Հայերեն


«Չեմ հավատում»․ Վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին նեղն է գցել

Քաղաքականություն

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նանման» ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին նախագիծը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկիրը, եթե տնտեսության որևէ ոլորտ հայտարարել է որպես գերակա, կարող է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնց կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները կամ հումքը չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, բայց կարևոր է իր տնտեսության առաջընթացի ապահովման համար: Ըստ նրա՝ «Նանման» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության ոլորտում, այն նախատեսում է ներմուծել ջինսե գործվածք Չինաստանից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեք նոր աշխատատեղ՝ միջինը 78 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշում էր կայացվել «Նանման» հայկական ընկերությանն արտոնություններ տալ համազգեստ կարելու հումքի ներկրման համար։ Ըստ Ա. Մինասյանի՝ ընկերությունը մաքսատուրքի արտոնություններ պետք է ստանա Չինաստանից ջինսե կտորների խմբաքանակի ներմուծման համար, քանի որ, ընկերության տեղեկանքի համաձայն, ԵՏՄ երկրներում նման կտոր չի արտադրվում: Ապրանքի խմբաքանակի ընդհանուր գումարը կկազմի 10.5 մլն դրամ։

Այսօր կառավարության նիստում ներկայացնելով, թե այս գործիքի կիրառմամբ որքան ներդրումային ծրագրեր են իրականացվել, Արծվիկ Մինասյանն ասաց, 77.57 մլն ներդրումային ծրագրեր են տրվել, որը նախատեսում է 1700 աշխատատեղ, իսկ տարվա ավարտին կներկայացնեն, թե այս նախատեսված աշխատատեղերից և ներդրումներից որքանն է փաստացի իրականացվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս արտոնությամբ ընկերությունը 1 մլն դրամ է տնտեսում, ապա նշեց, որ փաստաթղթերի լրացման ընթացքում շատ ուշադիր պետք է լինել: «Ճիշտն ասած՝ 77 մլն-ի դիմաց՝ 1700 աշխատատեղը, և այս 10 մլն-ի դիմաց՝ 3 աշխատատեղի միջև ինչ-որ անհամաչափություն կա, բայց սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Մյուս հարցը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելուն:

««Շանթ»» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերություն անվանումով, նախատեսում է վերազինել իր ամբողջ համակարգը և HD թվային հեռարձակման նոր արբանյակային հեռարձակում ապահովել, որի շրջանակներում ներկայացրել է ներդրումային ծրագիր: Ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմում է 2.45 մլրդ դրամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ. 2016թ. համար միջին աշխատավարձը կկազմի 190 հազար դրամ, 2017թ. համար՝ 195 հազար դրամ, 2018թ. համար՝ 200 հազար դրամ: Արծվիկ Մինասյանն ասաց նաև, որ այս գործիքը 2009թ. աշնանից կա, այս պահի դրությամբ՝ 65 ընկերություն օգտվել են այս իրավունքից, նախատեսված է եղել 6688 աշխատատեղ, այս պահին մոնիտորինգային արդյունքը գնահատել է 5025 ստեղծված աշխատատեղ:

Ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի հարցուպատասխանը նիստի ընթացքում.

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, որ, եթե մոնիտորինգ է արվում, թե որքան աշխատատեղեր են նախատեսված եղել և որքանն են ստեղծվել, զուգահեռաբար հնարավո՞ր չէ հասկանալ, թե որքան գումար է վերադարձվել, համակարգ կա՞ հսկելու համար:

Արծվիկ Մինասյան. – Որպես այդպիսին՝ համակարգ չունենք: Նոր ենք ձևավորում:

Կարեն Կարապետյան. – Ինչո՞ւ:

Արծվիկ Մինասյան.- Երկու պատճառով: Առաջինը՝ ընկերությունում այցելությունը դիտվում է՝ որպես ըստ էության միջամտություն: Դրա համար մենք հարցումների միջոցով փորձում ենք պարզել…

Կարեն Կարապետյան.- Պարո´ն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ առումով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին Դուք, լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխատատեղ՝ հետաձգելով գումարներ, հետո այդ հարցը որևիցե ձևով մոնիտորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձևով… Ինչքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը, մինչև ստացել է այս արտոնությունը:

Արծվիկ Մինասյան. – Ընկերությո՞ւնը: Մոտավորապես մեկ շաբաթ:

Կարեն Կարապետյան.- «Նանմանը»:

Արծվիկ Մինասյան.- «Նանմանը» որքա՞ն ժամանակ է ծախսել:

Կարեն Կարապետյան.- Այո, ե՞րբ է Ձեզ դիմել:

Արծվիկ Մինասյան.- Գրեթե մեկ շաբաթ էլ «Նանմանը»:

Կարեն Կարապետյան.- Չե՛մ հավատում:

Արծվիկ Մինասյան.- Ես կարող եմ ներկայացնել Ձեզ:

Կարեն Կարապետյան.- Դուք ինձ յոթ վիզա եք ասել:

Արծվիկ Մինասյան.- Չէ´, ներկայացման մասին է խոսքը:

Կարեն Կարապետյան.- Ե՞րբ է ինքը դիմել, ե՞րբ ենք մենք իրեն արտոնություն տալիս:

Արծվիկ Մինասյան.- Լրացուցիչ կտեղեկացնեմ Ձեզ, պարո´ն վարչապետ:

Կարեն Կարապետյան.- Չգիտե՞ք:

Արծվիկ Մինասյան.- Այս պահին չգիտեմ, որովհետև…

Կարեն Կարապետյան.- Բա ինչո՞ւ, պարո´ն Մինասյան: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, Դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի: 1 մլն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում: Երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ այս վիզաների, ստորագրությունների այս բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում այստեղ:

Կարեն Կարապետյանը հորդորեց իրեն զեկուցել, թե ինչ արդյունքներ կան ծրագրի արդյունքում:

Նյութը՝ 168.am-ի

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված