Հայերեն


Գագիկ Ծառուկյանը և Մարտին Քալանանը կամուրջ են ստեղծում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման համար

Blog

Հայկուհի Թոքմաջյան

Այս օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար, լորդ Մարտին Քալանանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև բարոնուհի Էմմա Փիթթինգը, Մեծ Բրիտանիայի Պառլամենտի Լորդերի և Համայնքների պալատների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պահպանողական կուսակցության անդամներ։ 

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Պահպանողականություն և առաջընթաց» կոնֆերանսը, որին մասնակցում էին արտերկրից ժամանած հյուրերը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ԲՀԿ անդամներ և այլ հյուրեր։
ԲՀԿ-ն և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը գործընկեր կուսակցություններ են, երկուսն էլ հանդիսանում են Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի անդամներ։
Դեռ մարտ ամսին Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի գլխավորած պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել էր Հայաստան։ Պատվիրակության անդամ լորդ Քալանանը այն ժամանակ անձամբ մասնակցել էր նախընտրաական ընտրարշավի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի և Աբովյան քաղաքի բնակիչների նախընտրական հանդիպմանը և իր աչքերով տեսել, թե ինչպիսի սեր ու հարգանք է վայելում ԲՀԿ նախագահը հայաստանյան ընտրողների մոտ։
Երկու կուսակցություների հանդիպումները այսքանով չէին ավարտվել։ Հունիս ամսին Մարտին Քալանանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Մեծ Բրիատնիա մեկնեց Գագիկ Ծառուկյանը, էլ ավելի ամրապնդելով երկու քաղաքական ուժերի միջև կապերը։ Այժմ Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությունը կրկին Հայաստանում է։
Երկու կուսակցությունների՝ ժամանակի հետ ամրապնդվող հարաբերությունները խոտումնալից կամուրջ են երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Հայաստանը այսօր ավելի քան երբևէ կարիք ունի բարիդրացիական և ջերմ հարաբերությունների եվրոպական զարգացած երկրների, այդ թվում և Մեծ Բրիտանիայի հետ։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Պահպանողական կոսակցությունն այժմ Մեծ Բրիատնիայում հանդիսանում է իշխող քաղաքական ուժ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների արդյունքում դարձավ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը, ապա պարզ է դառնում, որ երկու կուսակցությունների խորացող հարաբերություններն ունեն զարգացման լայն պոտենցիալ, որը հետագայում կարող է ներգրավել այլ ոլորտներ և ուժգին խթանել Հայաստանի և մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ընդլայմանն ու խորացմանը։
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը, իր՝ արտերկրում ունեցած կապերն ու հարաբերությունները ծառայեցնում է ի նպաստ Հայաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Տեսնելով ԲՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության միջև սերտացող հարաբերությունները, կարելի է պնդել, որ դրանք իսկապես կամուրջ են դառնալու Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ավելի խոր և համապարփակ հարաբերություններ ստեղծման համար։

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
Ամենադիտված