Հայերեն


Նոր վարչապետի առաջին աղմկոտ բացահայտումը

Տնտեսություն

Lragir.am-ը գրում է․

«Կյանքը ցույց կտա», լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ գազի եւ էլէներգիայի գնի վերանայման հարցը քննարկելուց հետո: Այդ քննարկումը հաջորդել էր կառավարության նիստին, որն առաջինն էր Կարեն Կարապետյանի համար եւ որի ընթացքում նա հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին, որ քայլեր կատարեն գազի եւ էլէներգիայի գնի նվազեցման ուղղությամբ:
Դրանից հետո եղավ խորհրդակցությունը, որից հետո էլ հարցին, թե ինչ ռեսուրսի հաշվին է նվազեցվելու, ինչպես է նվազեցվելու գինը, էներգետիկայի նախարարը տվեց պատասխանը՝ «կյանքը ցույց կտա»:
Երբ էներգիայի կամ գազի գնի մասին հարցին այդպես պատասխանի որեւէ գործով զբաղված շարքային քաղաքացի՝ առեւտրական, բանվոր, կամ տաքսու վարորդ, ապա դա կլինի լիովին հասկանալի, թեեւ քաղաքացիները, առավել եւս տաքսու վարորդները, հավանաբար շատ ավելի հանգամանալից եւ մանրամասն կտան այդ հարցի պատասխանը: Բայց երբ «կյանքը ցույց կտա» է հայտարարում այդ քաղաքացիների հարկերով վարձատրվող էներգետիկայի նախարարը, որին հարկատուները պահում են, որպեսզի ոչ թե «կյանքի հույսին» մնան, այլ կոնկրետ ծառայող պաշտոնյայի, դա արդեն այն չափազանց ծանր վիճակի պատճառներից մեկն է, որի մասին խոսում էր նորանշանակ վարչապետը:
Մյուս կողմից, Լեւոն Յոլյանի այդ հայտարարությունն ինչ որ իմաստով նաեւ հետեւանք է, որովհետեւ Հայաստանի գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտի գնագոյացումը մի խորհրդավոր մեխանիզմ է, որի խորքում համակարգային մի շարք իրողություններ են, որոնք գտնվում են էներգետիկայի նախարարի իրավասության շրջանակից դուրս:
Օրինակ, հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ, վերլուծություններ են եղել, ըստ որոնց, Հայաստանում տարիներ շարունակ ձեւավորվել է բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխիայի ներկայացուցիչների արտոնյալ մի շերտ, որոնք իրենց հսկայական տներում, ամառանոցներում, նաեւ ձեռնարկություններում գազի եւ էլեկտրաէներգիայի համար չեն վճարել այնքան, որքան սպառել են՝ կամ ընդհանրապես չեն վճարել, կամ կատարել են պայմանական վճարները, որը զգալիորեն ցածր է եղել իրական սպառումից:
Ըստ այդ վերլուծությունների, ըստ մի շարք փորձագետների տարբեր տարիներին արված հայտարարությունների, նաեւ այդ պատճառով է, որ գազի եւ էլեկտրականության գները Հայաստանում զգալիորեն բարձր են այն սահմանից, որ կարող էր լինել տրամաբանության եւ օրինաչափության պարագայում:
Այդ երեւույթի համար բնականաբար վճարում սպառողը, որը տարիներ շարունակ անարդյունք փորձում է հասկանալ, թե ինչու է Հայաստանի սահմանը 150 դոլարով հատող գազը իր բնակարանի շեմն անցնում արդեն գրեթե երեք անգամ բազմապատկված գնով:
Իհարկե, գնագոյացման մեխանիզմում արտոնյալների գործոնը միակը չէ, որ առաջացնում է հարցեր: Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որն ուսումնասիրեց գնագոյացման մեխանիզմը եւ անգամ մակերեսային, նախնական եզրակացության բովանդակության մեջ ի հայտ եկան մի շարք խնդիրներ: Պետք է պատկերացնել, թե ինչեր ի հայտ կգան արդեն հանգամանալից եւ ծավալուն ուսումնասիրության, կամ պարզապես հետաքննության դեպքում:
«Քրեստոմատեական» պատմություն էր Էլեկտրիկ Երեւանի օրերին ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ պարզվեց, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ են գործել էլցանցերում, որոնք այդ պահին գտնվում էին Ռուսական պետական Ինտեր ՌԱՈ ընկերության սեփականության եւ կառավարման կարգավիճակում:
Դժվար է ասել, թե ինչքանով է նույնական ռուսական կառավորումը Հայռուսգազարդի կամ Գազպրոմ Արմենիայի դեպքում: Այնտեղ իհարկե անմիջական կառավարիչները չեն եղել ռուսաստանցի գլանդունչիկներ կամ բիբիններ, բայց այդ ընկերությունը իր խոշոր ծավալով չէր կարող դուրս լինել Հայաստանում առկա համակարգային իրողություններից, ինչի մասին վկայում են մի շարք պատմություններ, օրինակ հայտնի Ճոյտի հետ կապված, երբ նրա գազային արտոնյալ վիճակը բացահայտվեց նախագահի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ շահերի բախման հետեւանքով:
Տասը տարի Հայռուսգազարդը ղեկավարած Կարեն Կարապետյանին իհարկե այդ ամեն ինչը հայտնի կլինի ամենայն հանգամանալիությամբ: Ըստ այդմ հարց է առաջանում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գնի նվազեցման մասին նրա հանձնարարությունը պայմանավորված է լոկ կարճաժամկետ նորվարչապետական եւ նախընտրական էֆեկտի անհրաժեշտությա՞մբ, թե՞ լինելու են համակարգային վերանայումներ: Դա իհարկե առաջին հարցն է, որ առաջանում է հանձնարարականի կապակցությամբ:
Մյուս հարցն իհարկե այն է, թե ու՞մ հաշվին է լինելու կարճաժամկետ կամ երկարաժամկետ համակարգային էֆեկտը: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դա չպետք է լինի բյուջեի հաշվին, այլ ծառայություն մատուցող ընկերությունների: Դա նշանակում է՝ Գազպրոմ Արմենիայի եւ Հայաստանի էլցանցերի, որի նոր սեփականատերը Սամվել Կարապետյանն է, ի դեպ՝ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերն է ըստ մամուլի հրապարակումների:
Բայց, տվյալ պարագայում խնդիրն այն է, թե այդ ընկերություններն իրենց շահույթի՞ հաշվին են նվազեցնելու գները, թե՞ օրինակ «գերկորուստների» նվազեցման, ինչը նշանակում է նաեւ հավանական արտոնյալների խավի կամ սահմանափակման, կամ արտոնությունների ծավալի նվազեցման, այսինքն՝ կամ ամբողջական վճարումների, կամ պայմանական վճարումների շեմի բարձրացման հաշվին:
Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե «կյանքը ցույց կտա», անկասկած պայմանավորված է հենց դրանով: Իշխող համակարգում պետք է հստակեցվի այդ հարցը, թե ով է վճարելու: Հազիվ թե, օրինակ, Սամվել Կարապետյանը կամ առավել եւս Գազպրոմ Արմենիայի սեփականատեր Գազպրոմը համաձայնեն իրենց հաշվին փրկել Հայաստանի իշխող համակարգը: Այն, որ Գազպրոմը չի պատրաստվում փրկել, վկայեց Պուտինի հայտարարությունը ՀՆԱ երկնիշ աճի մասին: Իսկ Սամվել Կարապետյանն արդեն իսկ փաստացի փրկել է համակարգը, գնելով ՀԷՑ-ն ու փաստորեն կանխելով Հայաստանում հասունացած էներգետիկ ճգնաժամը:
Ըստ երեւույթին, այժմ որոշվելու է, թե իշխող համակարգից ով ինչքան է վճարելու գազի եւ էլեկտրաէներգիայի գնի նվազման համար: Անկասկած դա հանդիսանալու է նաեւ իշխանության վերադասավորման համակարգային գործընթացի մի տարր:

«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
Ամենադիտված