Հայերեն


Գագիկ Ծառուկյանը հրաշալի օրինակ ցույց տվեց

Blog

Հայկուհի Թոքմաջյան, ֆեյսբուքյան էջ

Այս օրերին Հայաստանում անցնում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի ժամանակ հնչում են ելույթներ, ցանկություններ, ծրագրեր, որոնք գուցե երբևէ իրականություն չդառնան: Հայաստանի պաշտոնյաները հանդես են գալիս Սփյուռքի ներկայացուցիչներին ուղղված կոչերով` գալ Հայաստան, այստեղ ներդրումներ անել, բիզնես և աշխատատեղեր բացել և այլն:
Եվ միշտ այնպիսի տպավորություն է, որ մենք ուզվորի, խնդրողի դերում ենք, և երբևէ ինքներս մեզ հարց չենք տվել. իսկ միգուցե Սփյուռքն ի՞նքը ունի օգնության կարիք, միգուցե սփյուռքահային պետք է նաև շահագրգռե՞լ, որպեսզի նա գա Հայաստան, իսկ այդ շահագրգռելը պետք է արվի կոնկրետ օրինակով, ոչ թե ճռճռան, բայց դատարկ խոսքերով:
Գագիկ Ծառուկյանը հենց այդ օրինակը ցույց տվեց: Ի դեպ, Ծառուկյանի ազգասեր այս քայլը ունի նաև հարուստ նախապատմություն, որն արտահայտվել էր սփյուռքահայ համայնքների հետ հանդիպումների շարքով:
Դեռ 2014 թվականին Գագիկ Ծառուկյանը այցելել էր Քուվեյթ, որտեղ բնականաբար հանդիպել էր նաև Քուվեյթի հայկական համայնքի հետ: Գագիկ Ծառուկյանը այցելել էր Քուվեյթի հայկական ազգային վարժարան, որն այսօր ունի մոտ 500 աշակերտ և Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Գագիկ Ծառուկյանը այդ այցի ժամանակ վարժարանի սաներին ցուցաբերել էր լայնամասշտաբ օժանդակություն, իր չափով ներդրում ունենալով Քուվեյթում հայապահպանման նվիրական գործին: Բնականաբար, օժանդակությունից անմասն չէր մնացել նաև Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցին:
Իրան այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը մասնակցել էր 48-րդ Համահայկական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, որտեղ իր կողմից 100 հազար դոլար էր հատկացրել` որպես խաղերի մրցանակային ֆոնդ: Նա նաև հանդիպել էր Թեհրանի Ազգային Առաջնորդարանի հետ և կարևորելով եկեղեցու դերը հայապահպանության կարևոր գործում` օժանդակություն էր ցուցաբերել նաև Առաջնորդարանին: Իսկ իրանահայ համայնքի հնագույն «Ալիք» օրաթերթի 85-ամյակի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը, կարևորելով թերթի ավանդը լեզվի պահպանման և իրանահայ համայնքի կայնքի կազմակերպման և համախմբման գործում, թերթի խմբագրությանը 100 հազար դոլար էր նվիրել: Նվիրատվություններ էին եղել նաև «Արարատ» մշակութային կազմակերպությանը, իսկ իրանահայ համայնքի լավագույն մարզիկներին Գագիկ Ծառուկյանը հրավերել էր Հայաստան:
Այս տարի Լոնդոն այցի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր բրիտանահայ համայնքի հետ, որի ժամանակ խոշոր դրամական օժանդակություն էր ցուցաբերել` հայ համայնքի կենսական խնդիրները լուծելու համար: Նվիրատվություն էր եղել նաև Լոնդոնի առաջին` Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն:
Իսկ Լիբանանում դեռևս առաջին այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ` նրա հետ համատեղ քննարկման միջոցով սիրիահայությանն օգնելու համար: Նույն այցի շրջանակներում լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր, որ վճարելու է լավագույն 20 լիբանանահայ ուսանողների ուսման վարձը: Այս տարի լիբանանահայ ուսանողների արդեն երկրորդ խումբն է գալիս այդ խոստման հետքերով, թվով 18 ուսանող:
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել սփյուռքահայ համայնքների խնդիրները և իր չափով մշտապես օգնել և օժանդակել է նրանց: Ստացվում է այնպես, որ Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանը ունի Սփյուռքի օգնության և օժանդակության կարիքը, այլ նաև հակառակը: Եվ դրա ապացույցը այն ջերմ ընդունելությունն է, որին Գագիկ Ծառուկյանը արժանանում էր տեղի բոլոր հայկական համայնքներում:
Իսկ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստան ուսման են գալիս սփյուռքահայ ուսանողներ: Հասկանալի է, որ նրանք ամենից շատն ունեն այդ օգնության կարիքը, և Գագիկ Ծառուկյանը իր օրինակով ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է լինի փոխգործակցության սկզբունքով, այլ ոչ թե միակողմանի ցանկություններով և կոչերով, ինչի ականտեսն ենք մենք վաղուց:
Հասկանալի է նաև, որ Հայաստանի կողմից մեկնած ձեռքը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի այս շնորհակալ քայլի, դեռ լուրջ պտուղներ է տալու: Եթե Սփյուռքահայը հոգածություն զգա մայր հայրենիքի կողմից, ապա ավելի լուրջ ու երկարատև ծրագրեր նրան կկապեն Հայաստանի հետ, ընդհուպ մինչև Հայաստանում ընտանիք կազմելը և այստեղ մշտական բնակություն հաստատելը: Հենց սա կարող է ներգաղթի լուրջ խթան հանդիսանալ սփյուռքահայերի համար, ու դրա հիմքը կարող է դնել Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ քայլը:
Այսպիսով Գագիկ Ծառուկյանը արդեն երկրորդ տարին ցույց է տալիս հրաշալի օրինակ, և լավ կլիներ, որ այն վարակիչ դառնար մյուսների համար:

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմեր
Ամենադիտված