Հայերեն


«Պլաստիկ շտկումներով աղջիկները չեն կարող մասնակցել». Արիստակեսյանը «Միսս Հայաստան» նոր մրցույթ կհայտարարի

Հասարակություն

Tert.am / «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Այս մասին նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Արիստակեսյանը հայտնեց, որ իրենք «Միսս Հայաստան» նոր մրցույթ կամ ընդունելություն կհայտարարեն։

Նրա նշեց, որ չի ցանկանում խոսել Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Արմենիա» մրցույթի որակի մասին, միաժամանակ ընդգծեց մի շարք չափանիշներ` ակնարկելով, որ կազմակերպված մրցույթը չի համապատասխանել դրանց:

«Ասել, որ մենք կարող ենք կազմակերպել մրցույթ, առանց չափորոշիչների, մեղմ ասած, անհասկանալի է։ Մրցույթն ունի հստակ չափորոշիչներ։ Եթե խոսքը համաչափության մասին է, առաջին չափորոշիչը 90/60/90–ն է։ Տարիքից ելնելով` չափորոշիչները կարող են փոփոխվել, քանի որ, օրինակ, 17 տարեկան աղջիկը լրիվ ձևավորված չէ, նրա դեպքում կարող է լինել 85, 87 և այլն։ Հասակը պետք է լինի 1.70, մոդելային մրցույթների ժամանակ` 1.72։ Ասել, որ մենք կարող ենք գեղեցկուհի ընտրել 1.65–ից բարձր, այդպիսի բան չկա։ Հայեցի գեղեցկությունից խոսելը տարօրինակ է։ Դա չափորոշիչ չէ։ Մրցույթի կանոնների մեջ մտնում է նաև, որ լողազգեստները պետք է լինեն միատեսակ, զգեստները` միատեսակ և միատոն։ Կոշիկը պետք է լինի 7 սմ–ից ոչ ավելի։ Այս չափանիշները ես չեմ հնարել»,– ասաց Արիստակեսյանը։

Անդրադառնալով պլաստիկ վիրահատությունների թույլտվությունը` նա նշեց, որ «Միսս Տիեզերքը» միակ մրցույթն է, որտեղ թույլատրվում են պլաստիկ վիրահատություններով աղջիկների մասնակցությունը։ «Միսս աշխարհում» այդպիսի բան չկա։ Միջազգային մրցույթները հենվում են բնականության վրա։

Ինչ վերաբերում է Գոհար Հարությունյանի խոսքերին, որ իրենք ուզում են ընտրել գեղեցկուհու, որը նաև ինտելեկտուալ կլինի` Արիստակեսյանն ասաց. «Սա ինտելեկտուալ մրցույթ չէ, սա գեղեցկության մրցույթ է»։


Արիստակեսյանը պնդում է, որ 2012–ին սկանդալային դարձած «Միսս Հայաստան» մրցույթն ինքը չի կազմակերպել։ «Մրցույթը կազմակերպել է Հայկական երկրորդ հեռուստաալիքը, քանի որ 10 տարի է` ես այլ տեղում եմ պաշտոնավորում»,– ասաց նա։ Անդրադառնալով իր մասին հրապարակումներին և մրցույթի` հեղինակազրկված լինելուն` նա նշեց, որ «Միսս Հայաստան» ազգային գործակալությունը հիմնադրվել է 2000 թվականին, 2001 թվականին կայացել է առաջին մրցույթը։ 2001, 2003, 2005, 2007 թվականներին մրցույթները կազմակերպվել են իր կողմից, իրենց հիմնական գործընկերը եղել է «Միսս Եվրոպան», որտեղ հաղթող աղջիկները հաջողություններ են ունեցել` Լուսինե Թովմասյանը ճանաչվել է «Վիցե Միսս Եվրոպա» , Իրինա Թովմասյանը` 6–րդ տեղում է եղել, Մարինա Վարդանյանը եղել է լավագույն 12–ի մեջ։

Ինչ վերաբերում է «Միսս աշխարհին»` Արիստակեսյանը նշեց, որ իրենք ունեցել են պայմանավորվածություններ, սակայն չեն մասնակցել` խոչընդոտների պատճառով։ Արիստակեսյանի փաստաբան Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենք պայքարում են, որպեսզի սեպտեմբերի 24–ին Գոհար Հարությունյանի կողմից անցկացված «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողը չհամարվի «Միսս Հայաստան», իսկ «Միսս Աշխարհ» մրցույթին կարող է մասնակցել տվյալ երկրի ազգային մրցությի հաղթողը։

Սեպտեմբերի 24–ին կայացած «Միսս Արմենիա» մրցույթից հետո Գոհար Հարությունյանի դեմ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ «Գոհար Հարությունյանին դատական կարգով արգելվեց «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքանիշի ցանկացած ձևով օգտագործումը։ Այդ մասով մեզ այլ բան չէր մնում, քան հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիներին, որպեսզի Գոհար Հարությունյանի և «Միսս Արմենիա» հիմնադրամի գործողություններին տրվի քրեաիրավագիտական գնահատական։ Քրեական օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չարամտորեն, դիտավորությամբ չկատարելը պետք է հանգեցինի քրեական պատասխանատվության։ Մեր հայցադիմումը, որը քննվում է, վերաբերում է նրան, որ Գոհար Հարությունյանի` խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակում կատարելուն, ինչպես նաև` դատական ակտն ամբողջությամբ մամուլի միջոցով իր հաշվին հրապարակելուն պարտավորեցնելուն։ Քանի որ մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված օրենսդրությունը նախատեսում է հնարավոր վնասի վերաբերյալ հայց հարուցել, չենք բացառում, որ կլրացնենք մեր հայցադիմումը և կպահանջենք նաև վնասի փոխհատուցում»,– ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը։

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված