Հայերեն


«Մենք հո կապի՞կ չենք, որ Մանվելի հետ բեմականացում խաղանք»

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

Էջմիածնում երեք օրից կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ տիրող նախընտրական իրավիճակի մասին իրարամերժ գնահատականներ են հնչեցնում քաղաքապետի ինքնառաջադրված թեկնածու Արթուր Թումանյանն ու ՀՀԿ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը (ի դեմս քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի):

Արթուր Թումանյանը պնդում է, որ իրավիճակը լարված է, Կարեն Գրիգորյանն ու նրա նախընտրական կոմպանիան սպասարկող «թայֆան» վախի ու խուճապի մեջ են, քանի որ կանխատեսում են իրենց մոտալուտ պարտությունը։ Վարդան Վարդանյանն էլ պնդում է, որ նախընտրական խաղաղ իրավիճակ է, Կարեն Գրիգորյանն ակտիվ նախընտրական հանդիպումների մեջ է իր պոտենցիալ ընտրողների հետ, նրանց է ներկայացնում իր կատարած ու կատարելիք աշխատանքները, պատասխանում նրանց հարցերին:

Կարեն Գրիգորյանը, ի դեպ, հանդես է գալիս մի քանի կարգախոսներով՝ «Մեր խոսքը մեր գործից չի տարբերվում», «Ամեն ինչ Էջմիածնի համար, ամեն ինչ էջմիածինցիների համար»: Իսկ Արթուր Թումանյանը չունի ոչ կարգախոս, ոչ էլ նախընտրական ծրագիր: «Իմ գլխավոր ծրագիրը քաղաքը մանվելիզմից ազատելն է»,-ասում է թեկնածուն: Ավելին, նա նույնիսկ քարոզարշավ չի անցկացնում, քանի որ, իր պնդմամբ, մի քանի անգամ փորձել է հանդիպել ընտրողների հետ, սակայն հետո պարզվել է, որ իր հետ հանդիպումից հետո այդ մարդիկ կանչվել են քաղաքապետարան, որտեղ նրանց ահաբեկել են, նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվել՝ հեռու մնալ Թումանյանից:

«Մինչեւ հիմա էջմիածնեցին էր վախենում, էսօր արդեն իրենք են վախում, որ կպարտվեն»,-ասաց Թումանյանը: Վերջինս էլ իր համակիրներին «ոխակալ» քաղաքապետի հետապնդումներից ու նվաստացումներից զերծ պահելու համար գերադասում է այլ մարտավարություն բանեցնել՝ բացեիբաց չհանդիպել ընտրողների հետ, քարոզչությունն իրականացնել՝ այցելելով «տուն առ տուն, ազգ առ ազգ, ցեղ առ ցեղ»:

Այդ հանդիպումներից թեկնածուն տպավորություն է ստացել, որ վայելում է էջմիածնեցիների բացարձակ մեծամասնության համակրանքը, ուստի մեծ շանսեր ունի դառնալ Էջմիածնի հաջորդ քաղաքապետը: «Եվս մի քանի օր, եւ Էջմիածնում տեղի կունենա մանվելական կարգերից ազատագրում: Էջմիածնեցին հասկացել է, որ դուրս է եկել դեւի դեմ: Պատկերացրեք՝ վեհափառանիստ քաղաք, համայն հայության հոգեւոր կենտրոն եւ քաղաքապետարան՝ դեւերն ու սատանեքը մեջը մտած: Այ, դրանց դեմ է մեր պայքարը»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն: Նա հերքեց լուրերն այն մասին, որ Կարեն Գրիգորյանի եւ նրա թիմի կողմից այս օրերին բռնի գործողություններ են կատարվել իր նկատմամբ։

«Կարծում ես էդքան դուխ ունե՞ն: Ի՞նչ եք մտածում՝ մենակ իրե՞նք են դուխով, մի մոռացեք, որ դուխովից դուխովն էլ կա էս կյանքում: Նրանք ամեն գնով, բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում են իմ շտաբի աշխատողներին, թիմակիցներին կաշառել, տանել իմ կողքից, ավելին՝ փորձում են իմ նախընտրական շտաբը փակել, սակայն արդյունքի չեն հասնի։ Եթե դուք արդար եք, մաքուր եք ու հզոր եք, ամբողջ վարչական ռեսուրսը ձեր ձեռքն ա, ինչի՞ց եք վախենում, ինչի՞ եք վերեւից ներքեւ բոլորին խառնել իրար»,-տարակուսեց Թումանյանը:

Բայցեւայնպես, նա կանխատեսում է, որ ընտրությունները մաքուր չեն լինի, քանի որ Կարեն Գրիգորյանի շտաբից տեղեկություն են ստացել ծրագրված ընտրակեղծիքների վերաբերյալ: «Նախ՝ Կարենի պարտադրանքով ԸԸՀ թվով 69 անդամ ինքնաբացարկ է հայտնել, նոր մարդիկ են նրանց փոխարինել՝ կարտոշկա, մարտոշկա, քաղաքապետարանի աշխատողներ, որոնք էլ իրականացնելու են ընտրակեղծիքները Կարենի օգտին: Բայց այնպես չէ, որ մենք դրա դեմը չենք առնելու եւ թողնելու ենք, որ մեր ձայները կորեն: Մենք ընտրատեղամասերում ունենալու ենք 70-80 վստահված անձինք, որոնք կարձանագրեն բոլոր խախտումներն ու տեր կկանգնեն էջմիածնեցիների քվեին»:

Որպես ընտրակեղծիքի դրսեւորում՝ Թումանյանը նշեց նաեւ քաղաքապետի երրորդ թեկնածուի՝ Արթուր Խաչատրյանի առաջադրումը, ինչը մեկ նպատակ ունի՝ շփոթություն առաջացնել ընտրողների շրջանում եւ փոշիացնել իր՝ Թումանյանի ձայները: «Նա կամ եղած, կամ չեղած, ինքը կամ Մանվելենց մարոժնիանոցի աման լվացողը մեկ են: Նրան հատուկ են ներքաշել էս գործի մեջ, որ մարդիկ, հատկապես մեծահասակները, որոնք իմ ազգանունը գուցե լավ չհիշեն, շշկռեն ու իմ փոխարեն նրա օգտին քվեարկեն»:

Ի դեպ, Կարեն Գրիգորյանի՝ իր օպոնենտին ուղղված հեռուստաբանավեճի առաջարկն այդպես էլ չի կայացել, քանի որ Թումանյանը պայման էր դրել Գրիգորյանի առաջ. «Եթե դու ինքնուրույն տղա ես, ապա բացի Էջմիածնի այն փողոցները, որոնք հերդ կամայականորեն փակել է, եւ ներողություն խնդրի էն մարդկանցից, որոնց նեղացրել ու նվաստացրել եք»: Պայմանը, ըստ քաղաքապետի թեկնածուի, մինչեւ հիմա չի բավարարվել:

Չշրջանցեցինք նաեւ խոսակցություններն այն մասին, թե Արթուր Թումանյանն իրականում կեղծ թեկնածու է, Մանվելի «մարդը», ու նրանց միջեւ առկա հակասությունն իրականում բեմականացում է: «Այսպես պատասխանեմ՝ ինչ-որ առումով ես իր մարդն եմ, քանի որ կինը չէի կարող լինել: Իսկ եթե ուղիղ պատասխանեմ, ապա ասեմ՝ ես չգիտեմ, թե Մանվելը քանի մարդ ունի, բայց ես իր մարդը չեմ: Իմ առաջադրման առաջին իսկ օրվանից ասում էին, թե հեսա կհանեմ թեկնածությունս, բայց տեսնում եք, որ մինչեւ վերջ կանգնած եմ ու գնում եմ: Համ էլ՝ հո մենք կապի՞կ չենք, որ բեմականացում խաղանք: Ես ժողովրդին չեմ կարող խաբել ու դավաճանել»:

Գողն առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին

Արթուր Թումանյանի մեղադրանքներին պատասխանեց Վարդան Վարդանյանը՝ հակադարձելով. «Այդ տղայի ասածներն ուղղակի աբսուրդ են: Մենք չենք ուզում իջնել նրա եւ իր թիմի մակարդակին ու մենք էլ հայհոյել իրենց: Գողն առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին»: Վարդանյանը նաեւ հավելեց, թե բացի Կարեն Գրիգորյանից այլ ռեալ թեկնածու չկա, թեեւ եւս 2 անձ է գրանցվել: «Հիմա բացատրեմ իրավիճակը՝ համայնքի ղեկավարն աշխատում է թիմի հետ՝ ի դեմս ավագանու, եւ եթե չունենա ավագանու աջակցությունը, նա չի կարող աշխատել: Ավագանու 15 տեղի համար առաջադրվել են 23 թեկնածու, որից 19-ը Կարեն Գրիգորյանի թիմի մարդիկ են, որոնց մի մասն այսօր էլ է ավագանի, իրագործել է Գրիգորյանի ծրագրերը եւ պատրաստ է այսուհետ նույնպես աշխատել նրա հետ եւ իրականացնել նրա նախընտրական ծրագիրը: Եվ եթե մի հրաշքով, հեքիաթով Արթուր Թումանյանը կամ մեկ այլ անձ դառնա քաղաքապետ, նա չի կարողանալու աշխատել ընտրված ավագանու հետ, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը լինելու են Կարեն Գրիգորյանի թիմակիցները: Այդ դեպքում Թումանյանը կամ պետք է չաշխատի, կամ էլ պետք է իրականացնի Կարեն Գրիգորյանի նախընտրական ծրագիրը, որն ամենալավը կիրագործի, բնականաբար, ինքը՝ ծրագրի հեղինակը: Այս պարզ բանն իմանալով՝ մարդիկ, ինչ է, ջուր պղտորելու համա՞ր են առաջադրվել, քանի որ շատ լավ գիտեն, որ ընտրվելու դեպքում չեն կարողանալու աշխատել: Ավագանին առաջին օրվանից կարող է անվստահություն հայտնել, եւ հրաշքով ընտրված Թումանյան կամ Խաչատրյան Արթուրն ստիպված կլինեն ինքնակամ հեռանալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԸԸՀ անդամների ինքնաբացարկներին, ապա, ըստ Վարդանյանի, քաղաքապետը ոչ մի լծակ չունի՝ ստիպելու ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ այլ կուսակցության անդամ հանդիսացող հանձնաժողովականներին ինքնաբացարկ հայտնել: Ընտրակեղծիքների մասով էլ ասաց, որ Թումանյանի թիմում ներգրավված են հայտնի ընտրակեղծարարներ, որոնցից մեկն էլ այդ գործում թրծված ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքապետի երբեմնի թեկնածու Հակոբ Հակոբյանն է (Ճոյտ): Ուստի իրենք կարծում են, որ նրանք, լինելով ընտրակեղծիքների լավ մասնագետներ, դիմացինին չափում են իրենց արշինով:

Փակ փողոցների եւ վախի մթնոլորտի թեմայով էլ առաջարկեց Թումանյանին հասցե առ հասցե նշել իր իմացած փակ փողոցները, եւ եթե այդպիսիք հայտնաբերվեն, ապա հաջորդ վայրկյանին դրանք բացված կլինեն: «Չկան փակ փողոցներ, վախի մթնոլորտ էլ չկա, եւ եթե կա որեւէ մեկը, որը վախեցած է, դա երեւի Թումանյանն է: Նրա մոտ վախն առկա է դեռեւս ապրիլյան պատերազմի օրերից, երբ, իմանալով պատերազմի մասին, նստեց ինքնաթիռ ու փախավ Հայաստանից: Իսկ Կարեն Գրիգորյանը ոչ միայն նորմալ կատարեց իր պաշտոնեական պարտավորությունները, այլ նաեւ իր աշխատակազմի ներկայացուցիչներից մի քանիսի հետ մեկնեց առաջնագիծ ու կանգնեց սահմանին»,-ասաց Վարդանյանը։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված