Հայերեն


«Էսի կոխեց սրտիցս». Արտակը դանակով սպանել է իր կատակը չհասկացած ծանոթին

Հասարակություն

Առաջին / Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

35-ամյա Արտակ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել 43-ամյա Հարություն Գալստյանը, ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Սեպտեմբերի 21-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել սպանության համար կասկածվող Արտակ Հովհաննիսյանը, ով հայտնել է, թե դեպքից հետո թաքնվում էր Հրազդանի կիրճում:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում Արտակ Հովհաննիսյանն այցելել է Չկալովի փողոցում ապրող ծանոթին, ում որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել, այդ առիթով նրանց բակում փոքրիկ խնջույք էր կազմակերպված:

Ժամը 23-ի սահմաններում Արտակ Հովհաննիսյանն ու տուժող Հարություն Գալստյանը բնական կարիքները հոգալու համար դուրս են եկել խնջույքի վայրից, փողոցն անցել ու գնացել են «Արամյանց» բժշկական կենտրոնի բակի կողմը: Արտակ Հովհաննիսյանը կոպիտ կատակ է արել, ինչը Հարությունին դուր չի եկել:

Նրանց միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ Հարություն Գալստյանը բռունցքով հարվածել է Արտակի գլխին, իսկ Արտակ Հովհաննիսյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Հարությունի կրծքավանդակի ձախ մասին, վնասել է սիրտը և արդյունքում Հարություն Գալստյանին զրկել է կյանքից:

Վկա Արշավիր Հ.-ն հայտնել է, որ դեպքի օրը իր քրոջ բակում փոքրիկ խնջույք էր՝ նրա որդին բանակից կարճաժամկետ արձակուրդ էր եկել:

Տուժող Հարությունը քրոջ ամուսնու՝Վագոյի հորեղբոր տղան էր: Ինքը նրա հետ շատ մտերիմ էր, մշտապես մեծ հարգանքով էր նրան վերաբերվում: Հարությունը նույն փողոցում՝ մի քանի տուն այն կողմ էր ապրում: Արտակ Հովհաննիսյանը նախկինում ապրել է Հարություն Գալստյանի հարևանությամբ: Արտակը շուրջ 12 տարի բացակայել է Հայաստանից, ինչքան ինքը տեղյակ է՝ նա Ռուսաստանում դատապարտված է եղել սպանության համար: Հայաստանում էլ է նախկինում դատվել:

Արտակը վերջերս էր Հայաստան վերադարձել ու վարձով ապրում էր Բանգլադեշ թաղամասում: Նա ժամանակ առ ժամանակ շփվում էր իր հետ:

Դեպքի նախորդ օրն ինքը հանդիպել է Արտակին ու ասել է, որ քրոջ տղան բանակից արձակուրդ է գալու:

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 18-ին քրոջ տանը՝ բակում, սեղան են բացել: Խնջույքի կեսին բանակից եկած տղան ու նրա ընկերները ինչ–որ տեղ են գնացել: Իրեն զանգահարել է Արտակը, ինքն ասել է, որ քրոջ բակում մասնակցում է խնջույքի: Արտակը ցանկություն է հայտնել ներկա լինելու, ինքն էլ բնականաբար հրավիրել է…

Խնջույքի վերջում սեղանի շուրջ նստած էին ինքը, Հարությունը, Արտակը, քրոջ ամուսինը:

Բնական կարիքները հոգալու համար Հարությունը որոշել է գնալ «Արամյանց» բժշկական կենտրոնի բակում գտնվող «Ջունգլիի բուդկա» կոչվող վայրը: Արտակը գնացել է նրա հետ: Քանի որ Հարությունն առաջարկել էր մոտակա բար գնալ ու գարեջուր խմել, ինքն էլ գնացել է դեպի այդ բարը: Բայց րոպեներ անց լսել է Արտակի ու Հարությունի գոռգոռոցը:

Վերջիններս իրար հարվածելով դուրս են եկել «Ջունգլիի բուդկայի» հետևից: Ինքը լսել է, որ Արտակը գոռացել է Հարությունի վրա. «Խի, դու ո՞վ ես, որ իմ հետ տենց խոսաս»:

Ինքը գնացել է, որ նրանց բաժանի: Քիչ անց էլի մարդիկ են մոտեցել: Խառնաշփոթ էր, ինքը շատ մանրամասներ չի ֆիքսել: Լսել է, որ Արտակը Հարությունին ասել է. «Խի, դու իմ հետ կարաս ըտենց խոսա՞ս»: Հարությունն էլ ասել է. «Հլը սրան նայի, ա՛յ լակոտ, որ պետք ըլնի, կարամ մի հատ էլ չափալախեմ»:

Քաշքշուկը տևել է մոտ երեք րոպե:

Քանի որ Արտակը շատ էր ագրեսիվացել, ինքը բռնել է նրան, իսկ նա «կապիկի պես թռվռալով»՝ իրեն ասել է. «Թող, է, հլը թող ինձ, տենամ՝ էտի ոնց ա հետս խոսում…»:

Այդ ժամանակ Հարությունը մոտեցել ու բռունցքով խփել է Արտակի գլխին: Արտակը դուրս է պրծել իր ձեռքից, իսկ ակնթարթներ անց Հարությունը ձեռքը դրել է սրտին ու Վագոյին ասել է. «Վագո՛, էսի խփեց, կոխեց սրտիցս էսի»:

Այդ խոսքերից անմիջապես հետո Արտակը փախել է: Ինքը վազել է նրա հետևից, բայց չի կարողացել բռնել: Հետ է դարձել:

Շոկային վիճակում էր, տուն է մտել, օղի ու գարեջուր է վերցրել, գնացել է իրենց թաղամասում գտնվող խաչքարի մոտ, հետո քայլել ու խմել է: Դեպքից մի քանի ժամ հետո զանգել է Վագոյին՝ քրոջ ամուսնուն, իմացել է, որ Հարությունը մահացել է: Այնքան է բարկացել, որ իր հեռախոսը հարվածել ու կոտրել է, հետո պատահական տաքսիով գնացել է Թոխմախի գերեզմանատուն՝ հոր ու պապի շիրիմներին այցի, մինչև լուսադեմ մնացել է այնտեղ: Առավոտյան գնացել է Արեշում բնակվող ընկերոջ տուն, պատմել է կատարվածը, հուզվել ու լաց է եղել՝ ընկեր էր կորցրել, իսկ երեկոյան իրեն տուն են տարել…

Արտակ Հովհաննիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Նա հայտնել է, որ հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով բանակում չի ծառայել: Հայաստանում և Ռուսաստանում ապրելու ընթացքում մի քանի անգամ դատապարտվել է: Ինքը երկար տարիներ ապրել է Չկալովի փողոցում, այնտեղ ընկերներ ունի:

Իր ընկեր Արշավիրից իմացել է, որ նրա քրոջ տղան բանակից արձակուրդ է եկել, փոքրիկ խնջույք են անում, ցանկացել է մասնակցել ու բանակից եկած տղային տեսնել:

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ երբ ինքն ու Հարությունը գնացել են բնական կարիքներ հոգալու, ինքը կատակել է, Հարությունին դուր չի եկել իր կատակը: Նա իրեն դիտողություն է արել ու ամոթանք է տվել: Նույնիսկ ապտակել է:

Ինքը բացատրել է, որ կատակ է արել, բայց Հարությունը շարունակել է իրեն կոպտել, նորից է ապտակել: Իրենք սկսել են վիճել ու քաշքշել միմյանց: Մոտեցել են մի քանի հոգի, հետևից բռնել են իր ձեռքերը: Փորձել են հեռացնել:

Հարությունը մոտեցել ու բռունցքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքը սաստիկ բարկացել է, «ուղեղը մթագնել է», չի կարողացել ղեկավարել իրեն ու որոշել է գրպանից հանել մշտապես մոտը գտնվող ծալովի դանակը: Ցանկացել է հարվածել Հարությունի ոտքերին, որ նա իրեն այլևս չխփի: Բայց քանի որ իր ձեռքերը բռնում ու փորձում էին իրեն հետ պահել, ինքը չի կարողացել ղեկավարել ձեռքի շարժումն ու հարվածել է Հարությունի կրծքավանդակին: Նկատել է, որ Հարությունի կրծքին արյուն հայտնվեց, խառնվել է, դանակը ձեռքին դիմել է փախուստի:

Տաքսիով տուն է գնացել՝ ճանապարհին դեն է նետել դանակը: Տանը փոխնորդ շորեր է վերցրել, գնացել է Հրազդանի կիրճ: Հագի շորերը պատռել ու գցել է Հրազդան գետը, ոտքով գնացել է Ծիծեռնակաբերդի անտառ, որտեղ դեն է նետել իր բջջային հեռախոսը: Գիշերը մնացել է այնտեղ, առավոտյան դուրս է եկել, մի անծանոթից հեռախոս է խնդրել, համացանցից իմացել է, որ Հարությունը մահացել է:

Այդ լուրն իր վրա շատ է ազդել: Ինքը վախից տուն չի գնացել: Մինչև սեպտեմբերի 21-ը մնացել է Հրազդանի կիրճում, ապա ներկայացել է ոստիկանություն:

Դատարանում Արտակ Հովհաննիսյանն ասել է, թե դանակը Հարությունի ձեռքում էր, նա ցանկանում էր իրեն խփել: Ինքը նրա դանակն է վերցրել ու խփել… Արտակը նշել է, թե Հարությունին ինքը չի հայհոյել, ինքը միշտ հարգանքով է վերաբերվել նրա ընտանիքին: Հարությունն իրեն ուժեղ հարվածներ է հասցրել, ինքը ցանկացել է իմանալ՝ ինչո՞ւ է հարվածում: Հարությունը եղել է հաղթանդամ, բարձրահասակ՝ շուրջ երկու մետր բոյով, 100 կիլոգրամից ավելի քաշով, իսկ ինքը փոքրամարմին է… Նախաքննության ժամանակ չի ցանկացել ասել, որ դանակը սկզբում եղել է Հարությունի ձեռքին…

Դատարանը հաշվի է առել, որ Արտակ Հովհաննիսյանը վատառողջ է՝ հոգեկան առողջության խնդիր ունի, բայց ճանաչվել է մեղսունակ, պատիժը կրելու ընթացքում պետք է գտնվի բժշկական հսկողության ներքո:

Դատարանը հաշվի է առել նաև Արտակ Հովհաննիսյանի անձը՝ այն, որ նախկինում կատարել է միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ՝ արձանագրվել է հանցագործությունների կատարման առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Հանցագործության կատարման պահին նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Արտակ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-ից:

Ինչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված