Հայերեն


Ըստ Գեղամյանի՝ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն ուղղակի վրիպել է

Քաղաքականություն

Ռուսական «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները» հոդված էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցին: Գործակալության հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Հայաստանը, խորացնելով գործակցությունը Չինաստանի հետ, շանտաժի է ենթարկում Մոսկվային, որպեսզի ստանա ավելի էժան զենք: Հետաքրքրական, որ հոդվածը հեռացվել է կայքից:
Past.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ռուսական պետական քաղաքականությունը ներկայացնող խոշորագույն քարոզչամիջոցի մտահոգությունը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ռուսական մամուլը շատ բազմազան է: Այդ հարցը չէր ծագի, եթե մարդիկ լսեին Արևելյան տնտեսական ֆորումում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: Նա շեշտեց՝ Չինաստանը Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն է: Ընդ որում՝ Պուտինը դա ասաց Մոնղոլիայի, Ճապոնիայի ղեկավարների ներկայությամբ: Մտահոգվելու բան չկա, իսկ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հեղինակը վրիպել է՝ մոռանալով այս հույժ կարևոր փաստը»: Այնուհանդերձ, նկատենք, որ նման ԶԼՄ-ներում չեն լինում պատահական վրիպումներ:
Պարոն Գեղամյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ին ուղղված Պուտինի քննադատությանը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ–ի որոշումը՝ նշելով, որ դա չի նպաստում խաղաղությանը: Հայաստանցի բազմաթիվ վերլուծաբանների խոսքով՝ սա երկակի ստանդարտների կիրառում է, քանի որ նույն ՌԴ–ն զենք է մատակարարում ԼՂ հակամարտության կողմերին: «Բացարձակ չեմ տեսնում երկակի ստանդարտներ: Ինչ վերաբերում է զենք վաճառելուն, ապա լավագույն պատասխանը տվել է ՀՀ նախագահը»,- ասաց Գեղամյանը:

Միացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը
Ամենադիտված