Հայերեն


Սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես խեղդել ու ջուրը գցել, իսկ նրա որդուն՝ բանտում ոչնչացնել

Հասարակություն

Երեկ դատարանում ցուցմունքներ տվեց ՀՀ Ազգային ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Նա առանձնապես խոշոր չափերի խարդախության և նույնչափ կաշառք տալու փորձին դրդելու վերաբերյալ գործով վկա է, իսկ նրա մայրը՝ տուժող:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ վկան հայտնեց, որ ընտանիքի անդամներից հետագայում իմացել է, որ 20 հազար դոլար են պահանջել իրեն համաներում կամ ներում շնորհելու, իրեն համապատասխան ցուցակում ընդգրկելու համար, պահանջված գումարից իր հարազատները տվել են 12 հազար դոլարը: Է.Գրիգորյանը հայտնեց, որ «գործարք» առաջարկողների կողմից պայման է դրվել՝ ինքը չպետք է իմանար այդ մասին, ուստի այդ մասին իմացել է հետագայում՝ հարազատներից:

Մասնավորապես, ցմահ դատապարտյալն ասաց, որ իր որդուց իմացել է, որ տատն ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսում է փող վերադարձնելու մասին, «ոնց որ քո (ցմահ դատապարտյալի) հետ է կապված»:

Հետագայում իմացել է նաև, որ իր հարազատների կողմից գործարքը կիսատ թողնելու դեպքում ամբաստանյալը սպառնացել է՝ վատ կլինի, ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում:

Ըստ վկայի, նախ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանն ասում էր, որ այսօր-վաղը կվերադարձնի, հետո կտրուկ հրաժարվել է վերադարձնել: «Սկսեցինք սպասել, միգուցե վերադարձնի», հետո «շատ արագ դոսիեն իմացա, որ իմանամ, թե ում հետ գործ ունենք»:

Ամբաստանյալի հարցին, թե որքանով է ինքը՝ վկան, համոզված, որ գումարը հասել է իրեն՝ ամբաստանյալին, վկան պատասխանեց. «Այն որ հասել է, ես վստահում եմ ընտանիքի անդամների ասածներին»: Նա հավելեց, որ իմացել է, որ ամբաստանյալը նախկինում նույն մեղադրանքով դատվել է:

Վկան, ի պատասխան հարցերի, հայտնեց, որ իր մորը սպառնացել են Նաիրի Հունանյանի մոր պես խեղդել ու ջուրը գցել, իսկ իրեն՝ բանտում ոչնչացնել:

«Չեմ էլ ուզում մեկնաբանել՝ հիմարություն է», – ասաց Էդուարդ Գրիգորյանը՝ հավելելով, որ 4-5 ամիս սպասել է և դիմել ԱԱԾ աշխատակցին, նրա խորհրդով էլ՝ ՀՀ գլխավոր դատախազին:

Տեղյակ չե՞ք, թե ինչ պաշտոնյաների պետք է կաշառեր ամբաստանյալը հարցին վկան պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվել այդ ամբողջին, որպեսզի հարցներ, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին, դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12 000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված