Հայերեն


Մարմնի ո՞ր հատվածներին են դաջվածքներ անում աղջիկները և ինչու

Life
Մարմնի ո՞ր հատվածների վրա են կանայք դաջվածքներ անում, և ինչ են դրանք խորհրդանշում
 

Դաջվածքները` որպես նկարներ, իրենց բնույթով չեն բաժանվում արական և իգական դաջվածքների: Դրանց միջև տարբերությունն այն է, որ կանայք դաջվածքներ անում են զուտ էսթետիկայից ելնելով, իսկ տղամարդիկ դաջվածքներ անում են դրանց հիմքում ընկած իմաստն արտահայտելու համար: Բացի այդ, կանացի դաջվածքն ավելի քիչ ագրեսիա է պարունակում և համարվում է գեղեցկության մասնիկ:

Ինչո՞ւ և մարմնի ո՞ր հատվածների վրա են կանայք դաջվածքներ անում: Դաջվածքն, առաջին հերթին, ինքնարտահայտման ձև է: Այն նաև սոցիալական կարգավիճակի, բարդույթների հաղթահարման և շրջապատից առանձնանալու որոշակի իմաստ է կրում: Դաջվածքի շնորհիվ թաքցվում են սպիները, մաշկի անհարթությունները և ի ծնե ունեցած մեծ նշանները: Կանայք հիմնականում դաջվածք անում են ուսին, կոճերին, մեջքին, թիակին, ազդրին, գոտկատեղին, դաստակին, փորին, կրծքին և հետույքին:

Դաջվածքների նշանակությունը: Դաջվածքների նշանակությունը կախված է պատկերված նկարներից: Հնում հենց դաջվածքով էին կարողանում անծանոթ մարդիկ միմյանց մասին կարծիք կազմել: Այժմ, երբ մարդու մարմինը ծածկված է հագուստով, դաջվածքն ունի միստիկ նշանակություն` հանդես գալով՝ որպես թալիսման:

Կենդանիներ, թռչուններ և միջատներ պատկերող դաջվածքները խորհրդանշում են մարդու վերադարձը կենդանական բնություն` խորհրդանշելով իմաստնությունը, ինտուիցիան, խորամանկությունը, ուժը, հավատարմությունը և համարձակությունը:

Ամենատարածված դաջվածքները: Գայլ (տոկունություն, միայնություն, ագրեսիա), Կատվազգի առյուծներ (առյուծ, վագր, ընձառյուծ-ուժ, փափկություն, անկախություն, իշխանություն, զգայունակություն), շուն և ձի (հավատարմություն, օգնություն, ազնվություն), արջ(ուժ, ծուլություն, պաշտպանություն և դաժանություն), արծիվ (հպարտություն և հոգու վեհություն), բու (իմաստություն), թիթեռնիկ (կենսակերպ թեթևություն, գեղեցկություն), սարդ (իմաստություն և դաժանություն), կարիճ (պաշտպանություն, խորհրդավորություն, սեքսուալություն և վճռականություն), կատու (արագաշարժություն, կանխատեսում, ազատություն, ուժերի վերականգնում):

Բուսական զարդանախշեր: Բուսական զարդանախշերը կանանց դաջվածքների հիմնական թեման են: Ծաղկային սիմվոլները խորհրդանշում են կանացիությունը և գեղեցկությունը, իսկ ծառերինը` իմաստություն և կայունություն: Ամենահին դաջվածքներից է վարդը, որը, ինչպես և ջրաշուշանը, սիրո խորհրդանիշն են: Կարմիր վարդը խորհրդանշում է կիրքը, իսկ սպիտակ վարդը կամ շուշանը՝ մաքրություն:

Կրոնական սիմվոլիկա (խաչ, սրբապատկերներ): Կրոնական սիմվոլիկան դաջվածքների անբաժան մասն է: Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին բացասաբար է վերաբերվում հավատքի նման դրսևորմանը, այս սիմվոլները խորհրդանշում են Աստծո հետ կապը:

Էթնիկա: Էթնիկական դաջվածքների մեջ հատկապես հայտնի են ճապոնական, աֆրիկյան, հնդկական և կելտական մոտիվները, դրանք հաղորդում են այն մասին, որ իրենց տիրուհին հետաքրքրված է համապատասխան երկրի մշակույթով: Այս դաջվածքները համարվում են նորաձև, իսկ լավ վարպետը դաջվածք անելուց առաջ խնդրում է նրա տիրուհուն՝ լավ մտածել: Չէ՞ որ տվյալ պահին նորաձև համարվող նկարը կարող է նորաձևությունից ետ մնալ կամ շուտ ձանձրացնել:

Սիմվոլիկա: Գոյություն ունեն նաև ստանդարտ տատու-սիմվոլներ: Պայտ (հաջողություն), կայծակ (իշխանություն, աստվածների ցասում), սիրտ (սեր), գանգ (խորհրդանշում է մահը և, միևնույն ժամանակ, պաշտպանում է մահից), արև (բարեկեցություն, զարգացում և ազնվություն), բոց (վերափոխում, մաքրում), երեխաներ (անկեղծություն և կենսուրախություն):

Տատու-մակագրություն: Դաջվածքների մեջ կա յուրահատուկ ուղղություն` տարբեր տեսակի մակագրություններ, օրինակ` հիերոգլիֆներ: Ամենատարածված տեսակն է սիրած մարդու, վայրի կամ որևէ կարգախոսի մակագրության տեսքով դաջվածքը:

Ամեն դեպքում, եթե որոշել եք դաջվածք անել, հիշեք, որ այն անդառնալի է, և կարելի է դաջվածքը մաշկի մակերեսից հեռացնել միայն վիրահատական միջամտությամբ: Որի հետևանքները սպիները կարող են ամբողջ կյանքում մնալ: Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ ենք տալիս սկզբում փորձել ժամանակավոր դաջվածք հինայի տեսքով, որից հետո որոշեք՝ արդյո՞ք արժե ողջ կյանքի համար մարմնին կրել այդ դաջվածքը:

 

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք
Ամենադիտված