Հայերեն


Կրեմլի երևանյան խաղը մոտեցավ ավարտին

Քաղաքականություն

Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը հայկական խաղ չէ։ Այն աշխարհաքաղաքական խաղ է՝ տեղական դերակատարներով ու մասնակիցներով։ Այդ խաղը ոչ թե հանուն Հայաստանի է, այլ Հայաստանի մասին կամ Հայաստանի համար։ Այն զրոյական ելքով խաղ է, որի դեպքում հաղթողը շահելու է ճիշտ այնքան, որքան կշռելու է պարտվողի կորուստը։ Ու այնպիսի խաղ է, որի թվացյալ մասնակիցը ոչ թե մասնակից է իրականում, այլ խաղասեղանին դրված հաղթելիքն է։

Այս օրերին Հայաստանում ընթացող խաղը համարյա վերջնախաղ է։ Առաջին արարը սկսվել է դեռևս 2000-ականներին, ավելի կոնկրետ՝ 2004 թվականին՝ Երևանում, երբ Ռուսաստանի Պետդումայի այն ժամանակվա ղեկավար Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։ Դրան հաջորդեցին միջնախաղեր, որոնք ցույց էին տալիս, որ խաղը շարունակվելու էր ու է։ Որովհետև Գրիզլովը ոչ միայն չէր հակադարձվել ու չէր կշտամբվել, այլև ողջունվել էր ու շնորհակալվել։ Այնքան, որ հաջորդը լինելու էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով արդեն ոչ թե՝ Երևանում, որը երևի Հայաստանի հանդեպ հարգանքի տեսակետից այլևս շատ էր համարվում, այլ՝ Գյումրիում հայտարարելու էր՝

Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից, հակառակը, մտադիր է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում։ Դա 2013 թվականի դեկտեմբերի 2-ին էր։ Սեպտեմբերի 3-ից ուղիղ երկու ամիս անց ու մեկ օր պակաս, և ուղիղ մեկ տարի երկու օր առաջ դեկտեմբերի 4-ից՝ 2014 թվականի, երբ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը։ Բայց խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, որովհետև խաղասեղանին դրվածը շատ թանկ էր ու է Ռուսաստանի համար։ Խաղասեղանին դրվածն Անդրկովկասում մնալ-չմնալու հարցն էր ու է։ Ոչ միայն մնալու, այլ, ինչպես իր ռազմակայանում Պուտինն էր ասել՝ ամրապնդվելու։ Խաղը չէր ավարտվել ու շարունակվելու էր, քանի որ ու քանի դեռ այդ ամրապնդումը վերջնական չէ ու անշրջելի չէ։

Խաղը շարունակվելու էր ու տեղի էր ունենալու 2015 թվականի հունվարը՝ Պերմյակովի կատարմամբ, ու հետհունվարյան երկու տարիները՝ Պերմյակովին հայերին չհանձնելու նվաստացմամբ։ Խաղը շարունակվելու էր, ու ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի բնակիչները սարսափահար արթնանալու էին ռուսական զենքի հրետակոծությունից, մյուսները՝ կրկին սարսափահար, արթնանալու էին ռուսական լռությունից, որն աղմկելու էր անվտանգության երաշխավորի մասին նրանց թմբիրը։ Խաղը շարունակվելու էր, ու Դմիտրիներից՝ Մեդվեդևը բացելու էր ապրիլյան պատերազմի պլանավորման փակագծերը, Դմիտրիներից՝ Ռոգոզինն էլ՝ ռուսական սպառազինության պահեստները։ Ադրբեջանի համար, բնականաբար։ Խաղը շարունակվելու էր, ու Երևանում գրավվելու էր ՊՊԾ գունդը, ու ռուսների շուրթերից հնչելու էր արյան ծարավը, որի չբավարարումը նաև հանգեցրեց այն փոփոխություններին, որոնցով այս օրերին հրճվում է հայկական վերնախավն ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղավորվել արդեն ռուսահայկական դարձող վերնախավում։

Խաղը շարունակվելու է՝ քանի որ ու քանի դեռ Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր համարձակվում են մտածել ինքնիշխանության ու անկախության մասին։ Իրական, ոչ թե շնորհավորվող ու նշվող անկախության մասին, որը հարայ-հրոցով նշվելու է մեկ շաբաթ հետո։ Խաղը շարունակվելու է ու շարունակվում է՝ խաղի նպատակի անփոփոխության պայմաններում՝ ժամանակ առ ժամանակ փոխվող դերակատարներով ու խաղացողներով։ Խաղը շարունակվում է ու խաղը հղացողներն ու խաղացողների հրահանգիչները շարունակելու են զվարճանալ Հայաստանից հնչող այն հայտարարությունների առթիվ, թե այլևս իրականացվելու է այսինչ քաղաքականությունը, կարճաժամկետ այսինչն ու երկարաժամկետ այնինչը։ Զվարճանալու են, որովհետև գիտեն, որ ծայրագավառում չեն զբաղվում քաղաքականությամբ։ Գիտեն ու հավանաբար առաջիկայում չիմացողներին կհրահանգեն իմանալ, որ քաղաքականությունը որոշումներ կայացնելու զբաղմունք է, իսկ ծայրագավառում որոշումները ոչ թե կայացվում են, այլ իրագործվում։ Խաղը շարունակվում է, իսկ Հայաստանում շարունակում են քննարկել, թե այսինչ նախարարի պաշտոնում այսինչյանն է նշանակվելու, նախարարի պաշտոնից այնինչյանը հեռացվելու է։ Դա ևս խաղի կանոններից է, որը թույլատրված է մանր խաղացողներին։

Ինչպես որ ոմանց թույլատրված է իրենց մոնոպոլիստներ ու օլիգարխներ համարել Երևանում՝ պայմանով, որ Հայաստանի իրական մոնոպոլիստի անունը կարող են կարդալ ու արտասանել միայն օղու շշի վրա, որով, հավանաբար, նշելու են Հայաստանի Անկախության 25-ամյակը մի քանի օր հետո։


ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, 168.am

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված