Հայերեն


«Եթե Աստված մի արասցե, խնդիր է դրվել, որ պետական լեզու լինի ռուսերենը, ապա․․․»․ Է․ Շարմազանովը պարզաբանում է

Քաղաքականություն

ԼՐԱԳՐԻ զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը․

Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում ռուսաց լեզվի խորացված դասավանդման նոր հայեցակարգը, որով ռուսերենն առանձնացվում է օտար լեզուներից, նաև որոշ առարկաներ կանցնեն ռուսերենով։

Նախ պետք է նշեմ, որ նյութին ամբողջությամբ և խորությամբ չեմ տիրապետում, հայեցակարգի նախագծին ծանոթ չեմ ամբողջ խորությամբ։ Ծանոթ եմ այնքանով, որքանով հրապարակվել է մամուլում, որքանով ԿԳ հարգելի նախարարը խոսել է դրա մասին, տարբեր լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են եղել, նաև Գալուստ Գրիգորիչն է խոսել դրա մասին։ Ինչքանով որ տեղյակ եմ պարոն նախարարի գնահատականներից, կարող եմ ասել՝ այն, ինչ կա, ինձ բավարարում է, որովհետև կարծում եմ նախ՝ մենք պետք է փաստենք, որ Հայաստանում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չի կարող ունենալ։ Բացի այդ, այս հայեցակարգի մշակումը որևէ կապ չունի ռուսաց լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ հաղորդելը։ Սա այն է, ինչ ես հասկացել եմ համապատասխան նախարարության ղեկավարի հայտարարությունից։
Ըստ իս՝ այո, մենք կարիք ունենք բոլոր օտար լեզուների, այսինքն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, զարգացմանը, քանի որ 21-րդ դարի պահանջները այլ են։ Եթե քաղաքականության մեջ ժամանակ հայոց լեզվին և ռուսաց լեզվին տիրապետելը բավարար էր, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո գաղտնիք չէ, որ ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը փոքր ինչ իջավ։ Այսօր Հայաստանը ունի նման անհրաժեշտություն, որպեսզի ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի. ա/ Հայաստանը նույն պաշտպանական, անվտանգային համակարգի մեջ է Ռուսաստան հետ, այդ համակարգում ռուսերենն աշխատանքային լեզուն է, մեր անվտանգային կառույցների ապագա սաները գնում են վերապատրաստվում են Ռուսաստանում, մենք մտել ենք ԵԱՏՄ, և այո, ռուսերենի մակարդակը պետք է շատ բարձր լինի։ Էլ չեմ ասում, որ գիտական գրականության մեջ, այո, շատ է այն գրականությունը, որը գրված է ռուսերեն։ Եթե իսկապես, ամեն ինչ այնպես է, ինչպես ասում է նախարարը, որ պետական լեզվին ոչինչ չի սպառնում, ապա այս աղմուկը և այս գնահատականները ես չեմ կիսում։
Մյուս կողմից, ես բնական եմ համարում, որ եթե Աստված մի արասցե, նման խնդիր է դրվել, որ պետական լեզու լինի ռուսերենը, բնականաբար, այլ կարծիք կլինի։ Բայց ես կարդացի՝ մեր հարգարժան հասարակական գործիչներից մեկն ասել էր՝ ինչու ոչ պարսկերեն, ինչու ոչ վրացերեն, այլ ռուսերեն։ Որովհետև շատ մեծ հարգանք ունենալով պարսկական ու վրացական մշակույթների հանդեպ, շատ բարձր դասելով հայ-պարսկական և հայ-վրացական հարաբերությունները, օբյեկտիվորեն ՀՀ տնտեսության, անվտանգության, հայ ժողովրդի համար դրա կարիքը չկա։ Ես այս պահին գտնվում էմ Ալավերդիում, որտեղից Թբիլիսի 40 րոպե է տևում, բայց ոչ հայերը վրացերեն գիտեն, ոչ էլ վրացիք՝ հայերեն։ Այս շրջանում ժողովրդի հաղորդակցության լեզուն ռուսերենն է։ Հենց այստեղ ապրող բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, զգում են ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիքը։ Ինչո՞ւ ենք վախենում ռուսերենի մակարդակի բարձրացումից։ Այո, մեր դաշնակիցն է, մեր տնտեսության վրա իրենց ազդեցությունը մեծ է, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, մեր սպաներն այնտեղ են սովորում, նաև ռուսերենը միջպետական շփման լեզու է։ Հայն ու ղազախը, հայն ու բելառուսը, հայն ու վրացին, մեծ ցանկության դեպքում անգամ, իրար հետ անգլերեն չեն շփվում։ Ես շատ կիրառական եմ ասում, և կարծում եմ՝ մեր դպրոցներում ռուսաց լեզվի մակարդակի բարձրացման կարիք կա։
Կրկնեմ, որ ես ամբողջ հայեցակարգին ծանոթ չեմ, ծանոթ եմ նախարար Լևոն Մկրտչյանի ասած մեսիջներին։ Եթե դուք վեր հանեք վտանգավոր ինչ-որ կոնկրետ նյութեր, որոնք քողարկվել են, այլ խնդիր։ Բայց ես չեմ կարծում, որ վտանգավոր որևէ բան լինի, նախ կառավարությունը վտանգավոր բան չէր առաջարկի, երկրորդ՝ Լևոն Մկրտչյանը դա չէր անի, երրորդ՝ Կիրո Մանոյանը դա չէր պաշտպանի։ Ես ուզում եմ, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա, հստակ նշել՝ Հայաստանում որևէ լեզվի պետական կարգավիճակ տալու խնդիր դրված չէ։ Հայաստանում միակ պետական լեզուն հայերենն է։ Միաժամանակ, այո, կարծում եմ, որ ռուսերենի կիրառական նշանակությունը շատ մեծ է և անհրաժեշտություն կա, որ ռուսերենը մեր դպրոցներում և բուհերում ավելի բարձր մակարդակի վրա դրվի։

շարունակությունը՝ կայքում

Միացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված