Հայերեն


ԱՄՆ-ն սկսեց պատժամիջոցների գործընթացը Ռուսաստանի դեմ

Աշխարհ

Լրագիր / Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին նշանակել է մեկ ամիս առաջ Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների մասին օրենքի կատարող: Օրենքը ենթադրում է «օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան, քան 180 օրում ֆինանսների նախարարը ազգային հետախուզության տնօրենի եւ պետքարտուղարի հետ միասին Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովին պետք է ներկայացնի մանրամասն հաշվետվություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական գործիչների մասին, ներառյալ նրանց «մոտիկությունը» իշխող վարչակարգին եւ անձնական կարողության չափը, նրանց կապերը Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ իշխող էլիտայի հետ, այդ անձանց կոռումբացվածության մակարդակը, նրանց եկամուտների աղբյուրների գնահատումը, այդ թվում ընտանիքի անդամների ակտիվները, ներդրումները, այլ բիզնես շահերը, ինչպես նաեւ տեղեկատվություն օֆշորների մասին, ՌԴ սահմաններից դուրս այդ անձանց բիզնես կապերի բացահայտումը»:
Հայտնի չէ, թե Պուտինի հետ կապված եւ կոռումպացված անձանց դեմ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու, սակայն Ռուսաստանում արդեն հասկանում են, որ ամերիկյան ընտրություններին միջամտությունը թանկ է արժենալու:
Ռուսաստանի Դաշնությունների խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրանց Կլինցեւիչը նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել վիճակը Ռուսաստանում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրների միջոցով: Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանում ամերիկյան գլխավոր հյուպատոսության փակումը նույնպես Ռուսաստանն ապակայունացնելու փորձ է:
2018 թվականին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են կայանալու, եւ չնայած Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել առաջադրվելու մասին, դրանում ոչ ոք չի կասկածում: Հարցն այն է, թե ԱՄՆ-ն ինչպես կարձագանքի Ռուսաստանի հակաամերիկյան քայլերին:
Բանը միայն ընտրություններին միջամտությունը չէ: Կա եւս մեկ պատմություն, որը սպառնում է միջազգային խոշոր սկանդալի վերածնվել: ԱՄՆ-ն Կուբայից դուրս է բերել իր դեսպանության աշխատակիցների մեծ մասին, երբ պարզվել է, որ մի քանի ամիս շարունակ Հավանայում դեսպանատան ավելի քան 10 աշխատակիցներ ձայնային զենքի կիրառման պատճառով լուրջ վնասվածքներ են ստացել:
Կուբան պաշտոնապես հավաստիացրել է, որ կապ չունի այդ զենքի կիրառման հետ: Կասկածներն ընկնում են Ռուսաստանի վրա, եւ այժմ ԱՄՆ-ն հավանաբար փորձում է համոզել Կուբային ցույց տալ իրական մեղավորին:
Եթե իրոք պարզվի, որ Ռուսաստանը մասնակից է այդ աղմկոտ գործին, ավելի կոշտ պատժամիջոցներ կհետեւեն:
Ռուսաստանում վիճակն առանց այդ էլ անկայուն է: Վերջին մի քանի օրերին սնանկացել են երկու խոշոր բանկեր՝ Օտկրիտիեն եւ Բինբանկը, ինչպես նաեւ Վիմ ավիա խոշոր ավիափոխադրողը: Տնտեսագետները չեն բացառում քաոսը տնտեսությունում կամ էլ սեփականության նոր վերաբաշխումը: Իսկ դա անկայունության ամենամեծ աղբյուրն է:
Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Ռուսաստանի իշխանություններին եւ խոսում կապերի ամրապնդման մասին: Փորձագետները, սակայն, նշում են, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլ նաեւ ցանկացած երկրում անձանց դեմ, որոնց ԱՄՆ-ն կմեղադրի Ռուսաստանի հետ համատեղ անօրինական գործարքների մեջ:

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)
Ամենադիտված