Հայերեն


Նոր բացահայտումներ պաշտոնյայի սպանության գործում

Հասարակություն

Առաջին լրատվ․ / Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը. իսկ մայրը նրան օգնել է հետքերը թաքցնել: Իսկ իրավապահ մարմինները շարունակում են կոծկել իրականությունը: Իրավապահներին զուգահեռ Արամ Սիմոնյանը սեփական հետաքննությունն է տանում, ուսումնասիրում եղբոր թողած ձայնագրությունները, ֆայլերը, զրուցում նրա ընկերների հետ:

 

Արամ Սիմոնյանին զարմացնում է՝ ինչպես է նախաքննական մարմինը փորձում կոծկել եղբոր սպանության հանգամանքները, մասնավորապես, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես է դիակը դուրս բերվել տանից և տեղափոխվել: «Իմ կարծիքով՝ Նորիկն ու Ռուզանը Մանուկի դիակը տանից դուրս չեն բերել, այլ նետել են երկրորդ հարկի պատուհանից: Որովհետև երբ ես եղա տանը, երկրորդ հարկի պատուհանի ցանցը վնասված էր: Ըստ երևույթին չէին կարողացել հանել, որ դիակը գցեին, հրել էին ու վնասել, ահավոր դուրս հրված է ցանցը: Իսկ պատուհանից էին գցել, որպեսզի մարդ չտեսնի: Եթե իջեցնեին ներքև, ապա պետք է դիակը փողոցի կողմով պտտեին և բերեին նույն տեղը: Փոխարենը պատուհանից գցել են, հենց այնտեղ էլ շորերը փոխել է Ռուզանը, հետքերը թաքցրել են, արյունոտ շորերը տարել և թաքցրել է հարևան ավտոտնակում: Այդ շորերը դեպքից հետո ես եմ գտել, բերել տուն և զանգահարել իրավապահներին, որ գան տանեն: Մնացած հետքերը փորձել են թաքցնել նկուղում: Ամբողջ նկուղից այրած շորի հոտ է գալիս»,-«Առաջին լրատվական»-ին պատմեց Սիմոնյանը:

 

Եղբայրը նաև համոզված է, որ Նորիկը կացնով հոր գլխին չի հարվածել, քանի որ այն անկողինը, որի վրա եղել է պառկած Մանուկը, անկողնու ներքևի մասն է ամբողջությամբ արյունոտ, իսկ գլխի մասում ոչ մի հետք չկա: Դա ապացուցելու համար Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին է տրամադրել նաև այդ անկողնու լուսանկարը: Մինչդեռ նախաքննական մարմինը ևս իր հաղորդագրություններում նշում էր, որ կինը կացնով հարվածել է քնած ամուսնու գլխին:

 

Արամ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ին նախօրեին պատմել էր, որ եղբոր սպանությանը նախորդել էր ընտանեկան վեճ, որը եղել էր որդու ընտրյալի պատճառով: Մանուկ Սիմոնյանը համաձայն չի եղել որդու ընտրության հետ և ասել է, որ այդ աղջկա՝ Ալիսայի ոտքն իր տուն չի մտնի, կամ կմտնի միայն իր դիակի վրայով: Լուրջ վեճ է եղել: Եղբայրն անգամ իր բարեկամներից մեկի մոտ խոստովանել է, որ Նորիկին շատ ուժեղ նեղացրել է և պետք է կանչի, սիրտը շահի: «Մանուկը մի քիչ բարդ, ծանր բնավորություն ուներ: Այդ վեճը եղել էր»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Ինչ վերաբերում է տեսակետին, թե սպանությունը կարող էր բիզնեսի, ընկերության պատճառով լիներ, ապա Սիմոնյանը դժվարացավ ասել: Ընկերությունը, ամբողջ ունեցվածքը եղել է կնոջ և որդու անունով: «Դեպքից հետո ընկերության բանալիներն իմ մոտ էին: Ես գնացի, դռները բացեցի և Ալիսիկին ասացի, որ ինչ ուզում է լինի, պետք է աշխատեն, հիմնարկի գործունեությունը չպետք է դադարի: Եվ երբ քննիչները եկան, գույքագրեցին, վերցրեցին ինչ որ պետք էր, հետո բանալիները փորձեցին ինձանից վերցնել: Հետո զանգեցին Նորիկին, Ալիսիկը սկսեց Նորիկի հետ խոսել, և դրանից հետո առգրավման ակտով հիմնարկի բանալիները ինձանից վերցրեցին և տվեցին Ալիսիկին: Այլ հետևություններ չեմ կարող անել»:

 

Նշենք նաև, որ Արամ Սիմոնյանի ձեռքի տակ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք կատարվել են եղբոր կողմից, առկա է նաև դեպքի օրը վեճի ձայնագրությունը, որը Սիմոնյանը պատրաստվում է հրապարակել եղբոր քառասունքի օրը:

 

Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, որը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժողի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Որոշում է կայացվել նաև տուժողի որդուն արգելանքից ազատելու մասին։

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված