Հայերեն


«Հայրն էլ պետք է մահանար, ինքն էլ, որ նոր հանգստանայի՞ն»․ Շարմազանովը՝ Խաչիկյանի ազատ արձակման մասին

Հասարակություն

Tert.am / Պետք չէ ՀՀ նախագահի ներման հրամանագրերը քաղաքականացնել, կուսակցականացնել`հատկապես, երբ Նախագահի հրամանագրերը չեն մեկնաբանվում: Նախագահն օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել Վազգեն Խաչիկյանին՝ ոչ թե կուսակցական պատկանելության համար։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի՝ ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրի բավարարմանը:

Նշենք, որ 2014-ից Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի այսօր ազատ արձակումն արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես այն մասով, թե երբ դատարանի վճռով կոռուպցիայի համար դատապարտված նախկին բարձրաստիճան պաշտոնյան սահմանված 12 տարի ժամկետով պատժի փոխարեն 3 տարին է կրում, ինչ ազդակ կարող է դառնալ սա հասարակության և հենց պաշտոնյաների համար` կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:

«Վազգեն Խաչիկյանը, որը 5 տարի նստած է եղել, ներման դիմում է գրել։ Նշել է ընտանեկան վիճակը՝ ծնողների հետ կապված ուներ ընտանեկան լուրջ պրոբլեմներ. հայրն էլ, մայրն էլ քաղցկեղով հիվանդ էին, մայրն այս ընթացքում քաղցկեղից մահացել է։ Նա նաև զղջացել է իր արարքի համար, ներման խնդրագիրը գրել է, պարոն Նախագահն էլ օրենքով սահմանված կարգով ներում է շնորհել»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ Խաչիկյանը 3 տարի չէ իր պատիժը կրել, այլ 5 ( նկատի ունի, որ դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը հանվում է ազատազրկման պատժաչափից–խմբ.)։

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։

Վազգեն Խաչիկյանին և Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցների մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ վերջիններս 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների թոշակները։

Ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 միլիոն ՀՀ դրամ գումար:

Ի պատասխան հարցի, թե ամեն դեպքում, հիմնական շեշտադրումն այն է, որ Խաչիկյանի կոռուպցիոն սկանդալը շատ «տգեղ մեղադրանքների» էր վերաբերում, և ինքն էլ դատարանի վճռով դատապարտված է, այսինքն՝ չկա անգամ անմեղության կանխավարկած, իսկ նա էլ ընդդիմության ներկայացուցիչ չէ, որ հնարավոր լիներ խոսել քաղաքական մեղադրանքների մասին, ՀՀԿ խոսնակն ասաց. «Խաչիկյանին որևէ մեկը չի արդարացնում կամ ռեաբիլիտացնում, Վազգեն Խաչիկյանը մարդ է, որը սխալվել է, նրան ներում է շնորհվել և Խաչիկյանն ինքը, կրկնում եմ, այնպես չէ, որ իր ազատազրկումը չի կրել: Ի վերջո, մարդիկ ինչո՞ւ են նստում. նստում են, որ ուղղվեն: Բացի դրանից` մի քիչ քրիստոնյա եղեք, այդ ի՞նչ ասելու բան է՝ հայրն էլ պետք է մահանար, ինքն էլ, որ նոր հանգստանայի՞ն... Մի քիչ քրիստոնյա եղեք, մարդ, որ գաղութից դուրս է եկել, ասեք՝ աչքդ լույս լինի, շնորհավորում ենք: Եվ այդ ո՞վ սխալական չէ, հիմա մեծ-մեծ կարող է խոսեն, թող իրենց հայելու մեջ նայեն: Իրենք սրբե՞ր են: Եվ հայտնի խոսք կա՝ թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ: Եվ թող որևէ մեկն իր վրա դատավորի ֆունկցիա չվերցնի»:

Որպես ամփոփում` ՀՀԿ խոսնակն ասաց. «Խաչիկյանը կլինի, Պողոսյանը, թե Պետրոսյանը, եթե մարդ գաղութից դուրս է գալիս, պետք է ասել՝ շնորհավոր»:

Հարցին էլ, թե Խաչիկյանը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ ըստ կուսակցության կանոնադրության՝ ՔԿՀ-ում լինելու ժամանակ կուսակցական տոմսը սառեցվում է։

«Ինքն իմ ընկերն է, հարց կա՞, Վազգեն Խաչիկյանն իմ ընկերն է եղել ինչպես այն ժամանակ, այնպես էլ գաղութում, և այնպես էլ՝ դուրս գալուց հետո: Իրեն էլ շնորհավորում եմ։ Եվ մի կապեք մարդկային հարաբերությունները քաղաքական հարաբերությունների հետ»,–ասաց Շարմազանովը:
Հարցին էլ, թե եթե Խաչիկյանը ցանկություն հայտնի վերադառնալ կուսակցություն, կընդունե՞ն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել:

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված