Հայերեն


Դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների

Քաղաքականություն

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․

Բերտոլդ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսում կա հանրահայտ մի դրվագ. երբ իտալացի գիտնականին շատ են նեղում, նրա աշակերտը` Անդրեան, զայրացած բացականչում է. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոս չունի»: «Ոչ,- պատասխանում է գիտնականը,- դժբախտ է այն երկիրը, որը կարիք ունի հերոսների»: Այսինքն` ցանկալի վիճակն այն է, որ երկրում ամեն ինչ այնքան կարգավորված լինի, պետական մեխանիզմներն այնքան արդյունավետ աշխատեն, որ ոչ մի արտակարգ, ֆորսմաժորային, հերոսական ջանքեր չպահանջվեն: Երկրի ուժեղ, խարիզմատիկ լիդերի պահանջարկը նույն շարքից է: Երբ ասվում է` «ուժեղ առաջնորդ», սովորաբար նկատի ունեն մի անձնավորության, որը րոպեն մեկ գոռգոռում է իր ենթակաների վրա, թերանալու դեպքում հրամայում է նրանց «գլխատել», ինչպես նաեւ ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են իր կառավարումից: Եթե երկիրը հերոսի կարիք ունի, ուրեմն ամեն ինչ այնքան է ապականված, որ մարդիկ սովորական, ոչ հերոսական առօրյայից որեւէ դրական բան չեն սպասում: Մարդիկ սպասում են հրաշքի, ինչ-որ առասպելական կերպարի, որը գերբնական ճիգերով կպարգեւի մարդկանց առատություն եւ արդարություն: Երբ նման հերոսը՝ ի դեմս նոր նախագահի կամ վարչապետի, չի արդարացնում այդ ֆանտաստիկ սպասելիքները, մարդիկ հիասթափվում են, ձեռքերը ծնկներին են խփում ու բացականչում` «էլի մեզ խաբեցին»: Ես չգիտեմ, թե ինչպիսի վարչապետ է լինելու Կարեն Կարապետյանը, եւ իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում նրա կապը «Գազպրոմի» հետ, որովհետեւ այդ «կանտորայի» եւ Հայաստանի պետական շահերը տարբեր են եւ կարող են նաեւ հակադրվել: Բայց նրա` վարչապետի կարգավիճակում առաջին ելույթում փոքր-ինչ հուսադրող էր, որ նա չփորձեց «սվաղել» իրավիճակը եւ ներկայանալ որպես ինչ-որ սուպերմեն, որը մի քանի ամսում կշտկի վիճակը: Ես, օրինակ, չեմ կասկածում, որ մեր իրավիճակում դրական փոփոխություններ կարող են լինել միայն ոչ պոպուլյար, ցավոտ քայլերով: Նախընտրական վիճակում դրանք առավել դժվար են լինելու, բայց ցանկացած պոպուլիզմ, հաշտվողականություն, «յոլա գնալու» միտում նշանակում է տապալում: Մյուս կողմից` ամեն մի «ոչ ժողովրդահաճո» քայլ պետք է բացատրվի, ինչպես նոր վարչապետն ասաց` «թուղթ եւ գրիչով», այսինքն` հստակ, պրագմատիկ հաշվարկներով: Այս կառավարության առաքելությունը ես տեսնում եմ հենց այդ սթափությունը ներարկելու, «հերոսական ռոմանտիկայից» մարդկանց հեռացնելու մեջ: Ռազմի դաշտում, արտաքին հակառակորդին դիմադրելիս, այո, հերոսություն է պետք: Բայց եթե թիկունքում լինեն մեխանիզմներ, հատկապես պետական կառավարման համակարգում, որոնք հաջողություն են ապահովում համեստ, պարկեշտ, աշխատասեր մարդկանց, գուցե արտաքին վտանգները նույնպես նվազեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված