեր հարաբերությունները և բազմազան կդարձնեք սեռական կյանքը:

Հաջողություններ ձեզ: Եվ մի խուսափեք «փորձարկումներից»:

Սամվել Կարապետյանը ուղիղ միացումով պատասխանել է վանաձորցիների հարցերին Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձն են փոխանցում. Ուժեղ Հայաստան Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը. Նարեկ Կարապետյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում էԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան 2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Հայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Վանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. ԾառուկյանՀայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան ԴումիկյանԿա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ «ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա ՍողոմոնյանԻնչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք Չալաբյան КГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս ՓաշոյանՊարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին
Ամենադիտված