Հայերեն


Աբրահամյանի անակնկալը Կարապետյանին

Տնտեսություն

Lragir.am-ը գրում է․

Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացելով սեպտեմբերի 19-ին մեկնարկած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը, հայտարարել է, թե այն մեր տնտեսության զորահանդեսն է:
Պատկերավոր է իհարկե, առավել եւս, որ տնտեսական ցուցահանդեսը խորքային առումով ռազմական զորահանդեսից էլ կարեւոր է, քանի որ խոշոր հաշվով միայն տնտեսապես կարողունակ պետությունը կարող է լինել նաեւ պաշտպանունակ:
Այդ ընթացքում, երբ Արծվիկ Մինասյանը կտրում էր մեր տնտեսության «զորահանդեսի» կարմիր ժապավենը, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչները շարունակում էին բողոքը խաղողի մթերման չվճարված փողի համար, փակելով Երեւան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհը:
Աղավնաձորցիներն արդեն տեւական ժամանակ է փակել են դպրոցն ու մանկապարտեզը, գործադուլ են անում, պահանջելով խաղողի մթերման համար ամիսներով չվճարվող փողը:
Մի տեղ տնտեսության «զորահանդես» է, մեկ այլ տեղ տնտեսության թշվառություն: Ընդ որում, եթե «զորահանդեսը» երեք օր է տեւելու, թշվառության դրսեւորումը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Աղավնաձորցիների խաղողը մթերել է Վեդի Ալկո ընկերությունը, կուտակել հսկայական պարտք, եւ ներկայում ընկերությունը խոստովանում է, որ ունի պարտքը մարելու ֆինանսական խնդիր եւ ակնկալում է կառավարության աջակցությունը: Առավել եւս, որ խաղողի զգալի մասը մթերվել է հենց կառավարության հորդորով կամ խնդրանքով՝ որպեսզի գյուղացին կարողանար իրացնել բերքը: Բայց, քանի որ վերամշակողը չի կարողանում իրացնել ապրանքը, քանի որ հիմնական ռուսական շուկայում ճգնաժամ է, առաջանում է ֆինանսական խնդիր:
Պետք է ենթադրել, որ ընկերությունը չէր մթերի այդքան խաղող, եթե չլիներ կառավարության հորդորը կամ խնդրանքը: Կառավարություն ասածը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը պաշտոնից հեռանալուց հետո մեկնել է Դուբայ: Այնտեղ ըստ երեւույթին հարմարավետ է, իսկ այստեղ աղավնաձորցիները արդեն մի քանի շաբաթ բողոքում են, բայց ապարդյուն:
Խնդիրը մնալու է նոր կառավարության վրա: Ընդ որում, ակնհայտ է, որ այն միայն աղավնաձորցիներինը չէ: Այն համակարգային է: Աղավնաձորցիների պարտքը գուցե հնարավոր է փակել ինչ որ կերպ: Բայց խնդիրը մնալու է չլուծված եւ պարբերաբար կանգնելու է գյուղացու եւ վերամշակողների առաջ:
Եթե վերամշակողը մթերի այնքան, որքան իրացման ներուժն է, ապա դա կնշանակի, որ գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը կարող է մնալ չիրացված, հատկապես, եթե տարին բերքառատ է: Եթե մթերողը մթերի ավելին, քան իրացման հեռանկարը, ապա դա նշանակում է, որ հետո առաջանալու է պարտքային ճգնաժամ:
Ինչպիսի՞ համակարգային լուծում կառաջարկի նոր կառավարությունը: Օրինակ, Կարեն Կարապետյանն էլ Հովիկ Աբրահամյանի նման կհորդորի՞ վերամշակողներին «մի բան անել, մթերել», որպեսզի գյուղացին չդժգոհի:
Փաստացի, այդ մոտեցումը քայքայել է Հայաստանի գյուղատնտեսական համակարգը, որի միակ ձեռքբերումը եղել է բարենպաստ եղանակային պայմանը, ինչի շնորհիվ կառավարությունը խոսել է իբրեւ թե գյուղատնտեսության աճի մասին: Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրականում աճել է լոկ ոլորտի ֆինանսական ճգնաժամը:
Աճել էր ընդհուպ այն աստիճան, որ վարչապետ խնամուն օգնության կարգով լայնածավալ մթերում իրականացնող Գագիկ Ծառուկյանն անգամ չդիմացավ եւ մթերում ակնկալող գյուղացիների հետ հանդիպմանն արեց հայտնի արտահայտությունը՝ «ես հո ք…ը չեմ ընկել ձեր ձեռքը»:
Հայաստանի գյուղատնտեսության մեջ եղանակն արել է իրենից հասանելիքը, իսկ կառավարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունն իրենց գործը փաստացի տապալել են, ինչի վկայությունը պարբերաբար մթերման փող պահանջող գյուղացիական համայնքներն են:
Հազիվ թե այլ արդյունք լիներ այն դեպքում, երբ երկրի վարչապետն ու գյուղնախարարն այդ ոլորտում կոնկրետ բիզնես շահ հետապնդող անձինք են, վերամշակող ձեռնարկության դե ֆակտո փայատերեր: Այդպիսին էր Հովիկ Աբրահամյան-Սերգո Կարապետյան տանդեմը:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության վերջին օրերին աքի ընկավ մի կարեւոր հայտարարությամբ, ասելով, որ գուցե պետք է մտածել այն մասին, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներով հատկացվող փոխհատուցումների համար պատասխան տա ոչ թե բյուջեն, այլ այն մարդիկ, որոնց սխալ որոշումների պատճառով էլ կայացվում են հազարավոր եվրոների փոխհատուցման տասնյակ վճիռները:
Այդ մոտեցումը պետք է կիրառել նաեւ գյուղոլորտում, որպեսզի մթերումների եւ դրանց դիմաց վճարումների ճգնաժամի համար պատասխան տան մարդիկ, որոնց պատճառով ստեղծվել է այդ վիճակն, ու կատարվել են տնտեսապես չտրամաբանված մթերումները, երբ մթերողն էլ պարզապես չի մերժել վարչապետին, քանի որ այդպիսին է Հայաստանի իշխող համակարգը:
Դա իհարկե կարճաժամկետ լուծման մասով, իսկ երկարաժամկետ առումով ակնհայտ է, որ Հայաստանում հասունացել է գյուղատնտեսական ռեֆորմի անհրաժեշտությունը, եւ դա նոր վարչապետի բազմաթիվ խորքային մարտահրավերներից մեկն է:
Այլապես, էկոնոմիկայի նախարարը կբացի տնտեսության զորահանդեսը, որից հետո տնտեսությամբ հարկ կլինի զբաղվել առողջապահության նախարարին

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Ամենադիտված