Հայերեն


Մարմնավաճառը դանակով վնասել է «պրոբլեմատիկ» պարսիկի առնանդամը

Հասարակություն

Առաջին / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Իրանի 35-ամյա քաղաքացի Յուսեֆը Երևանի Արամի փողոց ում գործող «Մոնոթո» ակումբում ծանոթացել է Զարուհի Շ.-ի հետ (անունը փոխված է), նրան հրավիրել է Երևանի Խորենացի փողոցի շենքերոից մեկում իր վարձակալած բնակարան: 2015 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում բնակարանում «զվարճանքի ընթացքում» Յուսեֆը ցանկացել է համբուրել Զարուհուն, բայց վերջինս մերժել ու ցանկացել է հեռանալ: Յուսեֆը ցանկացել է Զարուհու նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ նա նախ հարվածել է Զարուհու աջ ականջի շրջանին: Այնուհետև պահանջել է, որ Զարուհին հանի հագուստը, մտնի լոգարան: Այնտեղ ստիպել է, որ կինը կանգնի սառը ցնցուղի տակ,«օճառել է նրա դեմքն ու դրանից հրճվել է», ապա ձեռքից քաշելով Զարուհուն տարել է ննջասենյակ, հանել է նաև իր հագուստներն ու «նստել է Զարուհու մարմնին»: Նա ևս մեկ անգամ հարվածել է կնոջ ականջի շրջանին, պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Կինը մերժել է:

Յուսեֆը, ըստ մեղադրանքի, գնացել է հյուրասենյակ, դանակ է վերցրել, նորից վերադարձել է ննջասենյակ, նստել է կնոջ մարմնին, դանակը դրել է նրա պարանոցին ու սպառնալիքներ հնչեցնելով պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի:

Զարուհին իրական համարելով սպառնալիքները, համաձայնել է կատարել Յուսեֆի ցանկությունը: Վերջինս դանակը դրել է մահճակալի մոտ: Զարուհու մոտ ցանկություն է առաջացել դանակով վնասվածք պատճառել տղամարդուն ու փախչել: Որպեսզի Յուսեֆը ոչինչ չկասկածի, նա շոյել ու համբուրել է նրան, ապա արագ վերցրել է դանակն ու վնասել է տղամարդու առնանդամը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Զարուհին ննջասենյակից փախել է նախասրահ: Յուսեֆը հետապնդել է նրան, կոտրել է դռան ապակին, ցանկացել է Զարուհու ձեռքից խլել դանակը: Քաշքշուկ է առաջացել: Յուսեֆը բռունցքներով հարվածել է Զարուհու կողերին, կծել է նրա նախաբազուկը, հետո նրանք երկուսով ընկել են հատակին ու ապակու կտորտանքից վնասվածքներ են ստացել երկուսն էլ:

Յուսեֆը դանակը խլել է Զարուհուց, նստել է նրա մարմնին, սպառնալիքներ է հնչեցրել, հետո հանգստացել է, թույլատրել է, որ Զարուհին հեռանա՝ խնդրելով նրան, որ կատարվածի մասին ոչ ոքի չհայտնի:

Յուսեֆի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ պարունակող 50 հատ դեղահատեր:

Յուսեֆ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ «դիսկոներում» ասել են, թե տուժողը մարմնավաճառ է, 50 հազար դրամով նրան բոլորը կարող են վարձել: Ասել են, որ այդ աղջիկն «ուժեղ է» իր արհեստում, նրան շուտ-շուտ են վերցնում ու տանում: Ինքը նրան տարել է իր վարձած բնակարան: Գիշերը զվարճացել են:

Ամբաստանյալը նշել է, որ տուժողը ստել է, թե ինքը օճառ է քսել նրա դեմքին, սառը ցնցուղի տակ է կանգնեցրել, ծաղրել է: Ինքը նաև դանակով չի սպառնացել: Տուժողն իրեն դանակով հարվածել է այն բանի համար, որ իրենց միջև գումարի հետ կապված խնդիր է առաջացել: Ինքը վճարել է 50 հազար դրամ, բայց տուժողն ասել է, թե ևս 50 հազար դրամ պիտի վճարի, որովհետև երկար է մնացել: Երբ ինքը չի համաձայնել, նա դանակով հարվածել է իրեն:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը նախապես այդ կնոջ հետ գումարի վերաբերյալ չի պայմանավորվել: Երբ ոստիկանները եկել են, ինքը շատ վատ վիճակում է եղել, չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել իրականում:

Ամբաստանյալը նաև ասել է, թե հիվանդ է, բժիշկները չեն հասկանում, թե ինչ հիվանդություն ունի: Պարսկաստանից իրեն դեղեր են ուղարկել, որոնք խմելով՝ ինքը կամաց-կամաց լավանում է:

Ամբաստանյալը նշել է, թե մարմնավաճառն իր «գլխին սարքում է»: Ինքը դեպքից հետո գտնվել է «արյունահեղ վիճակում», ի վիճակի չէր տուժողից պահանջել, որ նա ոչ ոքի չասի: Ինքը նրան իր վարձած բնակարան բերել է որպես մարմնավաճառի: Մինչև դեպքը ևս երկու անգամ նրան տարել էր իր տուն, սեռական հարաբերություն էր ունեցել հետը…

Դեպքի օրը սկզբում ինքն ու տուժողը լավ ժամանակ են անցկացրել: Դանակը եղել է տուժողի մոտ, դա նրա դանակն էր: Երբ գումարային հարցերով համաձայնության չեն եկել, տուժողը միանգամից տեղից վեր է կացել ու վնասել է իր առնանդամը…

Տուժող Զարուհին հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչել է հոկտեմբերից: Հանդիպել է «դիսկոտեկայում»: Նա մոտեցել, խնդրել է իր հեռախոսի համարը: Մի քանի օր հետո նա զանգել ու ցանկացել է, որ հանդիպեն: Հանդիպել են նոյեմբերի 2-ին: Ինքը նրա վարձած բնակարան է գնացել ժամը 23-ի սահմաններում:

Ամբաստանյալն իրեն դիմավորել է, տանը խմիչք է հյուրասիրել: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ինքը ցանկացել է տուն գնալ: Ամբաստանյալն իրեն չի թողել, հարվածել է իր ականջին, իր ձեռքից վերցրել է հեռախոսը: Դուռը փակ էր: Ամբաստանյալը բռնել է իր ձեռքից, ասել է, թե բոլորը փնթի են, իրեն տարել է լվացարանի մոտ, օճառել է իր դեմքը, ջուրն անջատել ու ծիծաղել է իր վրա:

Ինքը ծորակը բացել ու լվացվել է: Նա ստիպողաբար հանել է իր շորերը, տարել է ննջասենյակ: Պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի: Ինքն ասել է, որ նման բան չի անում:

Նա գնացել է հյուրասենյակ, դանակ է բերել, դանակը դրել է իր վզին ու ստիպել է իր ուզածն անել: Ինքը վախեցել է, նրան ասել է՝ դանակը մի կողմ դիր, ամեն բան կանեմ: Նա դանակը մահճակալի կողքն է դրել: Ինքը բռնել է նրա առնանդամն ու դանակով վնասել է: Դանակը ձեռքին դուրս է եկել ննջասենյակից, չի մտածել, որ նա իր հետևից կգա: Նա բղավում էր: Նա կոտրել է դռան ապակին, հարվածներ է հասցրել իրեն, գցել է հատակին, նորից նստել է իր վրա:

Առատ արյուն էր հոսում: Ինքը մտել է լոգասենյակ, արյունը լվացել է: Նրա ուզած սեքսուալ գործողությունն ինքը չի կատարել: Հետագայում իմացել է, որ ամբաստանյալը «պռոբլեմատիկ անձնավորություն» է:

Տուժողը նշել է, թե ամբաստանյալի բնակարան էր գնացել «զուտ ընկերական»: Հաջորդ օրն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն…

Դատարանը Յուսեֆ Ն.-ին մեղավոր է ճանաչել միայն ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ից:

Բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, դատարանն արդարացրել է ամբաստանյալին՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Յուսեֆի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել դատախազին՝ Յուսեֆի ու Զարուհու՝ առողջության թեթև վնաս ստանալու դեպքով քրեական հետապնդում իրականացնելու հարցը լուծելու համար:

Ինչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված