Հայերեն


«Առաջին իսկ օրը․․․»․ վաղ ամուսնացած աղջիկների պատմություններ

Բաց մի թողեք

KISS.am / «Հինգ քույր էինք, հայր չունեինք, մենակ մերս էր, դպրոց մինչև չորրորդ դասարան եմ գնացել, մի տղա էլ ինձ էր սիրում, մի օր գնացել էինք կանաչի քաղելու դաշտից, ընկերոջ հետ եկան, քցին ինձ ավտոն, տարան ու տարան: Մի մատ էրեխա էի, ինչ էի հասկանում, բայց լավից վատից մնացի, էրեխեք ունեցանք: Դժվար էր, կեսուր ու մեծ տատ կար տունը, առաջին օրվանից շերեփը տվին ձեռս: Լավ բան չի էդքան շուտ ամուսնանալը, և ես մեծական խորհուրդ եմ տալիս, որ հիմա ջահելները էդքան շուտ հոգսի տակ թող չընկնեն, ջահելություն անեն, էդ պսակվելը հա էլ կա»,-պատմում է 71-ամյա Ամալյա տատը, ով ընտանիք է կազմել ընդամենը 16 տարեկանում:
Հայաստանում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ է ոչ միայն ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը, այլեւ ամուսնական տարիքում լինելը (18 տարեկան): Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։
Բայց հեռավոր շրջաններում շատ հաճախ կարելի է հանդիպել անչափահասների, ովքեր «ամուսնացած» են, հատկապես՝ այս վաղ ամուսնությունը նկատվում է աղջիկների մոտ:
2014 թ ՀՀ-ում գրանցվել է 18 912 ամուսնություն, քանի որ անչափահասների ամուսնությունը չի գրանցվում, հետևաբար չկա ոչ մի վիճակագրական տվյալ: Իհարկե, վաղ ամուսնության պատճառը մեկի մոտ սոցիալական վատ պայմաններն են, մյուսի մոտ` սերը, ոմանք էլ դա համարում եմ կյանքում լուրջ փոփոխություն կատարելու հնարավորություն:
Հոգեբան Աննա Բադալյանը նշում է, որ Երևանում ամուսնության տարիքային շեմը ավելի է բարձրացել, ինչը չէր ասի մարզերի մասին: «Անչափահասների ամուսնության դեպքում շատ ավելի խոցելի են աղջիկները, եթե տղաների համար դա առաջ գնալու, սեռապես զարգանալու գործընթաց է, ապա աղջիկների համար այդ ամենը կարող է շատ դրամատիկ լինել: Եթե հաշվի առնենք, որ երկուսն էլ անչափահաս են, այստեղ խոցելին աղջիկն է: Աղջնակը կանացի տեսակ է, նրա մոտ կարող է առաջանալ տագնապներ, վախեր ինքնահաստատման, ինքն իր ուժերի հանդեպ, մայրության հետ կապված: Չափահասությունից դուրս ցանկացած տարիք, եթե մարդը հոգեբանորեն հասուն է, այդ ժամանակ միայն կարելի է գնալ ամուսնության: Վաղ ամուսնության դեպքում, եթե ընտանիքում չկան մեծեր, որոնք նեցուկ կարող են լինել երիտասարդներին, աջակցել, ապա այս պարագայում այստեղ հիսուն-հիսուն տարբերակը կարող է լինել: Եթե իսկապես երիտասարդները ցանկանում են միմյանց, սեր կա, և եթե այդ սերը դժվարությունները կհաղթահարի, ապա ընտանիքը կկայանա, իսկ եթե ոչ, դժվարությունները կարող են քայքայել այն»:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանեկան օրենսդրությունը սահմանում է, որ անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուների համաձայնությունը. «Նաև ընտանեկան օրենսդրությունը տալիս է, որ անձը կարող է ամուսնանալ 16 տարեկանում, եթե առկա է ծնողների համաձայնությունը, և ամուսնացողներից մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Սակայն Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է տալիս սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի դեպքում: Այսպես՝ ՔՕ-ի 41 հոդվածի համաձայն՝ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողությունները 14 տարին լրացած անձի հետ, մասնավորապես՝ 16 տարին լրացած անձի հետ, այդ պարագայում սահմանվում է քրեական պատասխանատվություն, նախատեսվում է տուգանք կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում։ Ավելին՝ պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, երբ վաղ տարիքում ամուսնանալու պատճառով գյուղերում մարդիկ դատարանի առաջ են հայտնվում»:
Փաստաբանը նաև հավելեց, որ պրակտիկան ցույց է տալիս՝ այն անձինք, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում, իրենց ընտանեկան կյանքը երկար չի տևում: Նախորդ դարի վաղ ամուսնության տենդենցը գնալով անհետանում է Երևանում, իսկ հեռավոր մարզերում եւ գյուղերում այս ավանդույթը կարծես մարում է:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված