Հայերեն


Նիկոլ Փաշինյանը մինչ օրս անգնահատելի ծառայություններ է մատուցում իշխանությանը

Քաղաքականություն

armenia24.info / 2008թ. մարտի մեկը շատերը համարում են նորանկախ Հայաստանի պատմության ամենադժբախտ էջը: Իրականում, ամենայն հարգանք տածելով 10 զոհերի նկատմամբ, ստիպված ենք փաստել, որ այն նորանկախ Հայաստանի պատմության ամենաբեկումնային էջն էր: Ինչու՞: Որովհետև Հայաստանի քաղաքացին սկսեց չվախենալ: Նա հասկացավ, որ այն առավելագույնը, ինչին ընդունակ է այս իշխանությունը, դա կրակելն է սեփական քաղաքացու վրա: Ցավոք, մենք չկարողացանք արժանապատվորեն օգտագործել այդ հնարավորությունը: Մարտի մեկի արդյունքում ամենաշատը շահեց մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:
Հայկական քաղաքական դաշտի ամենաճղճղան գործիչը սկանդալների կենտրոնում էր դեռ այն ժամանակ, երբ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր: 2007թ․-ին նա երազում էր դառնալ պատգամավոր և այդ նշաձողին մոտեցավ հայտնի կարգախոսներով՝ «Իմպիչմենտ» դաշինքով: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր:
2008-ին նա համալրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքերը: Տեր-Պետրոսյանը նրան տվեց հարթակ, բարձրախոս, դարձրեց հանրության սիրելին: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ նա անցավ խոհրդարան, նույն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ համամասնական ցուցակով: Սակայն, ինչպես ասում են, երբեք մի թքիր այն աղբյուրի մեջ, որից խմում ես: Անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իր թիմակիցներին և մոռանալով անգամ այն հանգամանքը, որ երբ նա նստած էր Կոշի գաղութում, այդ նույն թիմակիցներն էին նրա քվեները պահում և ծեծվում Կենտրոնի տեղամասերում, Նիկոլը հեռացավ: Իր անցյալի Կոշում սրան կտային համապատասխան բնութագիր: Դառնալով, այսպես ասած, անկախ պատգամավոր, նա Ազգային ժողովի ամբիոնը չէր դադարում օգտագործել՝ որպես սեփական փիառի միջոց, ամենաանիմաստ հարցերի շուրջ աղաղակումներ կատարելով այդ ամբիոնից:
2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ նա անգնահատելի ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին, հայտարարելով, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգ է, և ինքը մտադիր չէ պայքարել այդ օրակարգի դեմ: Այստեղ դժվար է խոսել նրա քաղաքական տհասության մասին: Ինչ-ինչ, բայց ինտելեկտ և քաղաքական հոտառություն նա ունի: Ուստի չէր կարող չհասկանալ, որ պառակտելով ՈՉ-ի ճամբարը, նա ծառայություն է մատուցում իր իշխանությունը հավերժացնող Սերժ Սարգսյանին:
Սարգսյանն, ինչպես ասում են, լավության տակ չմնաց: Մոտեցան 2017-ի ընտրությունները, որոնք բախտորոշ եղան Հայաստանի համար: Նախ Նիկոլը բարձրախոսը ձեռքին հայտնվեց Խորենացում՝ «Սասնա ծռերի» աջակցության դիրքերից: Ի պատիվ այդ խմբավորման, նրանք ողջախոհ որոշում կայացրեցին և հրաժարավեցին Նիկոլի քաղաքական «ծառայություններից»: Սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի ընտրությունների ժամանակ կոնսոլիդացնի ծռական զանգվածի մի մասին:
Եկավ խորհրդարանական ընտրությունների նախերգանքային փուլը և Սերժ Սարգսյանը հիշեց Նիկոլի մատուցած ծառայությունը: Նա բոլոր ընդդիմադիրներից քննադատեց միայն Նիկոլին, դրանով իսկ ավելացնելով նրա ռեյտինգը, իսկ այնուհետ թույլ հարձակում արեց Արմեն Աշոտյանը՝ ուժեղ պատասխանի հնարավորություն տալով Նիկոլին, ու վերջինիս դիրքերն համատեղ ամրապնդեցին: Դե իսկ լռության նախորդող գիշերը, երբ արդեն որևէ կերպ հնարավոր չէր հակադարձել, շրջանառության մեջ դրվեց զենքի հետ կապված կապիկությունը, որը կողմնորոշեց չկողմնորոշված ընդդիմադիրներին:
Իսկ ի՞նչ է անում հիմա Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող գործիչը: Սելֆիի ձողը ձեռքին հեռարձակումներ է ունենում ֆեյսբուքում, լուրջ օրակարգ է ձևավորում փողոցների անվանափոխության և ժամացույցների ոչ ճիշտ աշխատելու շուրջ: Երբեմն-երբեմն հուզառատ ելույթներ է ունենում ԱԺ ամբիոնից և տալիս ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանին հուզող հարցեր: Իհարկե, չի մոռանում նաև երբեմն անուղղակի գովել Կարեն Կարապետյանին:
Իսկ վերջին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը լրջագույն ծառայություն էր Սերժ Սարգսյանին, որի մասին դեռ շատ կխոսվի:

Զաբել Եսայան

Միացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված