Հայերեն


Որտեղ է «թաղված շան գլուխը». հաջորդ վարչապետին առաջադրելու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀԿ-ին

Քաղաքականություն

Նինա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվականներում ակտիվ շրջանառության մեջ են դրվել ներկայիս վարչապետի գործունեությանը վերաբերող տարատեսակ կարծիքներ: Հատկանշական է, որ հենց նույն իշխանական լրատվականները, վարչապետի գործունեության մասին կարծիքներ կորզելու նպատակով, ուղղորդված կերպով, հարցադրումներ են անում հատկապես «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող պատգամավորներին:
Հասկանալի է, որ այս կերպ փորձ է արվում հանրությանը մատուցել այն կարծիքը, որ գործող վարչապետի գործունեությունը չի գոհացնում ոչ ոքի, և դա հրամցնել հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջոցով:
Եվ այստեղ է, որ առաջ է գալիս մի մեծ հարցական: Թե ով է լինելու հաջորդ վարչապետը, դա ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ իրավունքը բացառապես պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանզի հենց այս կուսակցությունը պետք է որոշի՝ որքանով է արդյունավետ ներկայիս կառավարության գործունեությունը:
Եվ ուրեմն, տվյալ հարցադրումները ոչ միայն շինծու են, այլև աննպատակ, քանզի այլ խմբակցությունների և, այդ թվում, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կարծիքները ոչ մի կերպ չեն կարող հակասել վերը նշվածին:
Տվյալ մոտեցման քաղաքական նկատառումները մի կողմ դնելով՝ ներկայացնենք «Ծառուկյան» խմբակցության և առհասարակ պատգամավորի բուն գործառույթը, այն է՝ հանրության ձայնը, հանրության շահը երկրի առաջին ամբիոնից բարձրաձայնել ու դրանց լուծումներ գտնելն է: Դաշինքի պատգամավորների, հատկապես Նապոլեոն Ազիզյանի խոսքերը, որ նա գոհ չէ կառավարության աշխատանքից, պետք չէ ներկայացնել, որպես սեփական խոսքին հակասական տեսակետ, քանի որ նախորդ հարցազրույցի ժամանակ, պատասխանը այլ կերպ է հնչել: Ազիզյանի խոսքն անալիզի ենթարկելով՝ մի պարզ միտք է առաջ գալիս, որ որպես մարդ, նա Կարեն Կարապետյանին դրական է գնահատում, սակայն որպես կառավարության ղեկավար՝ գոհ չէ կառավարության մեկամյա գործունեությունից, որը բոլորովին այլ բան է նշանակում:
Ազիզյանի դիրքորոշումն, այդ առումով, լիովին տեղավորվում է «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշման մեջ: Եթե հայացք նետենք ոչ վաղ անցյալ և վերհիշենք խորհրդարանական ընտրությունները, ամեն ինչ իր տեղը կընկնի: «Ծառուկյան» դաշինքը առաջարկել էր երկրի զարգացումն ու առաջընթացն ապահովող 15 առաջնային կետեր, որոնց իրագործման դեպքում էր միայն դա հնարավոր: Հիմա, երբ բավական ժամանակ է անցել, և փաստացի կերպով այդ ծրագրային դրույթներից և ոչ մեկը չի իրագործվել, հանրության, և կոնկրետ դաշինքի, պատգամավորների ոչ դրական գնահատականը միանգամայն արդարացված է: Պատգամավորներն ընդամենը իրենց ընտրողի ձայնն են հասցրել ԱԺ ամբիոն կամ փոխանցել լրագրողներին, ովքեր հետաքրքրված են նրանց դիրքորոշմամբ, ուստի ավելի քան տրամաբանական է նրանց բացասական պատասխանները:
Ուստի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե քննադատում են կառավարության գործունեությունը, այլ ընդամենը բարձրաձայնում են ՀՀ քաղաքացիների ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, որը էական որևէ փոփոխություն չի կրել:
Ամեն ինչ ավելի քան հասկանալի է, մնում է հարցականը, թե որն է պատճառը հանրությանն այլ քաղաքական ուժի «բերանով» հասկացնել այս ամենը, և թե իրականում որտեղ է «թաղված շան գլուխը»:
Ինչ խոսք, բանական մարդիկ ունեն նաև այս հարցերի պատասխանները, բայց և այնպես զերծ են մնում նմանատիպ խմորումներին միջամտելուց:

Վթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված