Հայերեն


Սաունաները՝ Հայաստանում. հանգի՞ստ, թե՞ սիրուհուն տանելու վայր

Բաց մի թողեք

Հայաստանում սաունաներն կամ շոգեբաղնիքներն առավելապես տարածված են մայրաքաղաք Երեւանում, չնայած մարզերում եւս երբեմն-երբեմն կարելի է հանդիպել դրանց: Երեւանում կան ինչպես առանձին, այնպես էլ հյուրանոցային, ռեստորանային համալիրների, մոթելների ներսում գործող շոգեբաղնիքներ: NEWS.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են երեւանյան շոգեբաղնիքների հաճախորդները, ինչ նպատակով են գնում, ինչ ծառայություններից են օգտվում, ինչքան են վճարում եւ ինչպես է ընկալվում շոգեբաղնիք գնալը տղամարդկանց եւ կանանց շրջանում:
Ովքե՞ր են սաունաների հաճախորդներն եւ ինչքա՞ն են վճարում
Երեւանյան սաունաներում մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից, չնայած կարելի է ավելի էժան տարբերակներ էլ գտնել: Ընդհանուր առմամբ, աշխատակիցները փաստում են, որ այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերներով, կոլեկտիվով, ընտանիքով եւ այլն: Մեր զանգահարած բոլոր սաունաներում հավաստեցին, որ իրենց մոտ չկա այցելուներին «գեղեցիկ աղջիկներ մատուցելու» ծառայություն: Ինչ վերաբերում է սաունաների նկատմամբ ոմանց բացասական վերաբերմունքին, մասնավորապես` դրանք «սիրուհիների, սիրեկանների հետ այցելելու վայր» ընկալմանը, ապա սաունաների աշխատակիցները պնդում են. «Ո՞ր թվերին էր, որ տենց բաներ էին մտածում, հիմա ո՞վ է տենց բաներ մտածում»։

Այսպես, «Ամիրա պալաս» մոթելի ադմինինիստրացիայի աշխատակից Ռոմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց մոտ սաունաների երկու տեսակ կա` թաց եւ չոր, եւ բացատրեց, որ «թաց» են համարում այն սաունան, որը գոլորշիով է տաքացվում, իսկ «չոր», երբ ջուրը լցնում են տաք քարի վրա եւ գոլորշի է բարձրանում: Դրանից բացի` նրանց մոտ կա հունական, հնդկական, եգիպտական, հայկական սրահներ: Նրա խոսքով` հիմնականում հաճախորդները գալիս են ամեն օր կեսօրից հետո, իսկ ամենից շատ քաղաքացիներն այցելում են հանգստյան օրերին: Ըստ որում` հիմնականում այցելուները 20-50 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, ովքեր գալիս են ընկերուհիներով, ընկերներով, ընտանիքներով, կոլեկտիվներով եւ այլն: Նրա խոսքով` իրենք ունեն անվտանգության ծառայություն, եւ երբեւէ այցելուների շրջանում կռիվ, ծեծուջարդ չի լինում, հաճախորդները սաունա այցելելիս «աղջիկներ» չեն պահանջում, իրենք նման ծառայություններ չունեն եւ չեն մատուցում: «Ամիրա պալասում» սաունայից օգտվելու համար մեկ ժամը սկսվում է 15 հազար դրամից, բայց հիմնականում մեկ ժամը բավարար չի լինում:
Իսկ «Վալեմ» հյուրանոցային եւ ռեստորանային համալիրից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ կա սաունաների հռոմեական, ռուսական, արեւելյան տեսակները: Նրանց մոտ սաունայից օգտվելու մեկ ժամը սկսվում է 10 հազար դրամից, իսկ VIP-սրահում` 15 հազար դրամից: Մեկ այլ` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Արտակը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա ֆիննական եւ ռուսական սաունաներ, ըստ որում` առաջինը վառարանով է, իսկ երկրորդը` գազով եւ գերաններով: Նրա փոխանցմամբ` իրենց այցելուները ամենատարբեր մարդիկ են, չափահասներ, ովքեր գալիս են ընտանիքներով, կոլեկտիվներով եւ ծնունդ, Նոր տարի ու այլ առիթներ են նշում: Այստեղ մեկ ժամը սկսվում է 8 հազար դրամից եւ հասնում մինչեւ 30 հազար դրամ:
Նրա փոխանցմամբ` այցելուների շրջանում լինում են անձինք, ովքեր գալիս եւ ուզում են «գեղեցիկ աղջիկների ծառայություններից օգտվել», սակայն «այդպիսի հիմարները ստանում են իրենց պատասխանը»: «Օֆուռո» ճապոնական բաղնիքի աշխատակից Լիլին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հիմնականում ամենաշատ հաճախորդների լինում են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` երեկոյան ժամերին: Այցելուները 20-60 տարեկան կանայք եւ տղամարդիկ են: «Չես հասկանում սիրուհու հետ է գալիս, թե կնոջ, նենց են վերաբերում, քեզ թվում է, թե ընտանիքի անդամի հետ է գալիս: Հիմնականում մեզ մոտ գալիս են 50-ից բարձր լավ «ձյաձյաներ»` ընկերներով, որ իրենց համար ուտում, խմում, սանուայով-բանով, վեր կենում, գնում են: Գալիս են նաեւ պաշտոնյաներ, գործարարներ»,- ասաց նա: «Օֆուռոյում» մեկ ժամը արժե 10 հազար դրամ:
Չնայած սաունայի այցելուները կանայք եւ տղամարդիկ են, բայց նրանց վերաբերմունքը այդ վայրի նկատմամբ միանշանակ չէ
Հարցմանը մասնակցած արական սեռի ներկայացուցիչներից 35-ամյա Արամը սաունաների սիրահար է, իր իսկ բառերով ասած` «սիրում է շոգեխաշվել»: «Մեր մոտ կարծրատիպեր կան, որ սաունաներ գնում ես սիրուհիների կամ մարմնավաճառների հետ, ես երկու դեպքում էլ գնում եմ»,- անկեղծացավ նա: 26-ամյա Սերգեյը վատ է վերաբերում սաունաներին եւ կարծում է, որ «օջախի աղջիկը սաունա չի գնա»: «Ես չեմ հավատում, որ սաունա գնում են սաունայի համար, իմ կարծիքով սաունա գնում են հարակից ծառայությունների համար»,- ժպտալով ասաց երիտասարդը` չցանկանալով մանրամասնել, թե ինչ ծառայություններ նկատի ունի եւ ինքը քանի անգամ է օգտվել դրանցից: Նրա խոսքով` կյանքում իր կնոջ հետ սաունա չի գնա, իսկ սիրուհու հետ կգնա:

մանրամասն՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված