Հայերեն


Կուսության մեծ առասպելը․ զրույց տղայի ու աղջկա միջև (չափահասների համար)

Life

Kiss.am / Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է:

- Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
- Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
- Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
- Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին:

 

Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում», _ ասում է նա: - «19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել` համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է»:

Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. «Իմ կարծիքով` եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային, ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ»: Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. «Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել, և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր»:

Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի` տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: «Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր»: Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից:


Աղջիկները վախենում են «տանը մնալ», տղաներն «անարատ» մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները «նամուսով» լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. «Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է»: Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. «Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր: Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի` կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանական լուրջ տրավմա կարող է ստանալ»:

Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների` ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ:

Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի` այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. «Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում` վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա»: Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է:


Հոգեբան Նարիա Ալեքսանյանն ասում է. «Կյանքը ցույց է տվել, որ մենք խորհրդային շրջանում ունեցել ենք թեմաներ, որոնց մասին խոսելը տաբու էր: Օրինակ` խորհրդային երկրում սեքս «չկար», բա երեխաները որտեղի՞ց ծնվեցին: Երկար ժամանակ էլ տաբու էր կուսության թեման, սակայն այժմյան ինտերնետային հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցն ավելի բաց ու քննարկելի է դառնում»:
Համաձայն բժիշկ Խաչիկյանի` հարցման արդյունքների` պլաստիկ վիրահատությունների շարքում կա նաև այս վիրահատությունը, սակայն Հայաստանում այն ապօրինի է կատարվում և բոլորովին էլ ոչ բժիշկների մեղքով: «Եթե պաշտոնական է, բնականաբար, պետք է անհատական քարտ բացվի, որտեղ գրվելու են անձնագրի տվյալները. արդեն գաղտնիությունը կորչում է: Ճիշտ է, բժիշկը էստեղ-էնտեղ չի հայտարարի` սրա կուսությունն եմ վերականգնել, մյուսի կուսաթաղանթն եմ կարկատել, բայց հին սովետական գաղափարը մնացել է. կանայք աշխատում են, որ գաղտնի արվի, իսկ այն բժիշկները, ովքեր վիրահատում են, հավանաբար գաղտնիությունն ապահովում են»:

Հոգեբան Նաիրա Ալեքսանյանն ասում է, որ այս մեթոդը միայն առաջին հայացքից է փրկություն: Խաբեությամբ կառուցված ընտանիքի հիմքն ամուր լինել չի կարող. «Հանուն ինչի՞ ենք դա անում: Ամբողջ հասարակությունը դեռևս չի ձերբազատվել կարծրատիպերից, դրա համար էլ շարունակվում են նման խաբեությունները»:

23-ամյա Արմանը* մինչև 17 տարեկանն ապրել է Ռուսաստանում: Հայաստան վերադառնալուց հետո համոզված էր, որ ոչ կույս աղջկա հետ ամուսնանալու մեջ վատ բան չկա: Հիմա հակառակ համոզմունքի է, որովհետև պարզել է, որ իր ընկերուհին, ում հետ մեկ տարի սեռական կյանքով է ապրել, դավաճանել է իրեն բազմաթիվ տղաների հետ. «Ես ընկերուհուս հետ հաստատ ամուսնանալու էի, բայց հիմա համոզված եմ, որ ոչ կույս աղջիկներին վստահել չի կարելի: Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք անբարո վարք չունեն»:

Իսկ 21-ամյա ուսանող Վահեն* անբարոյական չի համարում ոչ կույս աղջիկներին: Չնայած ընկերներն անընդհատ ծաղրում են, նա պատրաստ է «տուն տանել» նման կնոջ. «Եթե սիրեմ, ինձ համար նշանակություն չի ունենա` նա երբևէ սեքսով զբաղվել է, թե` ոչ: Միայն մի բանի հետ չեմ համակերպվի` օրալ սեքսի»:
Ըստ Վահեի*` աղջիկները չպետք է սոցիալական ճնշման ենթարկվեն կանացի կուսության հարցում: Վահեն* ասում է, որ շատ տղաներ իրականում իր պես են մտածում, բայց հակառակն են ասում` վախենալով իրենց ընկերների ու ծնողների վերաբերմունքից:

Մինչև ամուսնանալը Սիրիայում երկար տարիներ ապրած 32-ամյա Հակոբը* ապագա կնոջ իր շատ խիստ բանաձևն ուներ. նա պետք է հագներ երկար շրջազգեստ, ցածրակրունկ կոշիկներ, չխոսեր օտար տղամարդկանց հետ, նույնիսկ` ամուսնու եղբոր, սեռական կյանքի փորձ ունենալու մասին էլ` ոչ մի խոսք: Հիմա նա ամուսնացած է ուկրաինուհի Յանայի* հետ, ով ժամանակին Երևանում գիշերային ակումբի մերկապարուհի է եղել: Հակոբը* մի կողմ է դրել իր բոլոր սկզբունքներն ու նախապաշարմունքները, անտեսել է հասարակության կարծիքը: Հանուն սիրո:

Ինչպես բժիշկ Անի Պետրոսյանն է պնդում, հասուն մարդը պետք է սեռական կյանքով ապրի` անկախ սեռից. «Առանց սեքսի մարդը որպես ֆիզիոլոգիական էակ գոյություն ունենալ չի կարող: Սեքսով զբաղվելով, մարդը զրկվում է ավելորդ քաշից, չի գիրանում, ազատվում է լարվածությունից, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները նույնպես պակասում են: Բացի դրանից` հետագայում նա զերծ է մնում սեռական համակարգի` մասնավորապես ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղից»:

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռում
Ամենադիտված