Հայերեն


«Կիսաբաց լուսամուտների» Հայաստանը

Հասարակություն

Հայտնի հաղորդաշարը թերևս տեսել են բոլորը: Եթե անգամ հատուկ նպատակադրված չեն նայել, ապա գոնե դրվագների հետ առնչվել են: Սույն ակնարկում չկա որևէ հեգնանք կամ սարկազմ այդ հաղորդաշարի, հաղորդաշարի անձնակազմի կամ այն վարողի նկատմամբ: Եթե անգամ ինչ-որ բացասական երանգներ կլինեն, ապա դրանք միայն ու միայն իրականությունն արտացոլելու համար են:
Հաղորդաշարը հիմնականում քննադատում է ֆեյսբուքյան զանգվածը: Դա այն զանգվածն է, որ մեծ մասն հիմնական Հայաստանը տեսնում է կապույտ էկրանին՝ իր էկզոտիկ ընկերների ծովային ու եթերային նկարների միջոցով կամ ոմանց ողջախոհ գրառումներով: Իրականում Հայաստանն այլ է: Կապույտ էկրանից այն կողմ այլ Հայաստան է: Այդ Հայաստանը տգետների, մուրացիկների, սոված երեխաների, անառողջ հարաբերությունների, հայհոյանքների, սեփական աղջկա հոգեմետ դեղերը վաճառողների Հայաստանն է:
Եթե մենք ունենայինք իրական պետություն և այդ պետական արժեքները կրող իշխանություն, ապա չէինք ունենա «Կիսաբաց լուսամուտների» նման հաղորդաշարերի կարիք: Սակայն մենք չունենք պետական գործառույթներ իրականացնող իշխանություն, և ամեն ինչ մեզանում թողնված է հասարակության վրա: Երեխան փրկության կարիք ունի, հասարակությունն է դրամահավաք կազմակերպում: Ինը երեխա ունեցող ընտանիքը սովի եզրին է՝ հասարակությունն է օգնում: Այս վերջինի հետ կապված ասեմ, որ ցանկացած լուրջ երկրում, եթե դա Չինաստանը կամ Հնդկաստանը չէ, ապա ցանկացած երեք և ավել երեխա ունեցող ընտանիքին պետությունը պահում է իր գլխի վրա՝ ապահովելով ամեն ինչով: Իսկ Հայաստանու՞մ: Հայաստանում այլ է: Հայաստանում անգամ զինվորի գուլպան է հասարակությունը գնում, որպեսզի հնարավորություն տա խաչատուրովանմաններին լափել բանակի բյուջեն:
Գրածիս մեջ միայն ցավ կա ու անսահման կարեկցում: Շատերն են ծաղրում հաղորդաշարը և հաղորդաշարում հայտնված հերոսներին: Սակայն դա հարցի լուծում չէ: Ծաղրողներից յուրաքանչյուրն իրեն հարց պետք է տա, թե արդյո՞ք այդ մարդն արդեն ծաղրված չէ ճակատագրի կողմից, որ հասել է այդ վիճակին:
Մյուս կողմից, իշխանությանը պետք է հենց «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանը: Այդ Հայաստանում հեշտ է կառավարել, այդ Հայաստանում շատ հեշտ է 10.000 դրամ թուլայափայով ձայն գնել ու տիրել նաև մնացած՝ շատ քիչ առողջ զանգվածին:
Իրականությունից փախչել պետք չէ, իրական Հայաստանը «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանն է: Իրական Հայաստանը վերածվել է տգետների և մուրացիկների ապաստարանի:

Վահրամ Թոքմաջյան, Orer.am, վերլուծաբան

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված