Հայերեն


Վարչապետի «շան լափը» դուր չի եկել դաշնակներին․ «ՉԻ»

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

Ռուսերեն մի լավ բառ կա` обструкция։ Իմաստով հայերեն նշանակում է «շան լափ»։ Մոտավորապես այսպիսի օբստրուկցիայի ենթարկեց վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի եւ մշակույթի նախարարներ Արծվիկ Մինասյանին եւ Հասմիկ Պողոսյանին։

Ինչպես եւ սպասվում էր, վարչապետի «շան լափը» դուր չէր եկել դաշնակներին։ Նույնիսկ, կարելի է ասել, զայրացրել էր։ Այն աստիճան, որ երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Արծվիկ Մինասյանի հասցեին արված վարչապետական դիտողությունները շոու համարեց. բա այդպես չի կարելի, խոսելու ոճը պետք է փոխի եւ այլն։

Բայց ավելի հետաքրքիր էր Արմեն Ռուստամյանի մյուս խոսքը։ Հարցնում են, որ մի կողմից Կարեն Կարապետյանին գործելու ազատություն են տվել, մյուս կողմից կա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրն ու համաձայնագիրը, հիմա ո՞նց պիտի լինի։ Արմեն Ռուստամյանն էլ պատասխանեց, թե կա հուշագիր, իրենք դրա համաձայն ունեն երեք պորտֆել։ Իսկ վարչապետին տրված ազատության վերաբերյալ նշեց. «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է։ Ազատությունը սանձարձակություն չի։ Այն ենթադրում է տեղավորվել բոլոր այն համաձայնությունների մեջ, որոնք արդեն ձեռք են բերված»։

Այլ խոսքերով, Արմեն Ռուստամյանը ասում է, որ իրենց չի հետաքրքրում Կարեն Կարապետյանին տրված քարտ-բլանշը, ու վարչապետը պետք է համակերպվի կոալիցիոն համաձայնագրով ստացած երեք նախարարական պորտֆելների հետ։ Այսինքն, այդ համաձայնագիրը յուրօրինակ «նարուշիլովկա» է, որն ամեն տեղ անցնում է։ Լավ նախարարներ կլինեն, վատը կլինեն, «նարուշիլովկան» իր գործն անում է։ Դրա վառ վկայությունն էլ հենց Արմեն Ռուստամյանի «մուննաթն» էր վարչապետի վրա։ Այս դեպքում Ռուստամյանի զայրույթը կապված էր ոչ թե նրա հետ, որ վարչապետը նախարարին դիտողություն է արել, այլ որ` դիտողություն է արել կուսակցական ընկերոջը` ում վրա ուզում ես մատ թափ տու, բայց մեր դաշնակ ընկերոջ խաթրին չկպնես։

Այստեղ լուրջ հակասություն կա։ Կարեն Կարապետյանը, որքան հասկացանք, ՀՀԿ-ի վարչապետը չէ։ Նա նշանակվել է ոչ կոալիցիոն համաձայնագրերի շրջանակներում։ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը ձեռք է բերվել Հովիկ Աբրահամյանի օրոք, կարելի է ասել` նաեւ վերջինիս համաձայնությամբ։ Ի դեպ, նշենք, որ իր պաշտոնավարման տարիներին Հովիկ Աբրահամյանն էլ է կառավարության նիստերի ժամանակ զայրացել, դիտողություններ արել այս կամ այն պաշտոնյային, բայց դրանց առթիվ ՀՅԴ-ն երբեւիցե որեւէ արձագանք չի տվել, չի ասել, որ դրանք շոուներ են։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Ինչեւէ, հիմա նոր վարչապետ է նշանակվել։ Ենթադրաբար, Կարեն Կարապետյանն ունի իր ծրագրերը, ցանկանում է իր թիմը ձեւավորել։ Սա բոլորովին այլ կառավարություն է։ Ու տրամաբանությունը հուշում է, ՀՅԴ-ն այս դեպքում կամ պետք է ետ կանչեր իր նախարարներին, կամ հանդիպեր վարչապետի հետ, մի հատ ճշտեին, ցանկանո՞ւմ է Կարեն Կարապետյանը աշխատել երեք դաշնակ նախարարների հետ, տեսնո՞ւմ է վերջիններիս իր թիմում։ Եթե այո, ապա ՀՅԴ-ն ճիշտ կաներ մի հատ նոր կոալիցիոն հուշագիր, կամ նման մի բան ստորագրեր, ու այս դեպքում` Կարեն Կարապետյանի հետ, որտեղ կընդգծվեր, թե ինչպես են շարունակելու իրենց համագործակցությունը։

Թե չէ նոնսենս է. այդ երեք դաշնակ նախարարները նոր կառավարությունում օտարածին մարմիններ են ընկալվելու, անկախ պետության պես մի բան, որոնց Կարեն Կարապետյանը ստիպված պետք է լինի հանդուրժել։ Վստահ ենք, որ նոր վարչապետը ցանկանում է նաեւ այս երեք նախարարներից ազատվել, ու դրա համար է Ռուստամյանն ասում, որ քեզ ազատություն տվել են, բայց այդ ազատության սահմանը ավարտվում է ՀՅԴ-ի մատույցներում։

Այնպես որ, Կարեն Կարապետյանն առայժմ ստիպված է սահմանափակվել բարձրաստիճան պաշտոնյաների քավոր, եղբայր, սանիկներից կառավարությունը մաքրելով ու համակերպվել այս անհասկանալի վիճակի հետ։

ՃԻՏԻՆ ԲԵՌԸ

Օրինակ, երեկ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մի հետաքրքիր դիտարկում արեց. նա դրական էր գնահատել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու փաստը, քանի որ նոր վարչապետի «ձեռքերը եւ ոտքերը» կապված չեն, ու նա կարող է սկսել ինչ-որ քայլեր կազմակերպել. «Այս առումով, կարծում եմ, վատ ընտրություն տեղի չի ունեցել, լավ ընտրություն է եղել, որը հույս է ներշնչում, որ կարող են բարեփոխումներ սկսել։ Մեզ պետք էր մի մարդ, որը ծանրաբեռնված չէ անցյալի բեռով, եւ կարծում եմ, որ լավ ընտրություն է տեղի ունեցել», ասել էր նա։

Կապրենք` կտեսնենք, թե որքանով է ճիշտ ընտրություն կատարվել, բայց խնդիրն էլ հենց այն է, որ Կարեն Կարապետյանն արդեն իսկ ծանրաբեռնված է անցյալի բեռով եւ այդ բեռը կոչվում է կոալիցիոն հուշագիր, ու այդ բեռը ինքը պետք է տանի։

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված