Հայերեն


ԶԼՄ-ների կեղտոտ խաղը․ ինչո՞ւ են թիրախավորում «Ծառուկյան» դաշինքին

Քաղաքականություն

Սևակ ԱՍԼԱՆՅԱՆ

Հայաստանի թիվ մեկ քաղաքական թեման այս օրերին ապագա վարչապետի հարցն է։ Այլ հարց է, թե իսկապես դա թիվ մեկ թեման է, թե պարզապես այդպիսին է դարձել մեր լրատվականների համառ ջանքերի շնորհիվ, բայց փաստ է այն, որ այսօր բոլոր լրատվականներում ամենաշատը արծարծվում է հենց այս հարցը։
Եվ, չգիտես ինչու, ամեն անգամ այս հարցը շրջանառելիս, լրատվականների կողմից թիրախավորվում են հենց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, որոնց մշտապես, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով, հարցնում են կամ ապագա վարչապետի, կամ ներկայիս Կառավարության գործունեության մասին։
Իհարկե պատգամավորը պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած ոլորտում հարցերին պատասխանել։ Եվ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները հենց դա էլ անում են։ Լինելով ժողովրդի կողմից ընտրված գործիչներ՝ նրանք մշտական հանդիպումների հետ են իրենց ընտրողների հետ, մշտապես դիտարկում են նրանց կենսակերպն ու դրանցում եղած լավ կամ վատ փոփոխությունները։ Բնականաբար, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը տեսնում է, որ իր ընտրողների շրջանում չկան դեպի լավը գնացող էական և առանցքային փոփոխություններ, նրանց կյանքում չեն եղել դրական տեղաշարժեր, ապա նա պետք է ասի, որ Կառավարության գործունեությունը չի ապահովում դրական տեղաշարժեր ՀՀ քաղաքացու կյանքում, պետք է եզրակացնի, որ գոհ չէ Կառավարության գործունեությունից և պետք է նաև բարձրաձայն հայտարարի այդ մասին։
Հասկանալի է, որ այս մասին պետք է ասի ոչ թե մեկ պատգամավոր, այլ բոլոր այն պատգամավորները, ում թիրախավորված նույն հարցով դիմում են լրատվամիջոցները։ Հետաքրքիրը, սակայն, այն է, որ նույն հարցով «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորների դիմելուց հետո այսօր նույն այդ լրատվամիջոցները գրել էին, որ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորները իբր սկսել են ուղղորդված քննադատել Կառավարությանը։
Այնինչ «Ծառուկյան» դաշինքը պարզապես, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, հստակ պատասխանատվություն է կրում իր ընտրողի առաջ, և եթե նրա ընտրողը դժգոհ է Կառավարությունից, ուրեմն դաշինքի պատգամավորները բոլորը պետք է բարձրաձայնեն այդ մասին։ Ինչ վերաբերում է ապագա վարչապետի հարցին, ապա դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 11-ին հստակ հայտատարել էր, որ ապագա վարչապետի հարցը սահմանադրորեն ամբողջությամբ գտնվում է ՀՀԿ-ի տիրույթում և դաշինքը այդ առումով անելիք չունի։
Այսքանից հետո մեծ հարց է, թե ինչո՞ւ զլմն-երը այս հարցով ՀՀԿ-ի պատգամավորներին թմբկահարելու փոխարեն մշտապես դիմում են հենց «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորներին, այն դեպքում երբ ապագա վարչապետի հարցը բացառապես ՀՀԿ-ի տիրությում է, և նրա գործն է։ Գուցե նպատակը այն է, որ ապագա վարչապետի հանելուկի մեջ, որն արդեն ամիսներ շարունակ ալեկոծում է հայակական լրատվական և քաղաքական դաշտը, փորձում են ներքաշել նաև «Ծառուկյան» դաշինքին, այն դեպքում, երբ դաշինքը որևէ անելիք չունի այդ հարցում և այդ մասին հայտարարել է ամենաբարձր մակարդակով։
«Ծառուկյան» դաշինքը մշտապես կապի մեջ է իր ընտրողի հետ և պատասխանատու է նրա առաջ ստանձնած պարտավորությունների մասով։ Եվ եթե ընտրողը դժգոհ է իր կյանքից, ապա «Ծառուկյան» դաշինքը պետք է դա բարձրաձայնի։ Իսկ ապագա վարչապետի հարցը բոլորովին այլ տեղում է լուծվելու, և ներքաշել այդ ամենի մեջ «Ծառուկյան» դաշինքին՝ առնվազն կոռեկտ չէ։ Այս առումով զլմ-ները շատ կեղտոտ խաղ են խաղում՝ դաշինքին փորձելով ներքաշել ներիշխանական ինտրիգների մեջ։ Այնինչ «Ծառուկյան» դաշինքն ունի իր ուրույն ծրագիրը և անշեղորեն շարժվում է իր քաղաքական ուղով։

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված