Հայերեն


Զինվորը մտել է ղարաբաղցու տուն, գողացել մեկ թթվասեր, 2 հատ հաց, 2 հատ կետչուպ

Հասարակություն

ԱՌԱՎՈՏ / Արցախցի Հենրիխ Հյուսնունցը ցուցմունք էր տվել, որ հեռախոսը թողել էր տանը եւ փոքր երեխայի հետ գնացել Ստեփանակերտ. «Երբ վերադարձա տուն՝ նկատեցի, որ պայուսակի մեջի բանանը չկա: Հիշեցի, որ հեռախոսը թողել էի տանը ու դա էլ չկար: Նկատեցի՝ տնից տարբեր բաներ են տարել՝ հաց, թթվասեր, պահածո եւ այլն: Գողացված սննդամթերքի արժեքը չէր անցել 3500 դրամը»: Տուժողը, սակայն, չէր ցանկացել, որպեսզի գյումրեցի զինծառայողը ենթարկվի քրեական պատասխանատվության: Երկու օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սահակյանի նախագահությամբ, դատավորներ Ալեքսանդր Ազարյան, Անդրանիկ Մնացականյան կազմով մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը: Մեղադրողը պահանջել էր 4 տարի ազատազրկում՝ առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման: Գյումրեցի Կարեն Գրիգորյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ազատազրկել էր 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 410-ապատիկի չափով: Դատարանը վճռել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Իսկ նշյալ տուգանքի վճարման համար սահմանել էր 1 տարի ժամկետ: Նշեմ, որ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը: Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ՊԲ N զորամասի կառավարման ջոկի ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայողը մեկ տարի առաջ՝ մարտի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում գտնվող Հենրիխ Հյուսնունցի առանձնատուն, ցանկապատի վրայով թռել տան բակ: Եվ քանի որ դուռը բաց էր, մտել է առանձնատուն: Շարքայինը, որը զղջացել էր կատարվածի համար, եւ ասել էր, թե սոված է եղել, սառնարանից գողացել էր 240 ՀՀ դրամ արժողությամբ մեկ թթվասեր, 500 դրամանոց երկու կետչուպ, մեկ շիշ 1.700 ՀՀ դրամ արժողությամբ հայկական կիսաչոր շամպայն, 130 դրամ արժողությամբ երկու հաց, իսկ սեղանի վրայից էլ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա 225» տեսակի բջջային հեռախոս` 1. 500 ՀՀ դրամ արժողությամբ լիցքավորման սարքով: Ըստ էության նա տուժողին պատճառել էր 14.700 ՀՀ դրամին համարժեք վնաս, որը մեղադրանքի կողմի գնահատմամբ դիտվել է «զգալի չափերի գույքային վնաս»:

շարունակությունը՝ կայքում

Ինչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված