Հայերեն


Եվրամիության կողմնակիցների թիվը կտրուկ աճել է. հարցում

Հասարակություն

Հայաստանի բնակչության մեծ մասը կողմնակից է Եվրամիությանը, դեմ է ԵՏՄ անդամակցությանը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Դեպի Հյուսիս, թե Արևմուտք. դիրքորոշումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ միասին, այս տարվա մայիսին, Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում՝ Երևանում: Հարցվածները 18 տարեկանից բարձր անձինք են եղել:
Այս հետազոտությունն իրականացվում է 2014 թվականից՝ ներկայացնելով հասարակության դիրքորշման փոփոխության դինամիկան: 2017 թվականի արդյունքներով՝ Եվրամիության կողմնակիցները կազմել են հարցվածների 33 տոկոսը: Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր ցանկացել են, որ Հայաստանն անդամակցի Եվրամիությանը: Իսկ ԵՏՄ անդամակցությանը կողմ են եղել 32 տոկոսը: Հարցվածների 12 տոկոսը երկու բլոկին էլ կողմ են արտահայտվել, իսկ 10 տոկոսը՝ ոչ մի կառույցի, 12 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 1 տոկոսն ընդհանրապես հրաժարվել է պատասխանից:
Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց հետազոտության դինամիկան վերջին երեք տարիների կտրվածքով: Ըստ նրա՝ ակնհայտ երևում է, որ 2014-2017 թվականներին Եվրամիության կողմնակիցների թիվը հստակ աճում է, իսկ ԵՏՄ կողմանկիցների թիվը՝ նվազում: Եթե 2014 թվականին ԵՏՄ կողմնակիցները կազմել են հարցվածների 38 տոկոսը, ապա արդեն 2017 թվականին՝ 32 տոկոսը:
Հետազոտության հեղինակները նաև դիտարկել են հարցը, թե ո՞րն է պատճառը, որ ԵՏՄ կողմնակիցների թիվը գնալով նվազում է: «Մեր կարծիքով, դա կապվում է ապրիլյան պատերազմի և դրանում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության հետ: Նկատի ունենք Արդբեջանին ՌԴ կողմից զինամթերքի մատակարարումը: Դա է փաստում այն, որ 2016 թվականին ԵՄ կողմնակիցների թիվը, ըստ հետոզոտության, կտրուկ աճել է: Մենք նկատել ենք, որ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքն ազդեցություն ունի ԵՏՄ-ին դեմ լինելու դիրքրոշման վրա», ասաց Սարգսյանը:
Գրեթե բոլոր մարզերում ԵՄ կողմնակիցների թիվն աճում է, բացառությամբ Լոռու ու Վայոց Ձորի մարզերի, որտեղ ԵՏՄ կողմնակիցներն ամենաշատն են: Իսկ Եվրամիության կողմնակիցների թիվը մեծ է Տավուշում ու Շիրակում:
Հետազոտությունը նաև հետաքրքիր պատկեր է բացահայտել: Պարզվում է, որ Եվրամիության կողմնակիցները հիմնականում 18-45 տարեկան անձինք են, մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիներ, բնակվում են հիմնականում քաղաքային բնակավայրերում: Երևանի բնակիչներն ամենաշատն են կողմ Եվրամիությանը: ԵՄ կողմնակիցները հիմնականում ամսական 150 հազար դրամից ավելի եկամուտ ունեցողներն են:
ԵՏՄ կողմնակիցները 45 տարեկանից բարձր մարդիկ են, հիմնականում արական սեռի ներկայացուցիներ, բնակվում են գյուղերում և ամսական մինչև 150 հազար դրամ եկամուտ ունեն:
Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ գյուղական բնակավայրերում ամենաշատն են ԵՏՄ-ին կողմ, որովհետև այնտեղից արտագնա աշխատանքերի են մեկնում Ռուսաստան:
Բարձր տարիքի մարդիկ են կողմնակից ԵՏՄ-ին, որովհետև նրանք այդ կառույցը համեմատում են ԽՍՀՄ-ի հետ և հույս ունեն, որ դրանով վերականգնվելու է անցյալը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսով՝ Եվրամիության կողմնակիցների ակնկալիքներն ավելի մեծ են, որ հենց Եվրամիությանն անդամակցելով՝ Հայաստանի պետական կառույցների աշխատանքն ավելի արդյունավետ կլինի: Նա նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, որ ոչ միայն ԵՄ կողմնակիցների թիվն ավելի մեծ է, այլ նաև թե որ գործոններով են պայմանավորված տարեցտարի նկատվող այս փոփոխությունները:

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված