Հայերեն


Ո՞վ է լինելու հաջորդ զոհը. Ալավերդու Վահագի երեք մտիմներն սպանված են

Հասարակություն

Newsbook.am-ում կարդում ենք․

Վերջին ամսիներին Հայաստանում այնքան են շատացել սպանություններն ու տարբեր կրմինալ խմբավորումների բախումները, որ արդեն անեկդոտ է դրվել շրջանառության մեջ՝ իրավապների վրա «պլան են դրել օրը մեկ-երկու սպանություն զեկուցել»: Իրականում իրավիճակն ահագին ողբերգական ու վտանգավոր է, որովհետև գործ ունենք ավարտվող ճակատագրերի և հանրապետությունում քրեական իրավիճակի բացարձակ անվերահսկելի լինելու հետ: Թեման ընդարձակ է ու ընդգրկում է բազմաշերտ իրողություններ, և այս իրավիճակում մնում է հուսալ, որ մոտ օրերս Սերժ Սարգսյանը հանդես չի գա հրապարակային ելույթով՝ համոզմունք հայտնելով, թե այս ամենը (ինչպես, օրինակ, ընտրությունների կեղծումը) ազգային մենթալիտետի տիրույթից է:   

Երեկ հերթական սպանությունն է գրանցվել մայրաքաղաքի սրտի մեջ: Ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։ Հանցագործները դիմել են փախուստի. կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

Վիրավորը 38-ամյա Վահագն Աբգարյանն է, որն Ալավերդիում բավականին հարգված անձնավորություն է։ Նրան է պատկանում «Սանահին բրիջ» հյուրանոցը։ Վահագնի ընտանիքը Լոռու մարզում ճանաչում վայելող ընտանիքներից է. ծնողները՝  մտավորականներ են, որոնք երեկ մամուլից են տեղեկացել կատարվածի մասին, ու միայն իրենց որդու վիրահատության ավարտին են հասել Երևան: Վահագնի նկատմամբ վերջին տարիներին անընդհատ մահափորձեր են պլանավորվել, որոնց, ի դեպ, երեկ անդրադարձել է Հատուկ քննչական կոմիտեն կիսատ-պռատ հաղորդագրության տեսքով: Մինչդեռ այն լրագրողները, որոնք առիթ են ունեցել այդ դեպքերի լուսաբանման շրջանակներում չսահմանափակվել պաշտոնական կցկտուր հաղորդագրություններով, ահագին բան գիտեն այդ դեպքերի նախաքննությունների, բուն քննությունների և դատաքննությունների մասին:

Մահափորձ 1-ին դրվագ

Վահագն Աբգարյանի նկատմամբ առաջին մահափորձն իրականացվել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ Ախթալայի կամրջի վրա ավտոմատից արձակված կրակահերթը կանգնեցրել է այն ժամանակ 36-ամյա Վահագնի զրահապատ ավտոմեքենան։ Չարագործը կրակահերթի տակ է առել Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները, հետապնդել է նրանց, ապա իր մոտ եղած ինքնաձիգից հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ էր արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա։ Սակայն հանցագործությունն ավարտին չէր հասել, քանի որ «Համեր»-ը եղել էր զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»։  «Համերի» ուղղությամբ կրակահերթի ժամանակ Աբգարյանը մեքենայի մեջ չի եղել։ Փոխարենը մեքենայում են եղել նրա չորս ընկերները, որոնք չեն տուժել միայն այն պատճառով, որ մեքենան զրահապատ է եղել։ Այդ գործը դեռ չէր հասել դատաքննության փուլին, երբ հայ հասարակությունը տեղեկացավ հերթական կրակոցների մասին: Ի դեպ, ինչպես երեկվա չարագործները, այնպես էլ 2015 թ. քիլլեր Անտոնյանը սպանության փորձը կատարել էր՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Հատուկ քննչական կոմիտեն, չգիտես ինչու, երեկ տարածած հաղորդագրության  մեջ չի շոշափել մահափորձի պատվիրատուների անունները, որոնք «Լալվար» քարի արտադրամասի սեփականատերերն են՝ երկու եղբայրներ՝ Տարոն և Արթուր Աբգարյանները:(Մահափորձ իրականացնող քիլլեր Անտոնյանն ու նրա վարորդը եղել են «Լալվար» քարի արտադրամասի աշխատակիցներ): Ի դեպ՝ այդ դեպքերից հետո Տարոնն ու Արթուրը շտապել են լքել հանրապետությունը։ Ալավերդիում այսօր ապրում է միայն նրանց մայրը։

Մահափորձի 2-րդ դրվագ

2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդիում կրակոցներից սպանվեցին  քաղաքում Էդուարդ Պողոսյանն ու Վարդան Ավագյանը: Չարագործը 1984 թ. ծնված Վարդան Փիրուզյանն էր, ում նկատմամբ հայտարարվեց հետախուզում:  Մայիսյան կրակոցների արդյունքում սպանված տղաները եղել են երեկ վիրավորված Վահագն Աբգարյանի մտերմագույն ընկերները։ Հիվանդանոցում մահացած Էդուարդ Պողոսյանը (Առինջից) միաժամանակ եղել է Վահագն Աբգարյանին պատկանող հյուրանոցի տնօրենը։ Ի դեպ՝ հետախուզվող անձնավորությունը դեռ հայտնաբերված չէ:

Մահափորձի 3-րդ դրվագ

Ուղիղ 4 ամիս առաջ՝ հունիսի 13-ին, Ալավերդի քաղաքում գտնվող ծաղկի սրահներից մեկում սպանվեց մինչ օրս հետախուզվող Վարդանի եղբայրը՝  Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ): Բազմաթիվ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ՝ այսօր անազատության մեջ գտնվող երիտասարդը սպանվածին էր մոտեցել ու ոտքերով հարվածել  էր տուժողի մարմնի տարբեր մասերին: 

Մահափորձի 4-րդ դրվագ

Երեկ սպանված Գագիկ Մոսինյանը (ծնված 1974 թ.) Վահագն Աբգարյանի ընկերներից է, դարձյալ մտերմագույն: Ըստ էության երրորդ անգամ արդեն Աբգարյանը ինչ-որ հրաշքով է ողջ մնում: Առաջին անգամ նա մեքենայի մեջ չէր, իսկ նրա չորս ընկերները չէին տուժել մեքենայի զրահապատ լինելու հանգամանքով պայմանավորված, երկրորդ անգամ՝ սպանվել էին նրա ընկերները,  որոնց հետ այդ պահին չլինելը պատահականության հետևանք էր, իսկ երրորդ անգամ արդեն՝ էլի հրաշքով ողջ է մնում՝ ականատես լինելով ընկերոջ սպանությանը:

Հ.Գ. Ալավերդիում այս պատմությունը սկիզբ է առել քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այս ընթացքում սպանվել են Վահագն  Աբգարյանի երեք ընկերները, ևս մեկը՝ հակառակորդ թիմից: Պատվիրատուներն ազատության մեջ շրջում են, կատարողներից որոշներն էլ մինչ այսօր հետախուզվում են, իսկ Քննչական կոմիտեն ի գիտություն ազգի՝ հայտարարում է, թե բոլոր սպանությունները բացահայտված են: Իրո՞ք: Դե որ էդպես է՝ ինչո՞ւ չեն հրապարակվում պատվիրատուների անունները, և ինչո՞ւ են շարունակվում սպանությունները՝ օրը ցերեկով, հանրային նշանակության վայրերում, մարդկանց աչքի առաջ: Ի՞նչ է  սպասվում Վահագն Աբգարյանին: Ո՞վ է լինելու հաջորդ զոհը: 

Ինչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված